Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ծննդոց 42։38
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 38 Սակայն նա ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի գա: Առանց այն էլ նրա եղբայրը մահացել է, և միայն նա է մնացել:+ Եթե ճանապարհին նրան փորձանք պատահի, ու նա մահանա, ապա ձեր պատճառով ձեր ալևոր հայրը վշտից+ գերեզման*+ կիջնի»:

  • Ծննդոց 44։29
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 29 Եթե այս մեկին էլ իմ մոտից տանեք, և նա փորձանքի մեջ ընկնի ու մահանա, ապա ձեր պատճառով ձեր ալևոր հայրը ցավով+ գերեզման*+ կիջնի»:

  • Սաղմոսներ 89։48
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 48 Ո՞ր մի մարդը կարող է ապրել առանց մահ ճաշակելու:+

      Ո՞ր մեկն է ի զորու գերեզմանի* ճանկերից իրեն* փրկելու: (Սելա)

  • Ժողովող 9։10
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 10 Ինչ որ կարող ես անել, ողջ ուժերդ ներդնելով արա, որովհետև գերեզմանում,* ուր գնալու ես, ո՛չ աշխատանք կա, ո՛չ ծրագրեր, ո՛չ գիտելիքներ, ո՛չ էլ իմաստություն:+

  • Օսեե 13։14
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 14 Ես եմ, որ փրկագնում եմ գերեզմանի* ձեռքից,

      Որ հետ եմ բերում մահվան ճիրաններից:+

      Ո՞ւր են քո խայթոցները, Մա՛հ:+

      Ո՞ւր է քո կործանարար ուժը, Գերեզմա՛ն:+

      Սակայն ես կարեկից չեմ լինի Եփրեմի հանդեպ:

  • Գործեր 2։27
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 27 որովհետև դու ինձ* չես թողնի գերեզմանում.* դու թույլ չես տա, որ քեզ նվիրվածը ապականություն տեսնի:*+

  • Հայտնություն 20։13
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 13 Ծովն իր միջի մահացածներին տվեց, և մահն ու գերեզմանը* իրենց միջի մահացածներին տվեցին, և նրանցից ամեն մեկը դատվեց ըստ իր գործերի:+

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը