Եսայիա
13 Բաբելոնի դեմ ուղղված պատգամը,+ որը տեսիլքով հաղորդվեց Ամոզի որդի Եսայիային.+
2 «Քարքարոտ, լերկ լեռան վրա նշանասյուն կանգնեցրեք,+
Ձայն տվեք, ձեռքով արեք զորքին,
Որ ազնվականների դարպասներով ներս մտնի:
3 Ես հրաման եմ տվել իմ ընտրածներին,*+
Կանչել եմ իմ ռազմիկներին, ովքեր լցված են հպարտությամբ ու հրճվանքով,
Որ բարկությունս արտահայտեմ նրանց միջոցով:
4 Լսե՛ք, մարդկանց խումբ է հավաքվել լեռներում,
Նրանց ձայնը մեծաքանակ ժողովրդի ժխոր է հիշեցնում:
Լսե՛ք, թագավորությունների ու մեկտեղ հավաքված ազգերի աղմուկ է լսվում:+
Զորքերի տեր Եհովան պատերազմի համար զորք է հավաքում:+
5 Նրանք հեռավոր երկրից են գալիս՝+ երկրի* ծայրերից,
Եհովան ու իր ցասման զենքերը գալիս են,
Որ ողջ երկիրը կործանեն:+
6 Ողբացե՛ք, քանի որ մոտ է Եհովայի օրը,
Ամենակարողը կործանում կբերի այդ օրը:+
7 Ահա թե ինչու թևաթափ կլինեն բոլորը,
Վախից կթուլանա ամենքի սիրտը:+
8 Մարդիկ խուճապահար կլինեն,+
Ծննդաբերող կնոջ պես կջղաձգվեն ու ցավից կտանջվեն,
Տառապանքից շիկնած դեմքով սարսափահար իրար կնայեն:
9 Ահա գալիս է Եհովայի օրը՝
Դաժան օրը՝ լի ցասումով ու բորբոքված բարկությամբ:
Այդ օրը երկիրը սարսափազդու տեսարան կդառնա,+
Եվ մեղսագործներն այնտեղից կվերանան:
10 Երկնքի աստղերն ու համաստեղությունները*+ այլևս լույս չեն արձակի,
Ծագող արևը խավար կլինի, և լուսինը չի փայլի:
11 Ես ողջ աշխարհին պատասխանատվության կկանչեմ իր չարության համար+
Եվ անօրեններին՝ իրենց հանցանքների համար:
Հանդուգն մարդկանց հպարտությանը վերջ կդնեմ
Եվ գոռոզ բռնավորներին կնվաստացնեմ:+
13 Ես՝ Զորքերի տեր Եհովաս, կսասանեմ երկինքը,
Բոցավառ բարկությանս օրը իմ ցասումով տեղից կցնցեմ երկիրը:+
14 Ինչպես հետապնդվող վիթ,*
Ինչպես հովիվ չունեցող հոտ,
Ամենքը իրենց ժողովրդի մոտ կվերադառնան,
Կփախչեն ու իրենց երկիր կգնան:+
15 Նրանցից ում որ գտնեն, կխոցեն,
Ում որ բռնեն, սրով կսպանեն:+
19 Բաբելոնը՝ թագավորություններից ամենափառահեղը,*+
Քաղդեացիների գեղեցկությունն ու պարծանքը,+
Կարժանանա նույն վախճանին, ինչ Աստծու կողմից կործանված Սոդոմն ու Գոմորը:+
20 Նա այլևս երբեք չի բնակեցվի,
Սերնդեսերունդ բնակության վայր չի լինի:+
Այդ վայրում արաբացին վրան չի կանգնեցնի,
Ոչ մի հովիվ իր հոտն այնտեղ հանգիստ առնելու չի տանի:
21 Այնտեղ անապատային կենդանիները կպառկեն,
Նրանց տները բվեճներով* կլցվեն:
22 Նրա աշտարակներում կոռնան գազանները,
Նրա սքանչելի պալատներում՝ շնագայլերը:
Նրա հատուցման ժամանակը մոտ է,
Նրա օրերը հաշվված են»:+