Օսեե
12 «Եփրեմը փուչ հույսերով է սնվում*
Եվ ամբողջ օրը քամու* հետևից է ընկնում:
Նա ավելի ու ավելի շատ է ստի ու բռնության դիմում:
Ուխտ է կապում Ասորեստանի հետ+ և յուղ է տանում Եգիպտոս:+
2 Ես՝ Եհովաս, դատ ունեմ Հուդայի դեմ:+
Հակոբից հաշիվ կպահանջեմ իր ճանապարհների համար
Եվ կհատուցեմ նրան ըստ իր գործերի:+
3 Դեռ իր մոր որովայնում նա բռնեց իր եղբոր կրունկից,+
Հետո էլ ողջ ուժով մարտնչեց Աստծու հետ՝ ինձ հետ:+
4 Նա մարտնչեց հրեշտակի հետ և ի վերջո հաջողության հասավ:
Նա լաց եղավ և աղերսեց բարեհաճ լինել իր հանդեպ»:+
Աստված գտավ նրան Բեթելում. այնտեղ էր, որ սկսեց խոսել մեզ* հետ:+
5 Նա Զորքերի տեր Եհովա Աստվածն է.+
Եհովա է այն անունը, որով նա պետք է հիշվի:+
6 «Եվ ուրեմն վերադարձիր քո Աստծու մոտ,+
Միշտ հավատարիմ սեր դրսևորիր ու արդարությամբ վարվիր+
Եվ հույսդ միշտ քո Աստծու վրա դիր:
7 Քո առևտրականների ձեռքին խաբող կշեռք է.
Նրանք խաբել են սիրում:+
8 Այնինչ դու, Եփրե՛մ, ասում ես.
Ոչ ոք հանցանք կամ մեղք չի գտնի իմ մեջ»:
9 Սակայն մի՛ մոռացիր, որ ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ դեռ այն ժամանակվանից, երբ դու Եգիպտոսում էիր:+
Քեզ դարձյալ վրաններում կբնակեցնեմ,
Ինչպես սահմանված օրերին* էիր բնակվում:
10 Ես իմ խոսքն էի հաղորդում մարգարեներին,+
Ավելի ու ավելի շատ տեսիլքներ էի տալիս նրանց,
Այլաբանություններով էի խոսում մարգարեների միջոցով:
11 Բայց Գաղաադում դեռ սուտ և մոլորություն* կա:+
Գաղգաղայում ժողովուրդը ցլեր է զոհաբերում.+
Նրանց զոհասեղաններն ասես արտի ակոսներում լցված քարակույտեր լինեն:+
12 Հակոբը փախել էր Արամի* երկիր:*+
13 Ես՝ Եհովաս, մարգարեի միջոցով Իսրայելին դուրս բերեցի Եգիպտոսից+
Եվ մարգարեի միջոցով պահպանեցի նրան:+
14 Սակայն Եփրեմը խիստ վիրավորեց ինձ:+
Նրա արյունահեղության մեղքերը ջնջված չեն:
Ես՝ նրա Տերը, կհատուցեմ նրան ինձ անպատվություն բերելու համար»:+