Եսայիա
12 Այդ օրը, ո՛վ ժողովուրդ, անշուշտ կասես.
«Շնորհակալ եմ, Եհո՛վա,
Որ թեև բարկացար ինձ վրա,
Բայց քո բարկությունը հետզհետե հանդարտվեց, և դու մխիթարեցիր ինձ:+
2 Աստված իմ փրկությունն է,+
Ես նրան կապավինեմ ու չեմ վախենա,+
Քանի որ Յահը՝* Եհովան, իմ ուժի և զորության աղբյուրն է,
Նա ինձ փրկություն է շնորհել»:+
3 Դուք ցնծությամբ ջուր կվերցնեք փրկության աղբյուրներից:+
4 Այդ օրը կասեք.
«Շնորհակալություն հայտնեք Եհովային, կանչեք նրա անունը,
Ժողովուրդների մեջ հռչակեք նրա գործերը,+
Ազդարարեք, որ մեծափառ է նրա անունը:+
5 Գովերգեք* Եհովային,+ որովհետև նա հիասքանչ գործեր է արել:+
Թող այդ մասին հռչակվի ողջ երկրով մեկ:
6 Ո՛վ Սիոնի բնակիչներ,* ցնծագին գոչյուններով աղաղակեք,
Քանի որ ձեր մեջ բնակվող Իսրայելի Սուրբը մեծափառ է»: