Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 1/15 էջ 31–32
  • Պահպանենք մեր անցյալի գանձերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պահպանենք մեր անցյալի գանձերը
  • 2012 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • ՄԵՐ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱԼԲՈՄԸ» ԵՎ «ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԵՂԵՆՆԵՐԸ»
2012 Դիտարան
w12 1/15 էջ 31–32

Մեր արխիվից

Պահպանենք մեր անցյալի գանձերը

ԵՀՈՎԱՅԻ ժողովուրդը հարուստ հոգևոր ժառանգություն ունի։ Ուշագրավ է, որ մենք այդ ժառանգության մասին կարող ենք տեղեկանալ ոչ միայն մեր հրատարակություններից, այլև լուսանկարներից, նամակներից, առանձին մարդկանց գրառումներից, ինչպես նաև մեր երկրպագության, քարոզչական գործունեության և մեր պատմության հետ առնչվող այլ իրերից։ Բայց ի՞նչ օգուտ կա դրանք պահպանելուց և անցյալը պեղելուց։ Հին Իսրայելում ընտանիքի գլուխները պետք է իրենց երեխաներին սովորեցնեին Եհովայի օրենքների և հրաշալի գործերի մասին, «որպեսզի ապավինեին Եհովային» (Սաղ. 78։1–7)։

Վաղեմի ժամանակներից արխիվներում փնտրտուք անելը մեծ դեր է ունեցել Եհովայի նպատակների իրականացման մեջ։ Օրինակ՝ երբ հակառակորդները փորձեցին կանգնեցնել Երուսաղեմի տաճարի շինարարական աշխատանքները, Մարաստանի մայրաքաղաքի՝ Եկբատանայի արխիվում թագավորի հրամանով որոնումներ կատարվեցին, որի արդյունքում գտնվեց Կյուրոս թագավորի կողմից շինարարական աշխատանքները թույլատրող մի փաստաթուղթ (Եզր. 6։1–4, 12)։ Արդյունքում՝ Եհովայի կամքի համաձայն տաճարը վերակառուցվեց։ Արխիվային ուսումնասիրություններ է արել նաև ավետարանագիր Ղուկասը, որը «սկզբից բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտել էր» (Ղուկ. 1։1–4)։

Կառավարիչ մարմինը խորապես հետաքրքրված է մեր աստվածապետական պատմությամբ։ Կառավարիչ մարմնի անդամներից մեկը, խոսելով հոգևոր ժառանգության պահպանման, փաստագրման և դրանք ապագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտության մասին, հետևյալ կերպ արտահայտվեց. «Որպեսզի իմանանք՝ ուր ենք գնում, պետք է իմանանք, թե որտեղից ենք գալիս»։ Այդ նպատակով վերջերս գլխավոր վարչությունում (Բրուքլին, Նյու Յորք) նոր բաժին է բացվել՝ գրական բաժնի արխիվ, որը գտնվում է գրական կոմիտեի հսկողության ներքո։

ՄԵՐ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱԼԲՈՄԸ» ԵՎ «ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԵՂԵՆՆԵՐԸ»

Ժամանակի ընթացքում անցյալը մոռացվում է, և մեզանից շատերը ցանկանում են որքան հնարավոր է շատ հուշեր պահել իրենց ընտանիքի մասին։ Գրական բաժնի արխիվում մանրակրկիտ աշխատանք է տարվում մեր հարուստ և մեծացող ժառանգությունը պահպանելու և փաստագրելու համար։ Արխիվում խնամքով պահվում են լուսանկարներ, որոնք մեր «ընտանեկան ալբոմի» մաս են համարվում։ Այնտեղ պահվող գանձերից են ամենավաղ տպագրված մեր հրատարակությունները, որոշ դեպքերի ականատեսների հետաքրքիր գրառումները և պատմական արժեք ներկայացնող առարկաներ։ Այսպիսի յուրաքանչյուր առարկա «ժառանգական իրեղեն է», որը տեղեկացնում է մեզ մեր աստվածապետական պատմության մասին և օգնում, որ մեր հոգևոր ընտանիքի ապագային նայենք վստահությամբ։

Հրավիրում ենք քեզ այս նոր խորագրի միջոցով ծանոթանալ գրական բաժնի արխիվին։ Այն պարբերաբար լույս կտեսնի «Դիտարանի» ուսումնասիրության թողարկման մեջ։ Օրինակ՝ հաջորդ համարում մենք պլանավորել ենք հրատարակել մի նկարազարդ հոդված, որը կպատասխանի հետևյալ հարցերին՝ ի՞նչն էր կոչվում «Արշալույսը անիվների վրա», ովքե՞ր, ե՞րբ և ի՞նչ նպատակով էին օգտագործում այն։

Ընտանեկան ալբոմի նման՝ արխիվային հավաքածուն շատ բան է հայտնում մեր և մեր հոգևոր նախահայրերի մասին, մեզանից առաջ ապրածների հավատի և քաջության, նաև այն ուրախությունների ու դժվարությունների մասին, որ ունեցել ենք մեր երկնային Հորը ծառայելիս։ Այն նաև հիշեցնում է մեզ, որ Աստված առաջնորդում և միշտ աջակցում է իր ժողովրդին (2 Օրենք 33։27)։ Մենք վստահ ենք, որ Եհովան կօրհնի կազմակերպության պատմությունը պահպանելու համար մեր ներդրած ջանքերը, որպեսզի ավելի քան երբևէ միավորված և ուժեղ լինենք՝ կատարելու Նրա կամքը։

[շրջանակ 31-րդ էջի վրա]

Հայացք մոտիկից

Քրիստոնեական հրատարակությունների, տեսասկավառակների և Աստվածաշնչի վրա հիմնված այլ նյութերի պատրաստման ընթացքում մեր գրողները, նկարիչները, հետազոտողները և մյուսները օգտվում են արխիվներից։ Ուստի գրական բաժնի արխիվը մեծ ուշադրություն է դարձնում և գործնական քայլեր է կատարում, որ մասնաճյուղերից, Բեթելի տարբեր բաժիններից, ժողովներից, տարբեր անհատներից և աշխարհիկ հաստատություններից մեծ քանակությամբ պատմական նյութեր հավաքի և պահպանի։ Տեսնենք, թե ինչպես է կատարվում այս աշխատանքը։

Ձեռքբերում և ուսումնասիրություն։ Արխիվի հավաքածուում անընդհատ առանձնահատուկ առարկաներ են ավելացվում։ Դրանցից շատերը նվիրաբերում կամ որոշ ժամանակով հատկացնում են այն անհատները, որոնց ընտանիքները տասնամյակներ շարունակ հավատարմորեն ծառայում են Եհովային։ Այսպիսի նյութերի ուսումնասիրությունն ու համեմատությունը օգնում են մեզ, որ ավելացնենք մեր հասկացողությունը մեր պատմության և այն անհատների մասին, ովքեր ապրել են այդ ընթացքում։

Գրանցում։ Գրական բաժնի արխիվում կան հազարավոր առարկաներ, որոնցից որոշները նույնիսկ ավելի քան մեկ դարի պատմություն ունեն։ Դրանք տարբեր ձևի, չափի և բնույթի են, ուստի մանրամասնորեն գրանցվում են, որպեսզի անհրաժեշտության դեպքում հետագայում հեշտ լինի գտնել։

Վերականգնում և պահպանում։ Մաշված գրքերը և արտեֆակտները (ձեռքով պատրաստված իրեր) վերանորոգվում ու պահպանվում են վերականգնման պրոֆեսիոնալ մեթոդներով։ Փաստաթղթերը, լուսանկարները, թերթերից քաղվածքները, ֆիլմերն ու ձայնագրությունները թվայնացվում են։ Դա հնարավորություն է տալիս փոքրագույնի հասցնելու օրիգինալ փաստաթղթերի և այլ պատմական արժեք ունեցող իրերի գործածումը, որի արդյունքում կանխվում է դրանց վնասումը։

Պահեստավորում և տեղորոշում։ Արխիվային նյութերը դասակարգվում, պահեստավորվում և խնամքով պահվում են, որպեսզի պաշտպանվեն լույսից ու խոնավությունից և չփչանան։ Անցյալից մեզ հասած այս անգին գանձերը հեշտությամբ գտնելու համար ստեղծվել է տվյալների շտեմարան։

[նկար 32-րդ էջի վրա]

1. «Արարչության լուսադրամայի» աֆիշ։ 2. Բաժանորդագրության մատյան։ 3. Ձայնափողով ավտոմեքենա։ 4. 1912​թ. ապրիլի 15-ի «Դիտարանի» կազմը։ 5. Ջ. Ֆ. Ռադերֆորդի՝ բանտարկյալի անհատական քարտը։ 6. WBBR ռադիոկայանի խոսափող։ 7. Ձայնափողով նվագարկիչ։ 8. Ճամպրուկ գրքերի համար։ 9. Անձնական գրառումներ։ 10. Հեռագիր՝ ուղղված Ջ. Ֆ. Ռադերֆորդին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը