Զաքարիա
5 Դարձյալ վեր նայեցի ու տեսա մի թռչող գլանաձև ձեռագիր: 2 Հրեշտակը հարցրեց ինձ. «Ի՞նչ ես տեսնում»:
Ես ասացի. «Մի թռչող գլանաձև ձեռագիր եմ տեսնում, որի երկարությունը 20 կանգուն է, իսկ լայնությունը՝ 10 կանգուն»:*
3 Եվ նա ասաց ինձ. «Դա այն անեծքն է, որ տարածվում է ամբողջ երկրով մեկ, քանի որ անպատիժ են մնացել բոլոր գողություն անողները,+ որոնց դեմ անեծք է գրված ձեռագրի մի կողմում, և բոլոր սուտ երդում տվողները,+ որոնց դեմ անեծք է գրված ձեռագրի մյուս կողմում: 4 «Ես ուղարկել եմ այդ անեծքը,– ասում է Զորքերի տեր Եհովան,– և այն կմտնի գողերի տուն ու իմ անունով սուտ երդում անողների տուն, կմնա այդ տներում և կոչնչացնի դրանք, կոչնչացնի դրանց գերաններն ու քարերը»»:
5 Հետո ինձ հետ խոսող հրեշտակը առաջ եկավ ու ասաց. «Վեր նայիր, խնդրեմ, ու տես, թե ինչ է մոտենում»:
6 Ես էլ հարցրի. «Դա ի՞նչ է»:
Նա պատասխանեց. «Արդուի տարա է»:* Ապա շարունակեց. «Սա ողջ երկրի վրա ապրող անիրավ մարդկանց պատկերն է»: 7 Եվ ահա կապարե կլոր կափարիչը բարձրացվեց, ու ես տեսա, որ արդուի տարայի մեջ մի կին է նստած: 8 Հրեշտակն ասաց. «Սա Անիրավությունն է»: Եվ այդ կնոջը հետ հրեց արդուի տարայի մեջ ու տարայի բերանը փակեց կապարե ծանր կափարիչով:
9 Հետո ես վեր նայեցի ու տեսա, որ երկու կին են մոտենում՝ ճախրելով քամու հետ: Այդ կանայք արագիլի թևերի նման թևեր ունեին: Նրանք արդուի տարան օդ բարձրացրին:* 10 Ես հարցրի ինձ հետ խոսող հրեշտակին. «Ո՞ւր են տանում արդուի տարան»:
11 Նա էլ պատասխանեց. «Տանում են Սենաար երկիր,*+ որ այնտեղ կնոջ համար տուն շինեն: Եվ երբ այն պատրաստ լինի, նրան այնտեղ կտեղավորեն. դա է նրա տեղը»: