Նվագավարին: Դավթի երգը:
21 Ո՜վ Եհովա, թագավորն ուրախանում է քո զորությամբ,+
Այնքա՜ն է ցնծում քո տված փրկությամբ:+
2 Դու տվել ես նրան իր սրտի ուզածը+
Եվ չես մերժել նրա շուրթերից հնչած խնդրանքը: (Սելա)
3 Դու նրան առատ օրհնություններով ես դիմավորում
Եվ նրա գլխին ընտիր ոսկուց թագ ես դնում:+
4 Նա քեզնից կյանք խնդրեց, և դու տվեցիր,+
Երկար կյանք, այո՛, հավերժ կյանք նրան տվեցիր:
5 Քո փրկարար գործերով դու նրան մեծ փառք ես բերում,+
Պատիվ ու վայելչություն ես նրան շնորհում:
6 Դու օրհնում ես նրան հավիտյան,+
Նրա կողքին լինելով՝ ուրախություն ես պարգևում նրան:+
7 Չէ՞ որ թագավորն ապավինում է Եհովային,+
Բարձրյալի հավատարիմ սիրո շնորհիվ նա երբեք չի սասանվի:+
8 Ձեռքդ կհասնի քո բոլոր թշնամիներին,
Զորավոր ձեռքով կբռնես քեզ ատողներին:
9 Երբ գա նշանակված ժամը,
Եվ նրանց ուշադրություն դարձնես,
Նրանց կկործանես ասես այրվող հնոցի մեջ:
Եհովայի բարկությունը նրանց կսպառի,
Եվ կրակը նրանց կլափի:+
10 Դու կոչնչացնես նրանց զավակներին երկրի երեսից,
Կվերացնես նրանց սերունդը մարդկանց միջից,
11 Որովհետև նրանք մտադրվել են քո դեմ չարիք գործել,+
Դավեր են նյութել, բայց հաջողության չեն կարող հասնել:+
12 Աղեղդ նրանց վրա կուղղես
Ու նրանց փախուստի կմատնես:+
13 Եհո՛վա, ցույց տուր քո զորությունը:
Մենք կգովերգենք քո հզոր ուժը: