Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 1 Կորնթացիներ 1
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

1 Կորնթացիներ | Բովանդակություն

      • Ողջույնի խոսքեր (1-3)

      • Պողոսը շնորհակալություն է հայտնում Աստծուն կորնթացիների համար (4-9)

      • Միաբան լինելու հորդոր (10-17)

      • Քրիստոսը նա է, ում միջոցով դրսևորվել է Աստծու զորությունն ու իմաստությունը (18-25)

      • «Ով պարծենում է, թող Եհովայով պարծենա» (26-31)

1 Կորնթացիներ 1։1

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 9։15

1 Կորնթացիներ 1։2

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «կանչում»:

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 18։1
  • +1Կթ 6։11; Եբ 9։13, 14
  • +Մթ 12։18, 21; Գրծ 4։12

1 Կորնթացիներ 1։5

Զուգահեռ հղումներ

  • +Կղ 1։9

1 Կորնթացիներ 1։6

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 18։5

1 Կորնթացիներ 1։7

Զուգահեռ հղումներ

  • +Ղկ 17։29, 30; 2Թղ 1։7; 1Պտ 1։7

1 Կորնթացիներ 1։8

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 4։5; 5։5; Հտն 1։10

1 Կորնթացիներ 1։9

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ միասնության մեջ լինեք»:

Զուգահեռ հղումներ

  • +2 Օր 7։9

1 Կորնթացիներ 1։10

Զուգահեռ հղումներ

  • +Հռ 16։17
  • +Հռ 15։5, 6; 2Կթ 13։11; Եփ 4։1, 3; Փպ 2։2

1 Կորնթացիներ 1։12

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «Ես Պողոսին եմ պատկանում»:

  • *

    Հայտնի է նաև որպես Պետրոս:

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 18։24; 1Կթ 3։4, 5, 21-23

1 Կորնթացիներ 1։14

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 18։8
  • +Հռ 16։23

1 Կորնթացիներ 1։16

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 16։15

1 Կորնթացիներ 1։17

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «խելացի խոսքերով»:

  • *

    Բառարանում տես «Տանջանքի սյուն»:

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 9։15

1 Կորնթացիներ 1։18

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 17։18; 1Կթ 2։14
  • +Հռ 1։16

1 Կորնթացիներ 1։19

Զուգահեռ հղումներ

  • +Ես 29։14

1 Կորնթացիներ 1։20

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «այս համակարգի»: Բառարանում տես «Աշխարհ»:

  • *

    Բռց.՝ «դպիրը»:

  • *

    Կամ՝ «բանավիճողը»:

1 Կորնթացիներ 1։21

Զուգահեռ հղումներ

  • +Կղ 2։8
  • +Ղկ 10։21
  • +1Կթ 2։14; 3։18

1 Կորնթացիներ 1։22

Զուգահեռ հղումներ

  • +Մթ 12։38; Ղկ 11։29

1 Կորնթացիներ 1։23

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 17։32

1 Կորնթացիներ 1։24

Զուգահեռ հղումներ

  • +Կղ 2։3

1 Կորնթացիներ 1։25

Զուգահեռ հղումներ

  • +2Կթ 13։4

1 Կորնթացիներ 1։26

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 4։13
  • +Հվ 7։48; Հկ 2։5

1 Կորնթացիներ 1։27

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «հիմար թվացող բաները»:

Զուգահեռ հղումներ

  • +Մթ 11։25

1 Կորնթացիներ 1։28

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «անկարևոր համարվող բաները»:

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 2։6

1 Կորնթացիներ 1։30

Զուգահեռ հղումներ

  • +Հռ 10։4; 2Կթ 5։21
  • +Հվ 17։19; Եբ 10։10
  • +Հռ 3։24; Կղ 1։13, 14

1 Կորնթացիներ 1։31

Ծանոթագրություն

  • *

    Տես հավելված Ա5:

Զուգահեռ հղումներ

  • +Եր 9։24; 2Կթ 10։17

Ընդհանուր

1 Կորնթ. 1։1Գրծ 9։15
1 Կորնթ. 1։2Գրծ 18։1
1 Կորնթ. 1։21Կթ 6։11; Եբ 9։13, 14
1 Կորնթ. 1։2Մթ 12։18, 21; Գրծ 4։12
1 Կորնթ. 1։5Կղ 1։9
1 Կորնթ. 1։6Գրծ 18։5
1 Կորնթ. 1։7Ղկ 17։29, 30; 2Թղ 1։7; 1Պտ 1։7
1 Կորնթ. 1։81Կթ 4։5; 5։5; Հտն 1։10
1 Կորնթ. 1։92 Օր 7։9
1 Կորնթ. 1։10Հռ 15։5, 6; 2Կթ 13։11; Եփ 4։1, 3; Փպ 2։2
1 Կորնթ. 1։10Հռ 16։17
1 Կորնթ. 1։12Գրծ 18։24; 1Կթ 3։4, 5, 21-23
1 Կորնթ. 1։14Գրծ 18։8
1 Կորնթ. 1։14Հռ 16։23
1 Կորնթ. 1։161Կթ 16։15
1 Կորնթ. 1։17Գրծ 9։15
1 Կորնթ. 1։18Գրծ 17։18; 1Կթ 2։14
1 Կորնթ. 1։18Հռ 1։16
1 Կորնթ. 1։19Ես 29։14
1 Կորնթ. 1։21Կղ 2։8
1 Կորնթ. 1։21Ղկ 10։21
1 Կորնթ. 1։211Կթ 2։14; 3։18
1 Կորնթ. 1։22Մթ 12։38; Ղկ 11։29
1 Կորնթ. 1։23Գրծ 17։32
1 Կորնթ. 1։24Կղ 2։3
1 Կորնթ. 1։252Կթ 13։4
1 Կորնթ. 1։26Գրծ 4։13
1 Կորնթ. 1։26Հվ 7։48; Հկ 2։5
1 Կորնթ. 1։27Մթ 11։25
1 Կորնթ. 1։281Կթ 2։6
1 Կորնթ. 1։30Հռ 10։4; 2Կթ 5։21
1 Կորնթ. 1։30Հվ 17։19; Եբ 10։10
1 Կորնթ. 1։30Հռ 3։24; Կղ 1։13, 14
1 Կորնթ. 1։31Եր 9։24; 2Կթ 10։17
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
1 Կորնթացիներ 1։1-31

1 Կորնթացիներ

1 Այս նամակը գրում եմ ձեզ ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով կանչվել եմ լինելու Քրիստոս Հիսուսի առաքյալ:+ Ինձ հետ է նաև մեր եղբայր Սոսթենեսը: 2 Գրում եմ Աստծու ժողովին, որ Կորնթոսում+ է՝ ձեզ, որ Քրիստոս Հիսուսի հետ միավորվելով՝ սրբագործվել եք+ ու կանչվել սուրբ լինելու, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ամենուրեք հռչակում* են մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունը,+ ով և՛ իրենց Տերն է, և՛ մեր:

3 Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորեն ու խաղաղություն տան ձեզ:

4 Ես միշտ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ նա անզուգական բարություն է դրսևորել ձեր հանդեպ Քրիստոս Հիսուսի միջոցով: 5 Հիսուսի հետ միավորված լինելու շնորհիվ դուք ամեն ինչ առատությամբ ստացել եք, ունեք Աստծու խոսքի լավ իմացություն, այն հարկ եղած ձևով հռչակելու կարողություն,+ 6 և Քրիստոսի+ մասին վկայությունը ամուր արմատներ է գցել ձեր մեջ: 7 Այնպես որ, մինչ փափագով սպասում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելուն,+ դուք անհրաժեշտ ոչ մի բանի պակասություն չունեք: 8 Աստված կօգնի, որ անսասան մնաք մինչև վերջ, որպեսզի երբ գա մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրը, դուք անմեղադրելի լինեք:+ 9 Հավատարիմ է Աստված,+ ով կանչել է ձեզ, որ նրա Որդու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ընկերակիցները լինեք:*

10 Այժմ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով հորդորում եմ, որ բոլորիդ խոսքերը իրար ներդաշնակ լինեն: Թող ձեր մեջ բաժանումներ չլինեն,+ այլ միաբան եղեք և նույն մտածելակերպն ունեցեք:+ 11 Բանն այն է, եղբայրնե՛րս, որ Քլոյեի տնեցիներն ինձ տեղեկացրել են, որ ձեր մեջ պառակտումներ կան: 12 Նկատի ունեմ այն, որ մեկդ ասում է՝ «Ես Պողոսին եմ հետևում»,* մյուսդ՝ «Ես՝ Ապողոսին»,+ մեկը՝ «Ես՝ Կեփասին»,* մյուսն էլ՝ «Իսկ ես՝ Քրիստոսին»: 13 Բայց մի՞թե Քրիստոսը մասերի է բաժանված: Չէ՞ որ Պողո՛սը չի սյանը գամվել ձեզ համար, և չէ՞ որ Պողոսի անունո՛վ չեք մկրտվել: 14 Փառք Աստծուն, որ Կրիսպոսից+ ու Գայոսից+ բացի՝ ուրիշ ոչ մեկիդ չեմ մկրտել, 15 այնպես որ ոչ մեկդ չի կարող ասել, թե իմ անունով է մկրտվել: 16 Մեկ էլ Ստեփանասի տնեցիներին եմ մկրտել:+ Իսկ ինչ վերաբերում է մյուսներին, չեմ հիշում, որ ուրիշ մեկին էլ մկրտած լինեմ: 17 Քրիստոսն ինձ ուղարկել է ոչ թե մկրտելու, այլ բարի լուրը հռչակելու,+ բայց ոչ մարդկային իմաստությամբ,* այլապես տանջանքի սյան* վրա Քրիստոսի մահը անօգուտ կլիներ:

18 Տանջանքի սյան վրա Քրիստոսի մահվան մասին քարոզվող խոսքը հիմարություն է թվում նրանց, ովքեր գնում են դեպի կործանում,+ բայց մեզ՝ փրկության ճանապարհին գտնվողներիս համար դա Աստծու զորության դրսևորումն է:+ 19 Չէ՞ որ գրված է. «Իմաստունների իմաստությունը ոչնչի կվերածեմ և խելացիների բանականությունը կմերժեմ»:+ 20 Ո՞ւր մնաց այս աշխարհի* իմաստունը, ո՞ւր մնաց Օրենքի գիտակը,* ո՞ւր մնաց մտավորականը:* Չէ՞ որ Աստված աշխարհի իմաստությունը հիմարության վերածեց: 21 Քանի որ աշխարհն ապավինեց իր իմաստությանը+ և դրա համար էլ չճանաչեց Աստծուն,+ Աստված իր իմաստությամբ որոշեց փրկել հավատացողներին այն պատգամի միջոցով, որն աշխարհը հիմարություն է համարում:+

22 Հրեաները նշաններ են ուզում,+ հույները իմաստության հետևից են ընկել, 23 իսկ մենք քարոզում ենք սյան վրա մահապատժի ենթարկված Քրիստոսի մասին, ինչը գայթակղության քար է հրեաների համար և հիմարություն՝ ուրիշ ազգերի համար:+ 24 Մինչդեռ կանչվածների համար՝ լինեն հրեա, թե հույն, Քրիստոսը նա է, ում միջոցով դրսևորվել է Աստծու զորությունն ու իմաստությունը:+ 25 Աստծուց եկող ամեն բան, ինչքան էլ հիմարություն թվա մարդկանց, ավելի իմաստուն է, քան այն ամենը, ինչ նրանք են իմաստուն համարում, և Աստծուց եկող ամեն բան, ինչքան էլ անզոր թվա մարդկանց, ավելի զորեղ է, քան այն ամենը, ինչ նրանք են զորեղ համարում:+

26 Եղբայրնե՛ր, դուք ինքներդ էլ տեսնում եք, որ ձեր՝ կանչվածներիդ մեջ շատ չեն նրանք, ովքեր մարդկային տեսանկյունից իմաստուն են,+ ոչ էլ շատ են զորավոր կամ ազնվատոհմ մարդիկ,+ 27 այլ Աստված աշխարհի աչքին հիմար թվացողներին* է ընտրել, որ իմաստուններին ամաչեցնի, և աշխարհի աչքին թույլ թվացողներին է ընտրել, որ զորեղներին ամաչեցնի:+ 28 Աստված ընտրել է աշխարհի տեսանկյունից աննշան, արհամարհելի և անկարևոր համարվողներին,* որ կարևոր համարվողներին ոչնչի վերածի,+ 29 և որ իր առաջ ոչ մի մարդ չկարողանա պարծենալ: 30 Աստծու շնորհիվ է, որ դուք միավորվել եք Քրիստոս Հիսուսի հետ, ով մեզ համար բացահայտում է Աստծու իմաստությունը, օգնում է արդար դառնալ Աստծու աչքում,+ սուրբ է դարձնում մեզ+ և փրկագնի միջոցով ազատագրում,+ 31 որպեսզի լինի այնպես, ինչպես գրված է. «Ով պարծենում է, թող Եհովայով* պարծենա»:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը