Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոսներ 25
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Սաղմոսներ 25։14

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Մոտեցիր Եհովային, էջ 16–17

    Վայելիր կյանքը հավիտյան, դաս 8

    Դիտարան,

    2/15/2011, էջ 18–19

    8/1/2005, էջ 24–25

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
Սաղմոսներ 25։1-22

Սաղմոսներ

Աղօթք որ Աստուած պահէ, պաշտպանէ և մեղքերը ներէ։

Դաւիթի Սաղմոս։

25 Ով Տէր, դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը:

2 Իմ Աստուած, քեզ եմ յուսացած, թող չ’ամաչեմ. թող իմ թշնամիները չ’ուրախանան ինձ վերայ:

3 Եւ ամեն քեզ սպասողները չեն ամաչիլ. բայց պիտի ամաչեն զուր տեղը անօրէնութիւն գործողները:

4 Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները:

5 Առաջնորդիր ինձ քո ճշմարտութիւնումը, եւ սովորեցրու ինձ, թէ դու ես իմ փրկութեան Աստուածը. քեզ եմ յոյս դրել ամեն օր:

6 Յիշիր, ով Տէր, քո ողորմութիւնները ու քո քաղցրութիւնները, որովհետեւ նորանք յաւիտեան կան:

7 Մի յիշիր իմ մանկութեան մեղքերը եւ իմ յանցանքները. այլ քո ողորմութեան պէս յիշիր ինձ քո բարութեան համար, ով Տէր:

8 Բարի եւ ուղիղ է Տէրը. սորա համար մեղաւորներին սովորեցնում է ճանապարհը:

9 Նա առաջնորդում է հեզահոգիներին իրաւունքի մէջ. եւ սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը:

10 Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմութիւն են եւ ճշմարտութիւն՝ նորա ուխտն ու վկայութիւնը պահողների համար:

11 Ով Տէր, քո անունի համար քաւիր իմ անօրէնութիւնը, որ շատ է:

12 Ո՞վ է այն մարդը՝ որ վախենում է Տէրիցը. ահա կսովորեցնէ նորան այն ճանապարհը, որ ընտրել է:

13 Նորա անձը բարութեան մէջ կը բնակուի. եւ նորա սերունդը երկիրը կ’ժառանգէ:

14 Տիրոջ մտերմութիւնը նորանց հետ է, որ վախենում են նորանից. եւ իր ուխտը սովորեցնում է նորանց:

15 Իմ աչքերը միշտ դէպի Տէրն են, որովհետեւ նա կ’հանէ իմ ոտքերը որոգայթից:

16 Ինձ մտիկ արա եւ ողորմիր ինձ, որ մինակ եւ խեղճ եմ ես:

17 Սրտիս նեղութիւնները շատ են. հանիր ինձ իմ վիշտերիցը:

18 Մտիկ արա իմ խեղճութեանը եւ իմ ցաւին, եւ ներիր իմ ամեն մեղքերը:

19 Մտիկ արա իմ թշնամիներին, որ շատ են. եւ անիրաւ ատելութիւնով ատում են ինձ:

20 Պահիր իմ անձը եւ փրկիր ինձ. թող չ’ամաչեմ. որովհետեւ քեզ եմ յուսացած:

21 Թող անարատութիւնն ու ուղղութիւնը պահեն ինձ. որովհետեւ քեզ եմ սպասում:

22 Ով Աստուած, փրկիր Իսրայէլին իր ամեն նեղութիւններիցը:

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը