Եսայիա
64 Երանի՜ պատռեիր երկինքն ու ցած իջնեիր,
Այնպես որ քո գալուց լեռները ցնցվեին:
2 Երանի՜ գայիր ինչպես կրակ, որ վառում է ցախը ու եռացնում ջուրը,
Այդժամ քո անունը հայտնի կդառնար հակառակորդներիդ,
Քո ահից ազգերը տագնապահար կլինեին:
3 Երբ դու ակնածանք ներշնչող բաներ էիր անում
(Բաներ, որ չէինք համարձակվի ակնկալել),+
Դու իջնում էիր, և քո ներկայությունից լեռները ցնցվում էին:+
4 Հնուց ի վեր ոչ ոք չի լսել, ոչ ոքի ականջին չի հասել,
Եվ ոչ մի աչք չի տեսել, որ քեզնից բացի ուրիշ Աստված լինի,
5 Դու ընդառաջ ես գնում նրանց, ովքեր ուրախությամբ ճիշտն են անում,+
Ովքեր հիշում են քեզ ու քո ճանապարհներով են գնում:
Բայց ահա դու բարկացար, քանի որ մենք շարունակ մեղք էինք գործում,+
Երկար ժամանակ էինք այդպես վարվում:
Ուրեմն մի՞թե հիմա կփրկվենք:
6 Բոլորս անմաքուր ենք դարձել,
Մեր բոլոր արդար գործերը ասես դաշտանի լաթ լինեն:+
Բոլորս կթառամենք տերևների պես,
Մեր հանցանքները քամու պես կքշեն-կտանեն մեզ:
7 Չկա մեկը, որ քո անունը կանչի,
Չկա մեկը, որ ձգտի կառչած մնալ քեզնից:
Դու մեզնից երես ես թեքել,+
Այնպես ես անում, որ մեր հանցանքների պատճառով հալումաշ լինենք:
8 Բայց, ո՛վ Եհովա, դու մեր Հայրն ես,+
Մենք կավ ենք, դու էլ մեր Բրուտն ես,+
Մենք բոլորս քո ձեռքի գործն ենք:
9 Չափազանց մի՛ բարկացիր, ո՛վ Եհովա,+
Մեր հանցանքը առհավետ մտքումդ մի՛ պահիր:
Խնդրում ենք, ուշադրություն դարձրու մեզ,
Չէ՞ որ մենք բոլորս քո ժողովուրդն ենք:
Մեզ համար թանկ ամեն բան ավերվել է:
12 Ո՛վ Եհովա, այս ամենը տեսնելով՝ մի՞թե կշարունակես ոչինչ չձեռնարկել:
Մի՞թե լուռ կմնաս և թույլ կտաս, որ մեզ այս աստիճան կեղեքեն:+