Դավթի սաղմոսը։
26 Դատի՛ր ինձ+, ո՛վ Եհովա, որովհետև իմ անարատության մեջ եմ քայլել+,
Եվ Եհովային եմ ապավինել, որ չսասանվեմ+։
2 Քննի՛ր ինձ, Եհո՛վա, և ստուգի՛ր ինձ+,
Զտի՛ր իմ երիկամներն ու իմ սիրտը+։
3 Քո սիրառատ բարությունը աչքերիս առաջ է,
Եվ քո ճշմարտության մեջ եմ ես քայլել+։
4 Ստախոս մարդկանց հետ չեմ նստել+
Եվ չեմ ընկերակցել իրենց էությունը թաքցնողների հետ+։
5 Ես ատում եմ չարություն գործողների հավաքույթը+
Եվ ամբարիշտների հետ չեմ նստում+։
6 Ձեռքերս կլվանամ անմեղության մեջ+
Եվ զոհասեղանիդ շուրջը կպտտվեմ, ո՛վ Եհովա+,
7 Որպեսզի հնչեցնեմ գոհության իմ խոսքերը+
Եվ քո բոլոր զարմանահրաշ գործերը հռչակեմ+։
8 Եհո՛վա, սիրում եմ քո բնակության տունը+
Եվ քո փառքի բնակվելու տեղը+։
9 Մի՛ կորցրու իմ հոգին մեղավորների հետ+
Եվ ոչ էլ կյանքս՝ արյուն թափողների հետ+,
10 Որոնց ձեռքերում չարագործություն կա+,
Եվ որոնց աջը լի է կաշառքով+։
11 Իսկ ես պիտի իմ անարատության մեջ քայլեմ+։
Փրկի՛ր+ ինձ և բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ+։
12 Իմ ոտքը հարթ տեղում պիտի կանգնի+,
Ժողովված բազմության մեջ պիտի Եհովային օրհնեմ+։