5 Դու կհղիանաս ու մի որդի կծնես: Նրա գլխին ածելի չպետք է դիպչի,+ քանի որ երեխան ի ծնե* Աստծու ուխտավորը կլինի: Նա կփրկի Իսրայելին փղշտացիների ձեռքից»:+
17 Ի վերջո Սամսոնն իր սիրտը բացեց կնոջ առաջ՝ ասելով. «Իմ մազերը երբեք չեն կտրել, որովհետև ես ի ծնե* Աստծու ուխտավոր եմ:+ Եթե մազերս կտրեն, ուժս կկորցնեմ՝ կթուլանամ և մյուս բոլոր մարդկանց պես կդառնամ»:
11 Նա երդվեց՝ ասելով. «Ո՛վ Զորքերի տեր Եհովա, եթե նայես քո աղախնի տառապանքին ու հիշես ինձ, եթե չմոռանաս քո աղախնին և մի տղա երեխա պարգևես,+ նրան քեզ կտամ, Եհո՛վա, որ իր ողջ կյանքում քեզ ծառայի, և նրա գլխին ածելի չի դիպչի»:+