Օսեե
3 Ես ճանաչում եմ Եփրեմին,
Եվ Իսրայելը չի կարող թաքնվել ինձանից:
Ո՛վ Եփրեմ, դու անառակություն ես անում ամեն պատահածի հետ:*
Իսրայե՛լ, դու պղծում ես քեզ:+
4 Ձեր գործերը թույլ չեն տալիս հետ դառնալ ձեր Աստծու մոտ,
Քանի որ դուք անբարո մտայնություն* ունեք+
Եվ չեք ընդունում ինձ՝ Եհովայիս:
5 Իսրայելի հպարտությունը իր դեմ* է վկայում:+
Իսրայելն ու Եփրեմը սայթաքել են իրենց մեղքի պատճառով,
Հուդան էլ է սայթաքել նրանց հետ:+
6 Իրենց հոտերից ու նախիրներից նրանք զոհեր էին մատուցում ինձ՝ Եհովայիս,
Որ իմ հավանությունը ստանան,
Բայց այդպես էլ չստացան.
Ես երես եմ թեքել նրանցից:+
7 Նրանք դավաճանել են Եհովային.+
Օտար* որդիներ են ունեցել:
Ուստի մեկ ամսվա մեջ նրանց էլ, իրենց ունեցվածքն* էլ կուլ կտան:
8 Եղջերափո՛ղ փչեք+ Գաբաայում, շեփո՛ր հնչեցրեք Ռամայում:+
Բեթ-Ավենում+ մարտական կո՛չ արձակեք.
«Առա՛ջ, ո՛վ Բենիամին»:
9 Դու, Եփրե՛մ, զարհուրելի տեսարան կդառնաս պատժի օրը:+
Իսրայելի ցեղերին ես հայտնել եմ այն, ինչը հաստատ կկատարվի:
10 Հուդայի իշխանները սահմանագիծ տեղաշարժողների պես անազնիվ են:+
Նրանց վրա ջրի պես կթափեմ իմ ցասումը:
11 Եփրեմը կեղեքված է, արդար դատաստանից ջախջախված է,
Որովհետև հոժարակամորեն հետևեց իր հակառակորդին:+
12 Այնպես որ ես քայքայեցի Եփրեմին, ինչպես ցեցը,
Եվ Հուդայի տունը, ինչպես փտությունը:
13 Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, և Հուդան՝ իր խոցերը:
Այդուհանդերձ, Եփրեմը գնաց Ասորեստան+
Եվ պատգամաբերներ ուղարկեց մեծ թագավորի մոտ,
Բայց նա չկարողացավ առողջացնել նրանց և բուժել նրանց խոցերը:
14 Ես առյուծի պես դուրս կգամ Եփրեմի դեմ,
Հզոր առյուծի պես կելնեմ Հուդայի տան դեմ:
15 Կհեռանամ ու կվերադառնամ իմ տեղը,
Մինչև որ լիովին քաղեն իրենց մեղքի հետևանքները:
Այդ ժամանակ նրանք իմ բարեհաճությունը* կփնտրեն:+
Երբ նեղության մեջ լինեն, ինձ կդիմեն օգնության համար»:+