Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w13 7/1 էջ 6
  • Կրոնը և բարոյականությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կրոնը և բարոյականությունը
  • 2013 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
  • ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՎԱՐՎՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ
  • Կա՞ այնպիսի կրոն, որ արժանի է վստահության
    2013 Դիտարան
  • Կեղծ կրոնի վերջը մո՛տ է
    Կեղծ կրոնի վերջը մո՛տ է
  • «Որոշումներ կայացնելիս միշտ հաշվի եմ առել Եհովային»
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Օգուտ կա՞ կրոնից
    2006 Դիտարան
Ավելին
2013 Դիտարան
w13 7/1 էջ 6

Կրոնը և բարոյականությունը

Սիլվիա անունով մի կին՝ առողջապահության աշխատակից, պատմում է. «Քոլեջում համակուրսեցիներիցս շատերն ասում էին, թե կրոնասեր են, սակայն թմրադեղեր էին օգտագործում և քննությունների ժամանակ միշտ խաբում էին։ Կրոնը ոչ մի ազդեցություն չուներ նրանց կյանքում»։

Իսկ Լայընել անունով մի մարդ ասում է. «Իմ աշխատակիցները ստում են և հիվանդության մասին տեղեկանք ներկայացնում, երբ իրականում հիվանդ չեն։ Կրոնը նրանց համար մի բան է, որն ունեն, բայց չեն օգտագործում, ասես դեկորատիվ իր, որը միայն ցուցադրելու համար է»։

Շատերի կյանքում կրոնը ազդեցություն չունի. նրանք «Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք ունեն, բայց նրա զորությունն ուրանում են» (2 Տիմոթեոս 3։5)։ Կրոնական առաջնորդները իրենց հոտի անդամների համար լավ օրինակ չեն և նրանց սուրբգրային խորհուրդներ չեն տալիս բարոյական բարձր չափանիշների հետևելու համար։ Ուստի զարմանալի չէ, որ շատերը մտածում են, թե Աստծուն չի հետաքրքրում՝ իրենք ինչ կյանքով են ապրում։

Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված զգացմունքներ ունի և նրա համար կարևոր է, թե ինչպիսի կյանքով ենք մենք ապրում։ Երբ հին ժամանակներում իսրայելացիները ապստամբեցին Աստծու դեմ, «վշտացրին նրան» (Սաղմոս 78։40)։ Սակայն երբ անհատը անկեղծորեն զղջում և փոխում է իր ընթացքը, երկնքում «մեծ ուրախություն» է լինում (Ղուկաս 15։7)։ Եթե մարդը հասկանա, թե ինչ սքանչելի հատկություններ ունի մեր երկնային Հայրը, ավելի շատ կսիրի նրան, ինչն էլ կմղի սիրելու այն, ինչ Աստված է սիրում, և ատելու այն, ինչ նա է ատում (Ամոս 5։15)։

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՎԱՐՎՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ

«[Եհովայի վկաները] օգնում են մարդկանց ամրացնելու ընտանեկան կապերը, դառնալու հասարակության համար պիտանի մարդիկ և ազնիվ քաղաքացիներ»,— նշվում է ԱՄՆ-ի Յուտա նահանգում՝ Սոլթ Լեյք Սիթիում լույս տեսնող մի օրաթերթում (The Deseret News)։ Այնտեղ նաև ասվում է. «Նրանք հետևում են վարքի բարձր չափանիշների, հավատում են, որ ծխելը, ալկոհոլի չարաշահումը, թմրամոլությունը, մոլեխաղերը, սեռական անբարոյությունն ու համասեռամոլությունը վնասում են Աստծու հետ ունեցած մարդու փոխհարաբերությունները»։

Կրոնական առաջնորդները օգնո՞ւմ են իրենց հոտի անդամներին հետևելու Աստծու տված բարոյական չափանիշներին

Ինչպե՞ս է Աստծուն ճանաչելը օգնել Եհովայի վկաներին։ «Խաբեությունը տարածված բնույթ է կրում առողջապահական համակարգում,— ասում է Սիլվիան,— և մարդը հեշտությամբ կարող է ընկնել այդ հորձանուտը։ Սակայն այն բանի գիտակցումը, որ դա տհաճ է Եհովայինa, օգնում է ինձ անելու այն, ինչ ճիշտ է նրա աչքում։ Ես երջանիկ եմ և ունեմ ներքին խաղաղություն»։ Սիլվիան վստահ է, որ իր կրոնական համոզմունքների համաձայն ապրելը նպաստել է իր բարօրությանը։

a «Եհովան» Աստծու անունն է, որ գրված է Աստվածաշնչում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը