Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոսներ 51
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Սաղմոսներ 51։խորագիր

Ծանոթագրություն

  • *

    51։0 բ Թագ. 12:1։ 11:1–4։

Սաղմոսներ 51։10

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    6/15/2015, էջ 14

    5/15/2007, էջ 17

    6/1/2001, էջ 30

Սաղմոսներ 51։12

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    6/1/2006, էջ 9

Սաղմոսներ 51։17

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ, հոդված 175

    Մոտեցիր Եհովային, էջ 261–262

Սաղմոսներ 51։18

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    6/1/2006, էջ 11

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։
  • Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
  • Կարդալ «Նոր աշխարհ« թարգմանություն (nwt)
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
Աստվածաշնչի «Արարատ» թարգմանություն
Սաղմոսներ 51։1-19

Սաղմոսներ

Դաւիթի ապաշխարանքի Սաղմոսը։

Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս. երբոր Նաթան* մարգարէն նորա մօտ եկաւ՝ երբոր նա Բերսաբէի մօտ էր մտել։

51 Ողորմիր ինձ, Աստուած, քո ողորմութեան պէս. եւ քո մեծ ողորմութեան պէս ջնջիր իմ անօրէնութիւնները:

2 Իսպառ լուա ինձ իմ անօրէնութիւնիցը, եւ սրբիր ինձ իմ մեղքիցը:

3 Որովհետեւ ես ճանաչում եմ իմ անօրէնութիւնները, եւ իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է:

4 Միմիայն քեզ դէմ մեղանչեցի, եւ չարը քո աչքի առաջին գործեցի. որ դու արդար լինիս քո խօսքերումը, եւ մաքուր լինիս քո դատաստանումը:

5 Ահա ես անօրէնութիւնով եմ ծնուել, եւ մեղքով յղացաւ ինձ իմ մայրը:

6 Ահա դու սիրում ես ճշմարտութիւնը երիկամունքներում. եւ ծածուկ տեղը իմաստութիւն կ’սովորեցնես ինձ:

7 Սրբիր ինձ զոպայով՝ եւ ես մաքուր կ’լինիմ. լուա ինձ՝ եւ ձիւնից սպիտակ կ’լինիմ:

8 Լսել տուր ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն. թող ցնծան այն ոսկորները որ կոտրատեցիր:

9 Երեսդ թագցրու իմ մեղքերիցը, եւ իմ բոլոր անօրէնութիւնները ջնջիր:

10 Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը:

11 Դէն մի գցիր ինձ քո երեսիցը, եւ քո սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից:

12 Դարձեալ տուր ինձ քո փրկութեան ուրախութիւնը, եւ կամաւոր հոգովը հաստատիր ինձ:

13 Ապա անօրէններին կ’սովորեցնեմ քո ճանապարհները. եւ մեղաւորները ետ կ’դառնան քեզ մօտ:

14 Փրկիր ինձ արիւնիցը, ով Աստուած՝ իմ փրկութեան Աստուածը. եւ իմ լեզուն կ’փառաբանէ քո արդարութիւնը:

15 Տէր, բաց արա իմ շրթունքները. եւ իմ բերանը կ’պատմէ քո գովութիւնը:

16 Որովհետեւ դու պատարագ չես ուզում. եթէ ոչ՝ ես կ’տայի քեզ. եւ ողջակէզներին չես հաւանում:

17 Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած:

18 Բարի արա Սիօնին քո քաղցրութիւնովը. Երուսաղէմի պարիսպները շինիր:

19 Այն ժամանակ հաճոյ կ’լինին քեզ արդարութեան պատարագները՝ ողջակէզներն ու մատաղները. այն ժամանակ արջառներ կ’մատուցանեն քո սեղանի վերայ:

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը