Եսայիա
51 «Լսեք ինձ դուք բոլորդ, որ ջանում եք արդարությամբ վարվել,
Դուք, որ իմ՝ Եհովայիս բարեհաճությունն եք փնտրում:*
Հիշեք այն ժայռը, որից կերտվել եք,
Այն հանքը, որտեղից դուրս եք բերվել:
2 Հիշեք Աբրահամին՝ ձեր հորը,
Եվ Սառային,+ որը ծնեց ձեզ:
3 Ես՝ Եհովաս, կմխիթարեմ Սիոնին,+
Կվերականգնեմ* նրա բոլոր ավերակները,+
Նրա ամայի բնակավայրերը Եդեմի պես կդարձնեմ,+
Անապատային հարթավայրերը՝ Եհովայի պարտեզի պես:+
Այնտեղ ցնծություն և ուրախություն կտիրի,
Շնորհակալական խոսքեր ու քաղցրահունչ երգեր կհնչեն:+
4 Ուշադրություն դարձրու ինձ, ո՛վ իմ ժողովուրդ,
Ականջ դիր իմ ձայնին, ո՛վ իմ ազգ:+
5 Շուտով կհաստատվի իմ արդարությունը:+
Կղզիները ինձ կհուսան+
Ու կսպասեն, որ զորությունս գործադրեմ:
6 Ձեր աչքերը հառեք դեպի երկինք,
Ապա նայեք ներքև՝ երկրին:
Երկինքը ծխի պես կցրվի,
Երկիրը հագուստի պես կմաշվի,
Ու նրա բնակիչները կմեռնեն մժեղների պես:
7 Լսեք ինձ դուք բոլորդ, որ գիտեք, թե ինչն է արդար,
Մի՛ վախեցեք մահկանացու մարդկանց ծաղրանքներից,
Մի՛ սարսափեք նրանց վիրավորանքներից,
8 Որովհետև ցեցը կուտի նրանց, ինչպես հագուստը,
Բայց իմ արդարությունը կմնա հավիտյան,
Իմ տված փրկությունը՝ սերնդեսերունդ»:+
9 Գործի՛ր, գործի՛ր, ո՛վ Եհովայի բազուկ,+
Զորությա՛մբ գոտևորվիր:
Գործի՛ր, ինչպես վաղեմի օրերում,
Ինչպես անցած-գնացած սերունդների ժամանակներում:
10 Չէ՞ որ դու էիր, որ ցամաքեցրիր ծովը, ահռելի, խոր ջրերը,+
Որ ծովի խորքում ճանապարհ բացեցիր, որպեսզի անցնեն փրկագնվածները:+
Անվերջ ուրախությունը նրանց պսակը կլինի:+
Նրանք ցնծությամբ և բերկրանքով կլցվեն,
Իսկ տրտմությունն ու հառաչանքը հօդս կցնդեն:+
12 «Ես, հենց ես եմ քեզ* մխիթարում:+
Պատճառ ունե՞ս վախենալու մահկանացու մարդուց, որը մեռնելու է,+
Մարդուց, որը խոտի պես չորանալու է:
Մոռացար նրան և արդյունքում օրնիբուն վախի մեջ էիր քեզ նեղողի ցասումից,
Ասես նա ի զորու էր քեզ ոչնչացնելու:
Հիմա ո՞ւր կորավ նրա ցասումը:
14 Ով շղթայված ու կռացած էր, շուտով ազատ կարձակվի,+
Չի մահանա, գերեզմանի փոսում չի հայտնվի,
Ոչ էլ հացի կարոտ կլինի:
15 Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ,
Ով փոթորկում է ծովը և ալեկոծում:+
Զորքերի տեր Եհովա է իմ անունը:+
16 Իմ խոսքերը բերանդ կդնեմ,
Իմ ձեռքերի հովանու տակ քեզ կպատսպարեմ,+
Որպեսզի հաստատեմ երկինքը, գցեմ երկրի հիմքը+
Եվ Սիոնին ասեմ. «Դու իմ ժողովուրդն ես»:+
17 Արթնացի՛ր, արթնացի՛ր, վե՛ր կաց, ո՛վ Երուսաղեմ,+
Որ խմել ես Եհովայի ցասման բաժակից:
Դու խմել ես ողջ գավաթը,
Դատարկել ես բաժակը ու երերում ես:+
18 Քո ծնած որդիներից մեկը չկա, որ քեզ ուղղորդի,
Քո մեծացրած որդիներից գեթ մեկը չկա, որ ձեռքիցդ բռնի:
19 Երկու աղետ է վրա հասել քեզ.
Ավեր ու թալան, սով ու սուր:+
Ո՞վ քեզ կկարեկցի,
Քեզ ո՞վ կմխիթարի:+
20 Որդիներդ ուշաթափվել են,+
Նրանք ընկած են փողոցի ամեն անկյունում
Ինչպես ցանցում բռնված վայրի ոչխարներ:
Նրանք լիուլի զգացել են իմ ողջ ցասումը, քո Աստծու՝ Եհովայի պատիժը»:
21 Ուստի լսիր, խնդրում եմ, ո՛վ կին,
Որ կեղեքված ու հարբած ես, բայց ոչ գինուց:
22 Ահա թե ինչ է ասում Եհովան՝ քո Տերը, քո Աստվածը,
Ով պաշտպանում է իր ժողովրդին.
«Ես կվերցնեմ քո ձեռքից այն բաժակը, որից խմելով՝ երերում ես,+
Կվերցնեմ այդ գավաթը՝ իմ ցասման բաժակը:
Դու այլևս երբեք չես խմի դրանից:+
23 Ես այն կտամ քեզ տանջողների ձեռքը,+
Ովքեր ասում էին քեզ. «Կռացիր, որ վրայովդ անցնենք»:
Եվ դու էլ մեջքդ դեմ էիր տալիս, որ նրանք անցնեն վրայով,
Ինչպես գետնի վրայով, ինչպես փողոցով»: