Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Թագավորներ 13
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

2 Թագավորներ | Բովանդակություն

      • Հովաքազ՝ Իսրայելի թագավոր (1-9)

      • Հովաս՝ Իսրայելի թագավոր (10-13)

      • Եղիսեն ստուգում է Հովասի նախանձախնդրությունը (14-19)

      • Եղիսեն մահանում է: Նրա ոսկորներին դիպչելով՝ մահացած մի մարդ հարություն է առնում (20, 21)

      • Եղիսեի ասած վերջին մարգարեությունը կատարվում է (22-25)

2 Թագավորներ 13։1

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 8։26; 9։27
  • +2Թգ 11։2, 21
  • +2Թգ 10։30, 35

2 Թագավորներ 13։2

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 12։28-30; 13։33; 14։16

2 Թագավորներ 13։3

Զուգահեռ հղումներ

  • +Եբ 12։29
  • +Ղև 26։14, 17
  • +1Թգ 19։17; 2Թգ 8։12
  • +2Թգ 13։24

2 Թագավորներ 13։4

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «փափկացրեց Եհովայի երեսը»:

Զուգահեռ հղումներ

  • +Ելք 3։7; Դտ 10։16; 2Թգ 14։26, 27

2 Թագավորներ 13։5

Ծանոթագրություն

  • *

    Այսինքն՝ խաղաղ ու ապահով:

Զուգահեռ հղումներ

  • +Նեմ 9։27

2 Թագավորներ 13։6

Ծանոթագրություն

  • *

    Բառարանում տես «Սուրբ ձող»:

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 10։29; 17։21
  • +2Օր 7։5; 1Թգ 14։15; 16։33

2 Թագավորներ 13։7

Ծանոթագրություն

  • *

    Նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 8։12; 10։32
  • +Ամս 1։3

2 Թագավորներ 13։9

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 10։35

2 Թագավորներ 13։10

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 14։1

2 Թագավորներ 13։11

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 10։29

2 Թագավորներ 13։12

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 14։8, 13

2 Թագավորներ 13։13

Ծանոթագրություն

  • *

    Այսինքն՝ Հերոբովամ II-ը:

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 14։28
  • +2Թգ 10։35; 13։9

2 Թագավորներ 13։14

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 19։16
  • +2Թգ 2։11, 12

2 Թագավորներ 13։17

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «փրկության»:

  • *

    Կամ՝ «պարտության կմատնես»:

Զուգահեռ հղումներ

  • +1Սմ 29։1; 1Թգ 20։26

2 Թագավորներ 13։19

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 13։25

2 Թագավորներ 13։20

Ծանոթագրություն

  • *

    Ըստ երևույթին, գարնանը:

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 1։1; 24։2

2 Թագավորներ 13։21

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 11։44; Եբ 11։35

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան (ուսումնասիրության թողարկում),

    12/2017, էջ 5

    Դիտարան,

    8/1/2005, էջ 11

2 Թագավորներ 13։22

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 19։15
  • +2Թգ 8։12; 10։32

2 Թագավորներ 13։23

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 14։26, 27
  • +Ծն 13։14-16
  • +Ծն 26։3
  • +Ծն 28։13; Սղ 105։8; Մք 7։20

2 Թագավորներ 13։25

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «պարտության մատնեց»:

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 13։19

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։

Ընդհանուր

2 Թագ. 13։12Թգ 8։26; 9։27
2 Թագ. 13։12Թգ 11։2, 21
2 Թագ. 13։12Թգ 10։30, 35
2 Թագ. 13։21Թգ 12։28-30; 13։33; 14։16
2 Թագ. 13։3Եբ 12։29
2 Թագ. 13։3Ղև 26։14, 17
2 Թագ. 13։31Թգ 19։17; 2Թգ 8։12
2 Թագ. 13։32Թգ 13։24
2 Թագ. 13։4Ելք 3։7; Դտ 10։16; 2Թգ 14։26, 27
2 Թագ. 13։5Նեմ 9։27
2 Թագ. 13։62Թգ 10։29; 17։21
2 Թագ. 13։62Օր 7։5; 1Թգ 14։15; 16։33
2 Թագ. 13։72Թգ 8։12; 10։32
2 Թագ. 13։7Ամս 1։3
2 Թագ. 13։92Թգ 10։35
2 Թագ. 13։102Թգ 14։1
2 Թագ. 13։112Թգ 10։29
2 Թագ. 13։122Թգ 14։8, 13
2 Թագ. 13։132Թգ 14։28
2 Թագ. 13։132Թգ 10։35; 13։9
2 Թագ. 13։141Թգ 19։16
2 Թագ. 13։142Թգ 2։11, 12
2 Թագ. 13։171Սմ 29։1; 1Թգ 20։26
2 Թագ. 13։192Թգ 13։25
2 Թագ. 13։202Թգ 1։1; 24։2
2 Թագ. 13։21Հվ 11։44; Եբ 11։35
2 Թագ. 13։221Թգ 19։15
2 Թագ. 13։222Թգ 8։12; 10։32
2 Թագ. 13։232Թգ 14։26, 27
2 Թագ. 13։23Ծն 13։14-16
2 Թագ. 13։23Ծն 26։3
2 Թագ. 13։23Ծն 28։13; Սղ 105։8; Մք 7։20
2 Թագ. 13։252Թգ 13։19
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • Կարդալ «Արարատ» թարգմանություն (sbi1)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
2 Թագավորներ 13։1-25

2 Թագավորներ

13 Հուդայի թագավոր Օքոզիայի+ որդու՝ Հովասի+ թագավորության 23-րդ տարում Սամարիայում Իսրայելի թագավորը դարձավ Հեուի+ որդին՝ Հովաքազը, և իշխեց 17 տարի: 2 Հովաքազն անում էր այն, ինչը չար էր Եհովայի աչքում՝ գործելով նույն մեղքը, որ Նաբատի որդի Հերոբովամը Իսրայելին դրդել էր գործելու.+ նա հետ չկանգնեց դրանից: 3 Եհովայի բարկությունը+ բորբոքվեց իսրայելացիների դեմ,+ և նա մատնեց նրանց Ասորիքի թագավոր Ազայելի+ և Ազայելի որդու՝ Բենադադի+ ձեռքը, որոնք երկար տարիներ ճնշում էին նրանց:

4 Ի վերջո Հովաքազը աղերսեց Եհովային, որ նրա բարեհաճությունն ունենա,* ու Եհովան լսեց նրան, քանի որ տեսել էր, թե ինչպես էր Ասորիքի թագավորը ճնշում Իսրայելին:+ 5 Եհովան իսրայելացիներին մի փրկիչ տվեց,+ որ ազատի նրանց Ասորիքի տիրապետությունից, և նրանք իրենց տներում սկսեցին ապրել այնպես, ինչպես առաջ էին ապրում:* 6 (Սակայն իսրայելացիները շարունակեցին գործել նույն մեղքը, որը Հերոբովամի տունն էր գործել, և որը Հերոբովամը Իսրայելին դրդել էր գործել:+ Նրանք շարունակեցին գնալ մեղքի ճանապարհով, և Սամարիայում սուրբ ձողը*+ առաջվա պես կանգնեցված էր): 7 Հովաքազի ողջ զորքից մնացել էին միայն 50 ձիավոր, 10 կառք և 10 000 հետևակ, քանի որ Ասորիքի թագավորը կոտորել էր մյուս բոլոր զինվորներին՝ կոխկրտելով նրանց+ այնպես, ինչպես փոշին են կոխկրտում հացահատիկը կալսելիս:*+

8 Հովաքազի կյանքի մնացած իրադարձությունների, նրա բոլոր գործերի և զորության մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 9 Հովաքազը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում:+ Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հովասը:

10 Հովաքազի որդի Հովասը+ Սամարիայում Իսրայելի թագավորը դարձավ Հուդայի թագավոր Հովասի իշխանության 37-րդ տարում և թագավորեց 16 տարի: 11 Հովասը արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքին՝ գործելով բոլոր այն մեղքերը, որոնք Նաբատի որդի Հերոբովամը Իսրայելին դրդել էր գործել:+ Նա շարունակեց գնալ այդ մեղքերի ճանապարհով:

12 Հովասի կյանքի մնացած իրադարձությունների, նրա բոլոր գործերի, նրա զորության և այն մասին, թե ինչպես է կռվել Հուդայի Ամասիա թագավորի դեմ,+ գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 13 Հովասը հանգչեց իր նախահայրերի հետ, իսկ նրա գահին նստեց Հերոբովամը:*+ Հովասին թաղեցին Սամարիայում՝ Իսրայելի թագավորների մոտ:+

14 Երբ Եղիսեն+ մահացու հիվանդ էր, Իսրայելի թագավոր Հովասը նրա մոտ գնաց, ընկավ նրա վրա ու լաց լինելով ասաց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ: Իսրայելի կա՜ռքն ու նրա ձիավորնե՜րը»:+ 15 Եղիսեն ասաց նրան. «Աղեղ ու նետեր վերցրու»: Եվ նա աղեղ ու նետեր վերցրեց: 16 Ապա Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. «Աղեղը ձեռքդ վերցրու»: Երբ նա աղեղը ձեռքը վերցրեց, Եղիսեն իր ձեռքերը թագավորի ձեռքերի վրա դրեց 17 ու ասաց. «Բացիր արևելյան կողմի պատուհանը»: Եվ նա բացեց: Եղիսեն ասաց. «Նետ արձակիր»: Նա էլ արձակեց: Ապա Եղիսեն ասաց. «Եհովայի հաղթանակի* նե՛տն է՝ Ասորիքի դեմ հաղթանակի նետը: Աֆեկում+ դու կհարվածես* ասորիներին ու վերջնականապես կկործանես նրանց»:

18 Հետո նա ասաց Իսրայելի թագավորին. «Վերցրու նետերը»: Եվ նա վերցրեց: Ապա Եղիսեն ասաց նրան. «Գետնին հարվածիր»: Եվ նա երեք անգամ հարվածեց ու կանգ առավ: 19 Ճշմարիտ Աստծու մարդը բարկացավ նրա վրա ու ասաց. «Հինգ կամ վեց անգամ պետք է հարվածեիր: Այդ ժամանակ Ասորիքին վերջնականապես կկործանեիր, բայց հիմա Ասորիքին միայն երեք անգամ կհարվածես»:+

20 Դրանից հետո Եղիսեն մահացավ, և նրան թաղեցին: Ամեն տարվա սկզբին* մովաբացիների հրոսակախմբերը արշավում էին երկրի վրա:+ 21 Մի անգամ՝ թաղման ժամանակ, մարդիկ, հրոսակախումբ տեսնելով, մահացածին հապճեպ Եղիսեի գերեզմանի մեջ գցեցին ու փախան: Երբ այդ մարդու մարմինը Եղիսեի ոսկորներին դիպավ, նա կենդանացավ+ ու ոտքի ելավ:

22 Ասորիքի թագավոր Ազայելը+ Հովաքազի իշխանության ողջ ընթացքում ճնշում էր իսրայելացիներին:+ 23 Սակայն Եհովան նրանց հանդեպ բարեհաճ ու գթասիրտ եղավ+ և հոգ տարավ նրանց մասին հանուն Աբրահամի,+ Իսահակի+ ու Հակոբի+ հետ հաստատած ուխտի: Նա չուզեց կործանել նրանց ու մինչ օրս երես չի թեքել նրանցից: 24 Երբ Ասորիքի թագավոր Ազայելը մահացավ, սկսեց թագավորել նրա որդին՝ Բենադադը: 25 Հովաքազի որդի Հովասը Ազայելի որդի Բենադադից հետ վերցրեց այն քաղաքները, որոնք Ազայելը պատերազմում խլել էր իր հորից՝ Հովաքազից: Հովասը երեք անգամ հարված հասցրեց*+ Բենադադին և վերադարձրեց Իսրայելի քաղաքները:

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը