Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոսներ 119
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Սաղմոսներ 119։1

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    4/15/2005, էջ 10

Սաղմոսներ 119։7

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    4/15/2005, էջ 10–11

Սաղմոսներ 119։8

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    4/15/2005, էջ 10–11

Սաղմոսներ 119։9

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    4/15/2005, էջ 11–12

    10/1/2002, էջ 9

Սաղմոսներ 119։15

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    10/1/2000, էջ 15

Սաղմոսներ 119։16

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    10/1/2000, էջ 14–15

Սաղմոսներ 119։24

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    6/15/2006, էջ 25

    4/15/2005, էջ 12

Սաղմոսներ 119։28

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    4/15/2005, էջ 12–13

Սաղմոսներ 119։37

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Վայելիր կյանքը հավիտյան, դաս 40

    Դիտարան,

    4/15/2010, էջ 20–24

    4/15/2005, էջ 13

Սաղմոսներ 119։46

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    4/15/2005, էջ 13

Սաղմոսներ 119։48

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    10/1/2000, էջ 15

    2/1/1999, էջ 10

Սաղմոսներ 119։51

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    4/15/2005, էջ 13–14

Սաղմոսներ 119։61

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    12/1/2000, էջ 14–15

Սաղմոսներ 119։63

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ, հոդված 183

    Վայելիր կյանքը հավիտյան, դաս 48

Սաղմոսներ 119։66

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան (1999),

    2/1/1999, էջ 10

Սաղմոսներ 119։71

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    9/1/2006, էջ 14

    4/15/2005, էջ 14

Սաղմոսներ 119։76

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    8/15/2010, էջ 24

Սաղմոսներ 119։78

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    4/15/2005, էջ 14–15

Սաղմոսներ 119։83

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    4/15/2005, էջ 15

Սաղմոսներ 119։89

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    4/15/2005, էջ 15–16

Սաղմոսներ 119։90

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    4/15/2005, էջ 15–16

Սաղմոսներ 119։92

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    4/15/2005, էջ 16

Սաղմոսներ 119։94

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    4/15/2005, էջ 16

Սաղմոսներ 119։96

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    9/1/2006, էջ 14

Սաղմոսներ 119։97

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Վայելիր կյանքը հավիտյան, դաս 5

    Դիտարան,

    6/15/2006, էջ 20

    4/15/2002, էջ 13–14

    3/15/2001, էջ 16–17

    10/1/2000, էջ 15

    11/1/1999, էջ 21–22

Սաղմոսներ 119։99

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    10/1/2000, էջ 15

Սաղմոսներ 119։103

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան (ուսումնասիրության թողարկում),

    5/2017, էջ 20

Սաղմոսներ 119։105

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Վայելիր կյանքը հավիտյան, դաս 1

    Դիտարան (հանրային թողարկում),

    № 1 2018 էջ 14

    Դիտարան,

    5/1/2007, էջ 14–18

    9/1/2006, էջ 14

    4/15/2005, էջ 17

    9/15/2002, էջ 12

    3/1/2002, էջ 11–12

Սաղմոսներ 119։110

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    4/15/2005, էջ 17

Սաղմոսներ 119։120

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    4/15/2005, էջ 17–18

Սաղմոսներ 119։141

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    4/15/2005, էջ 19

Սաղմոսներ 119։148

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    8/1/2012, էջ 29–30

Սաղմոսներ 119։160

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան (ուսումնասիրության թողարկում),

    1/2023, էջ 2–7

Սաղմոսներ 119։164

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    9/1/2006, էջ 14

Սաղմոսներ 119։165

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    3/15/2013, էջ 4–5

    4/15/2005, էջ 19–20

Սաղմոսներ 119։167

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    12/1/2000, էջ 14–19

Սաղմոսներ 119։176

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    4/15/2005, էջ 20

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • 44
  • 45
  • 46
  • 47
  • 48
  • 49
  • 50
  • 51
  • 52
  • 53
  • 54
  • 55
  • 56
  • 57
  • 58
  • 59
  • 60
  • 61
  • 62
  • 63
  • 64
  • 65
  • 66
  • 67
  • 68
  • 69
  • 70
  • 71
  • 72
  • 73
  • 74
  • 75
  • 76
  • 77
  • 78
  • 79
  • 80
  • 81
  • 82
  • 83
  • 84
  • 85
  • 86
  • 87
  • 88
  • 89
  • 90
  • 91
  • 92
  • 93
  • 94
  • 95
  • 96
  • 97
  • 98
  • 99
  • 100
  • 101
  • 102
  • 103
  • 104
  • 105
  • 106
  • 107
  • 108
  • 109
  • 110
  • 111
  • 112
  • 113
  • 114
  • 115
  • 116
  • 117
  • 118
  • 119
  • 120
  • 121
  • 122
  • 123
  • 124
  • 125
  • 126
  • 127
  • 128
  • 129
  • 130
  • 131
  • 132
  • 133
  • 134
  • 135
  • 136
  • 137
  • 138
  • 139
  • 140
  • 141
  • 142
  • 143
  • 144
  • 145
  • 146
  • 147
  • 148
  • 149
  • 150
  • 151
  • 152
  • 153
  • 154
  • 155
  • 156
  • 157
  • 158
  • 159
  • 160
  • 161
  • 162
  • 163
  • 164
  • 165
  • 166
  • 167
  • 168
  • 169
  • 170
  • 171
  • 172
  • 173
  • 174
  • 175
  • 176
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
Սաղմոսներ 119։1-176

Սաղմոսներ

Այբուբենով գովասանք Աստուծոյ խօսքին։

ԱԼԷՖ

119 Երանելի են ճանապարհով անմեղները, որ գնում են Տիրոջ օրէնքումը:

2 Երանելի են նորա վկայութիւնները պահողները, որ բոլոր սրտով խնդրում են նորան:

3 Որովհետեւ նորանք անօրէնութիւն չեն գործում, այլ գնում են նորա ճանապարհներովը:

4 Դու պատուիրեցիր պինդ պահել քո պատուիրանքները:

5 Երանի թէ իմ ճանապարհները յաջողուէին, որ պահեմ քո պատուիրանքները:

6 Ապա չեմ ամաչիլ, երբոր քո բոլոր հրամաններին մտիկ կ’տամ:

7 Ես կ’գոհանամ քեզանից սրտի ուղղութիւնով. երբոր քո արդարութեան իրաւունքները կ’սովորեմ:

8 Քո հրամանները կ’պահեմ. մի թողիր ինձ իսպառ:

ԲԷԹ

9 Երիտասարդն ինչո՞վ իստակ կ’անէ իր ճանապարհը. քո խօսքի պէս զգուշանալով:

10 Իմ բոլոր սրտովը խնդրեցի քեզ, թող մի տար որ քո պատուիրանքներիցը մոլորուիմ:

11 Իմ սրտումը թագցրի քո խօսքերը, որ չ’մեղանչեմ քեզ դէմ:

12 Օրհնեալ ես դու, Տէր, սովորեցրու ինձ քո հրամանները:

13 Իմ շրթունքներովը պատմում եմ քո բերանի բոլոր իրաւունքները:

14 Քո վկայութիւնների ճանապարհովը ուրախանում եմ, ինչպէս ամեն կերպ հարստութիւնով:

15 Քո պատուիրանքների վերայ կը մտածեմ. եւ քո ճանապարհին մտիկ կ’տամ:

16 Քո հրամաններովը կ’ուրախանամ. եւ քո խօսքը չեմ մոռանալ:

ԳԻՄԷԼ

17 Բարի արա քո ծառային, որ ապրիմ եւ քո խօսքը պահեմ:

18 Բաց արա իմ աչքերը, որ քո օրէնքի հրաշքները տեսնեմ:

19 Ես պանդուխտ եմ երկրիս վերայ. մի թագցնիր ինձանից քո պատուիրանքները:

20 Իմ անձը մաշուած է ամեն ժամանակ՝ ցանկանալով քո իրաւունքներին:

21 Դու սաստեցիր անիծուած ամբարտաւաններին, որ քո պատուիրանքներիցը մոլորուեցան:

22 Նախատինքը եւ անարգանքը վեր առ ինձանից, որ քո վկայութիւնները պահում եմ:

23 Իշխաններն էլ նստում են ինձ դէմ խօսում, քո ծառան քո հրամանների վերայ է մտածում:

24 Իրաւ որ քո վկայութիւններն իմ ուրախութիւնն են եւ իմ խորհրդականները:

ԴԱԼԷԹ

25 Իմ անձը կպաւ հողի հետ. ապրեցրու ինձ քո խօսքի պէս:

26 Ես իմ ճանապարհները պատմում եմ եւ դու լսում ես ինձ. սովորեցրու ինձ քո հարմանները:

27 Պատուրանքներիդ ճանապարհը ինձ իմացրու, եւ ես կ’մտածեմ քո սքանչելիքների վերայ:

28 Իմ անձը հալուեցաւ տրտմութիւնից. հաստատիր ինձ քո խօսքին պէս:

29 Ստութեան ճանապարհը հեռացրու ինձանից, եւ քո օրէնքը շնորհիր ինձ:

30 Ես ճշմարտութեան ճանապարհը ընտրեցի. քո իրաւունքներն իմ առաջին դրի:

31 Քո վկայութիւններին մօտեցայ. Տէր, ամօթ մի անիր ինձ:

32 Քո պատուիրանքների ճանապարհովը կ’վազեմ. որ դու իմ սիրտը լայնացրիր:

ՀԷ

33 Տէր, ցոյց տուր ինձ քո հրամանների ճանապարհը, որ մինչեւ վերջը պահեմ նորան:

34 Իմաստուն արա ինձ, որ քո օրէնքը պահեմ եւ նորան կատարեմ բոլոր սրտով:

35 Առաջնորդիր ինձ քո պատուիրանքների շաւիղներումը. որ նորանց հաւանեցիր:

36 Խոնարհեցրու իմ սիրտը դէպի քո վկայութիւնները, եւ ոչ թէ դէպի ագահութիւնը:

37 Ետ դարձրու իմ աչքերը որ ունայն բան չ’տեսնեն. բայց ապրեցրու ինձ քո ճանապարհներումը:

38 Հաստատիր քո խօսքը քո ծառայի համար, որ քեզանից վախենում է:

39 Ետ դարձրու ինձանից իմ նախատինքը, որ նորանից վախեցայ. որովհետեւ քո իրաւունքները բարի են:

40 Ահա ցանկանում եմ քո պատուիրանքներին. քո արդարութիւնովը ապրեցրու ինձ:

ՎԱՎ

41 Տէր, թող քո ողորմութիւնը գայ ինձ վերայ, եւ քո փրկութիւնը քո խօսքին պէս:

42 Ապա ես կ’պատասխանեմ ինձ խօսքով նախատողներին. որովհետեւ քո խօսքին եմ յուսացած:

43 Եւ քո ճշմարտութեան խօսքը ամենեւին մի հեռացնիր իմ բերանիցը. որովհետեւ քո իրաւունքին եմ յուսացած:

44 Ապա քո օրէնքը կ’պահեմ ամեն ժամանակ՝ յաւիտեանս յաւիտենից:

45 Եւ լայնարձակ կ’գնամ. որովհետեւ քո պատուիրանքները խնդրեցի:

46 Եւ քո վկայութիւնների համար կ’խօսեմ թագաւորների առաջին, եւ չեմ ամաչիլ:

47 Եւ քո պատուիրանքներովը կ’ուրախանամ, որ նորանց սիրում եմ:

48 Եւ իմ ձեռքը կ’բարձրացնեմ դէպի քո պատուիրանքները որ սիրում եմ. եւ քո հրամանների վերայ կ’մտածեմ:

ԶԱՅԻՆ

49 Յիշիր քո ծառայի վերայ եղած խօսքը, որ ինձ նորան յուսալ տուիր:

50 Իմ նեղութիւնումն այն է իմ մխիթարութիւնը՝ որ քո խօսքն ապրեցնում է ինձ:

51 Ամբարտաւաններն ինձ վերայ շատ ծաղր են անում. բայց ես քո օրէնքիցը չեմ ծռվում:

52 Տէր, յիշում եմ քո իրաւունքները յաւիտենից, եւ մխիթարվում եմ:

53 Բարկութիւն բռնեց ինձ ամբարիշտների մասին, որ քո օրէնքը թողում են:

54 Քո հրամաններն ինձ համար երգ են՝ իմ պանդխտութեան տան մէջ:

55 Տէր, գիշերը յիշում եմ քո անունը, եւ պահում եմ քո օրէնքը:

56 Այս եղաւ ինձ, որ քո հրամանները պահեմ:

ԽԷԹ

57 Իմ բաժինը դու ես, Տէր. ես ասեցի՝ թէ քո խօսքերը պահեմ:

58 Աղաչում եմ քո առաջին բոլոր սրտով, ողորմիր ինձ քո խօսքի պէս:

59 Ես մտածում եմ քո ճանապարհների վերայ. եւ իմ ոտները դարձնում եմ քո վկայութիւններին:

60 Շտապում եմ եւ չեմ ուշանում, որ քո պատուիրանքները պահեմ:

61 Ամբարիշտների չուանները պատեցին ինձ. եւ քո օրէնքը չեմ մոռանում:

62 Կէս գիշերին վեր եմ կենում, որ քեզանից գոհանամ քո արդար իրաւունքների համար:

63 Ես ընկեր եմ այն ամենի որ վախենում են քեզանից՝ եւ քո պատուրանքները պահում են:

64 Տէր, երկիրը լիքն է քո ողորմութիւնովը. քո հրամանները սովորեցրու ինձ:

ԹԷԹ

65 Բարի արիր, Տէր, քո ծառային, քո խօսքի պէս:

66 Բարի իմաստութիւն եւ գիտութիւն սովորեցրու ինձ, որովհետեւ հաւատում եմ քո պատուիրանքներին:

67 Դեռ որ խոնարհուած չէի, սխալվում էի, բայց հիմա քո խօսքը պահում եմ:

68 Բարի ես դու, եւ բարի անող. սովորեցրու ինձ քո հրամանները:

69 Ամբարտաւանները սուտ են հնարում ինձ վերայ. ես բոլոր սրտով կը պահեմ քո պատուիրանքները:

70 Նորանց սիրտը պարարտ է ինչպէս ճարպ. ես ուրախանում եմ քո օրէնքովը:

71 Լաւ է ինձ համար որ խոնարհուեցայ, որ քո հրամանները սովորիմ:

72 Բարի է ինձ համար քո բերանի օրէնքը, աւելի քան թէ հազարաւոր ոսկի ու արծաթ:

ԵՕԹ

73 Քո ձեռքերը շինեցին ինձ եւ հաստատեցին ինձ. իմաստուն արա ինձ որ քո պատուիրանքները սովորիմ:

74 Քեզանից վախեցողները կ’տեսնեն ինձ եւ ուրախ կ’լինին, որովհետեւ քո խօսքերին յուսացայ:

75 Գիտեմ, Տէր, որ քո դատաստանները արդարութիւնով են. եւ իրաւունքով խոնարհեցրիր ինձ:

76 Թող քո ողորմութիւնը լինի ինձ մխիթարելու համար, քո ծառային տուած խօսքիդ պէս:

77 Թող քո բարեգթութիւնն ինձ վերայ գայ որ ապրիմ, որովհետեւ քո օրէնքն է իմ ուրախութիւնը:

78 Ամբարտաւանները թող ամօթ լինին, որովհետեւ զուր անիրաւութիւն գործեցին ինձ վերայ. բայց ես քո պատուիրանքների վերայ եմ մտածում:

79 Թող ինձ մօտ դառնան քեզանից վախեցողները եւ քո վկայութիւնները ճանաչողները:

80 Թող իմ սիրտն անմեղ լինի քո հրամանների մէջ, որպէս զի չ’ամաչեմ:

ՔԱՖ

81 Իմ անձը մաշուեցաւ քո փրկութեանը սպասելով. բայց ես քո խօսքին յուսացայ:

82 Իմ աչքերը մաշուեցան քո խօսքին ցանկանալով. ես ասում եմ՝ Ե՞րբ կ’մխիթարես ինձ:

83 Որովհետեւ ես ծխի մէջ կախուած տկի պէս եղայ. բայց քո հրամանները չեմ մոռանում:

84 Քանի՞ են քո ծառայի օրերը. ե՞րբ դատաստան կ’անես իմ հալածողներին:

85 Ամբարտաւանները հորեր փորեցին ինձ համար, որ քո օրէնքի պէս չեն:

86 Քո բոլոր պատուիրանքները ճշմարիտ են. զուր են հալածում ինձ. օգնիր ինձ:

87 Քիչ էր մնացել որ ինձ կորցնէին երկրի մէջ. ես քո պատուիրանքները չեմ թողնում:

88 Քո ողորմութեան պէս ապրեցրու ինձ. եւ ես քո բերանի վկայութիւնները կ’պահեմ:

ԼԱՍԷԴ

89 Ով Տէր, քո խօսքը յաւիտեան հաստատ է երկնքումը:

90 Քո ճշմարտութիւնը մնում է ազգից մինչեւ ազգ. դու երկիրը հաստատեցիր եւ նա կենում է:

91 Քո հրամանների պէս կենում են այսօր, որովհետեւ ամենքը քո ծառաներն են:

92 Եթէ քո օրէնքը իմ ուրախութիւնը չ’լինէր, ես վաղուց կորած կ’լինէի իմ խեղճութիւնումը:

93 Յաւիտեան չեմ մոռանալ քո պատուիրանքները, որովհետեւ նորանցով ապրեցրիր ինձ:

94 Քոնն եմ ես. փրկիր ինձ. որովհետեւ քո պատուիրանքները խնդրում եմ:

95 Ամբարիշտներն սպասում են ինձ որ կորցնեն ինձ. եւ ես քո վկայութիւնները միտքս եմ բերում:

96 Ամեն կատարեալ բանի վերջը տեսայ. քո պատուիրանքը շատ լայնարձակ է:

ՄԷՄ

97 Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը:

98 Քո պատուիրանքներն ինձ իմաստուն են անում իմ թշնամիներիցը. որովհետեւ նորանք յաւիտեան իմս են:

99 Աւելի իմաստուն եղայ քան թէ իմ ամեն վարժապետները. որովհետեւ քո վկայութիւններն են իմ մտածմունքը:

100 Աւելի խելացի եղայ քան թէ ծերերը, որովհետեւ քո պատուիրանքները պահում եմ:

101 Ամեն չար ճանապարհից իմ ոտները ետ եմ քաշում, որ քո խօսքը պահեմ:

102 Քո իրաւունքիցը չեմ հեռանում. որովհետեւ դու սովորեցնում ես ինձ:

103 Ո՜րքան քաղցր է քո խօսքն իմ քիմքին. մեղրիցն էլ աւելի է իմ բերանին:

104 Քո պատուիրանքներովն ես իմաստուն եղայ. սորա համար ատում եմ ստութեան ամեն ճանապարհը:

ՆՈՒՆ

105 Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար:

106 Ես երդում արի եւ կ’կատարեմ, թէ քո արդարութեան իրաւունքը կ’պահեմ:

107 Ես շատ խոնարհուեցայ. Տէր, ապրեցրու ինձ քո խօսքի պէս:

108 Իմ բերանի կամաւոր զոհերն ընդունիր, Տէր. եւ քո իրաւունքները սովորեցրու ինձ:

109 Իմ անձն ամեն ժամանակ ձեռքումս է, եւ քո օրէնքը չեմ մոռանում:

110 Ամբարիշտները որոգայթ դրին ինձ համար. բայց ես քո պատուիրանքներիցը չեմ մոլորվում:

111 Ես քո վկայութիւնները ժառանգեցի մինչեւ յաւիտեան. որովհետեւ նորանք իմ սրտի ցնծութիւնն են:

112 Ես խոնարհեցրի իմ սիրտը որ քո հրամաններն անեմ յաւիտեան մինչեւ վերջը:

ՍԱՄԷԽ

113 Ես երկմիտներին ատում եմ, բայց քո օրէնքը սիրեցի:

114 Հովանիս եւ պահապանս դու ես. ես քո խօսքին յուսացի:

115 Հեռու կացէք ինձանից, ով չարեր. որ ես պահեմ իմ Աստուծոյ պատուիրանքները:

116 Պահպանիր ինձ քո խօսքին պէս որ ապրիմ. եւ ամօթ մի անիր ինձ իմ յոյսի համար:

117 Օգնիր ինձ եւ ես կ’ապրեմ. եւ ամեն ժամանակ հրամաններիդ մտիկ կ’տամ:

118 Դու անարգում ես այն ամենին որ հրամաններիցդ հեռանում են. որովհետեւ նորանց նենգութիւնը սուտ է:

119 Դու կղկղանք ես համարում երկրի բոլոր ամբարիշտներին. սորա համար ես սիրում եմ քո վկայութիւնները:

120 Մարմինս դողում է քո ահիցը, եւ քո դատաստաններիցը վախենում եմ:

ԱՅԻՆ

121 Ես իրաւունք եւ արդարութիւն եմ անում. մի մատնիր ինձ իմ նեղացնողների ձեռքը:

122 Երաշխաւորիր ծառայիդ որ բարի լինի նորան. որ ամբարտաւանները չ’նեղացնեն ինձ:

123 Աչքերս մաշուեցան քո փրկութեանը, եւ քո արդարութեան խօսքին սպասելով:

124 Քո ծառայի հետ արա քո ողորմութեան պէս. եւ քո հրամանները սովորեցրու ինձ:

125 Ես քո ծառան եմ. իմաստուն արա ինձ, որ քո վկայութիւնները ճանաչեմ:

126 Ժամանակ է որ Տէրն անէ այս. որովհետեւ նորանք քո օրէնքը խափանեցին:

127 Սորա համար ես սիրում եմ քո պատուիրանքները ոսկիից եւ ազնիւ ոսկիից աւելի:

128 Սորա համար բոլոր պատուիրանքները բոլորովին ուղիղ պահում եմ. ստութեան ամեն ճանապարհն ատում եմ:

ՖԷ

129 Քո վկայութիւններդ զարմանալի են . սորա համար իմ անձը պահում է նորանց:

130 Խօսքերիդ յայտնութիւնը լոյս է տալիս, եւ իմաստուն է անում պարզամիտներին:

131 Իմ բերանը բաց եմ անում եւ շունչ առնում, որովհետեւ քո պատուիրանքներին ցանկանում եմ:

132 Նայիր ինձ վերայ եւ ողորմիր ինձ. ինչպէս որ դու սովոր ես անելու քո անունը սիրողներին:

133 Իմ գնացքը հաստատիր քո խօսքի մէջ, եւ անօրինութիւն չ’տիրէ ինձ վերայ:

134 Փրկիր ինձ մարդկանց բռնութիւնիցը, եւ ես կ’պահեմ քո պատուիրանքները:

135 Երեսդ լուսաւորիր քո ծառայի վերայ. եւ սովորեցրու ինձ քո հրամանները:

136 Ջրերի առուներ են վայր գալիս իմ աչքերիցը, որովհետեւ քո օրէնքը չեն պահում:

ՅԱԴԷ

137 Դու արդար ես, Տէր. եւ քո դատաստաններն ուղիղ են:

138 Քո վկայութիւնների արդարութիւնը պատուիրեցիր, եւ նորանք շատ ճշմարիտ են:

139 Նախանձս ինձ մաշեց, որովհետեւ թշնամիքս մոռանում են քո խօսքը:

140 Քո խօսքը շատ մաքրուած է, եւ քո ծառան շատ սիրում է նորան:

141 Ես ցած եւ անարգուած եմ, բայց չեմ մոռանում քո պատուիրանքները:

142 Քո արդարութիւնը յաւիտենական արդարութիւն է. եւ քո օրէնքը՝ ճշմարիտ:

143 Նեղութիւն եւ ցաւ գտաւ ինձ. քո պատուիրանքներն իմ ուրախութիւնն են:

144 Քո վկայութիւնների արդարութիւնը յաւիտեան է. իմաստուն արա ինձ եւ կ’ապրեմ:

ՔՕՖ

145 Բոլոր սրտով կանչում եմ. լսիր ինձ, Տէր, որ հրամաններդ պահեմ:

146 Դէպի քեզ եմ կանչում, փրկիր ինձ. եւ քո վկայութիւնները կ’պահեմ:

147 Կանուխ գալիս եմ արշալուսին եւ աղաղակում. ես քո խօսքին յուսացի:

148 Գիշերուայ պահերիցն առաջ են զարթնում իմ աչքերը, որ խօսքիդ վերայ մտածեմ:

149 Իմ ձայնին լսիր քո ողորմութեան պէս, Տէր, քո իրաւունքի պէս ապրեցրու ինձ:

150 Անօրէնութեան հետեւողները մօտեցան. նորանք քո օրէնքիցը հեռացան:

151 Տէր, դու մօտիկ ես. եւ քո բոլոր պատուիրանքները ճշմարտութիւն են:

152 Առաջուց իմացայ քո վկայութիւններիցը, որ դու հաստատեցիր նորանց յաւիտեան:

ՐԷՇ

153 Տես իմ խեղճութիւնը եւ փրկիր ինձ. որովհետեւ քո օրէնքը չեմ մոռանում:

154 Ինձ իրաւունք արա եւ ազատիր ինձ. քո խօսքի պէս ապրեցրու ինձ:

155 Փրկութիւնը հեռու է ամբարիշտներիցը, որովհետեւ քո հրամանները չեն խնդրում:

156 Տէր, քո բարեգթութիւնը շատ է. քո իրաւունքին պէս ապրեցրու ինձ:

157 Շատ են ինձ հալածողներն ու նեղացնողները. քո օրէնքիցը դուրս չեմ գալիս:

158 Ես տեսնում եմ ապստամբուածներին եւ զզվում եմ, նորա համար որ խօսքդ չեն պահում:

159 Տես որ քո պատուիրանքները սիրում եմ. Տէր, քո ողորմութեան պէս ապրեցրու ինձ:

160 Քո խօսքի սկիզբը ճշմարտութիւն է. եւ քո արդարութեան բոլոր իրաւունքները յաւիտեան:

ՇԻՆ

161 Իշխանները զուր տեղը հալածում են ինձ. բայց իմ սիրտը վախենում է քո խօսքերիցը:

162 Ես ցնծում եմ քո խօսքովը, ինչպէս մէկ շատ աւար գտնող:

163 Ստութիւնն ատում եմ եւ գարշելի համարում. բայց քո օրէնքն սիրում եմ:

164 Օրը եօթն անգամ օրհնում եմ քեզ քո արդարութեան իրաւունքների համար:

165 Շատ խաղաղութիւն կայ քո օրէնքը սիրողների համար. եւ գայթակղութիւն չ’կայ նորանց համար:

166 Տէր, ես քո փրկութեանն եմ սպասում, եւ պատուիրանքներդ կատարում:

167 Իմ անձը պահում է քո վկայութիւնները. եւ ես շատ սիրում եմ նորանց:

168 Ես պահում եմ քո պատուիրանքներն ու վկայութիւնները. որովհետեւ բոլոր ճանապարհներս քո առաջին են:

ԹԱՎ

169 Տէր, թող իմ աղաղակը մօտենայ քո առաջին. քո խօսքի պէս իմաստուն արա ինձ:

170 Թող իմ աղաչանքը մտնէ քո առաջը. քո խօսքի պէս փրկիր ինձ:

171 Իմ շրթունքները օրհնութիւն են բղխում, որ հրամաններդ սովորեցնես ինձ:

172 Թող իմ լեզուն խօսի քո խօսքի համար. որովհետեւ քո բոլոր պատուիրանքներն արդարութիւն են:

173 Թող ձեռքդ ինձ օգնական լինի. որովհետեւ ես ընտրում եմ քո պատուիրանքներն:

174 Տէր, ես ցանկանում եմ քո փրկութեանը. եւ քո օրէնքն է իմ ուրախութիւնը:

175 Թող իմ անձն ապրի եւ քեզ օրհնէ. եւ քո իրաւունքներն օգնեն ինձ:

176 Ես մոլորուեցայ ինչպէս կորած ոչխար. ման եկ քո ծառային. որովհետեւ քո պատուիրանքները ես չ’մոռացայ:

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը