Նաում
1 Դատավճիռ՝ Նինվեի դեմ:+ Ելկեսացի Նաումի* տեսիլքի գիրքը:
2 Եհովան բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված է+ և վրեժխնդիր է լինում իր թշնամիներից:
Եհովան վրեժ է առնում և պատրաստ է թափելու իր ցասումը:+
Իր հակառակորդներից Եհովան վրեժ է առնում,
Նա բարկությամբ է լցված իր թշնամիների հանդեպ:
3 Եհովան համբերատար է*+ և մեծ զորության տեր,+
Բայց Եհովան մեղավորներին ոչ մի դեպքում անպատիժ չի թողնի:+
Երբ նա քայլում է, ավերիչ քամի ու փոթորիկ է լինում,
Եվ ամպերը փոշու պես բարձրանում են նրա ոտքերի տակից:+
Բասանն ու Կարմեղոսը չորանում են,+
Եվ թառամում են Լիբանանի ծաղիկները:
5 Նրա ներկայությունից լեռները ցնցվում են,
Եվ բլուրները՝ հալչում:+
Նրա երեսի առաջ դողում են երկիրը,
Աշխարհը և դրա բոլոր բնակիչները:+
Նրա զայրույթը կրակի պես կբռնկվի,
Եվ նա ժայռերը փուլ կտա:
7 Եհովան բարի է,+ ամրոց է նեղության օրը:+
Նա ուշադիր է նրանց հանդեպ,* ովքեր ապաստան են փնտրում իր մոտ:+
8 Կատաղի հեղեղով նա ամբողջովին կջնջի Նինվեի տեղը,*
Եվ խավարը կհետապնդի Նրա թշնամիներին:
9 Ի՞նչ կարող եք ծրագրել Եհովայի դեմ:
Նա հիմնովին կործանելու է ձեզ,
Եվ կարիք չի լինի, որ երկրորդ անգամ կործանում բերի:+
10 Նինվեի ժողովուրդը խճճված փշերի պես է
Եվ նման է գարեջրից հարբածների.
Նրանք կայրվեն, ինչպես չոր ծղոտը:
11 Քեզնից* դուրս կգա Եհովայի դեմ չարիք ծրագրողը,
Անօգուտ խորհուրդ տվողը:
12 Սա է ասում Եհովան.
«Թեև նրանք շատ ուժեղ են ու բազմաթիվ,
Սակայն բնաջինջ կլինեն ու կվերանան:
Ես ցավ եմ պատճառել քեզ,* բայց այլևս ցավ չեմ պատճառելու:
13 Ես կկոտրեմ քեզ վրա դրված թշնամու լուծը+
Եվ կկտրեմ կապանքներդ:
14 Քո* վերաբերյալ ես՝ Եհովաս, սա եմ հրամայել.
«Քո անունը կրող սերունդ այլևս չի լինի:
Քո աստվածների տնից կվերացնեմ քանդակված կուռքերն ու ձուլածո արձանները,
Քեզ համար գերեզման կպատրաստեմ, որովհետև դու ոչնչություն ես»:
15 Ահա լեռների վրա են նրա ոտքերը,
Ով բարի լուր է բերում և խաղաղություն հռչակում:+
Նա իսպառ բնաջինջ կլինի»: