Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան հունվ. 15
«Այսօր ամենուրեք արյունահեղություն է։ Ի՞նչ եք կարծում, չարը վերջնականապես հաղթե՞լ է բարուն։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե ինչ է Աստվածաշունչն ասում Աստծո մասին։ [Կարդա Սաղմոս 83։18բ–ն։] Եթե Աստված է Բարձրյալ երկրի վրա, ապա կարելի՞ է ասել, որ չարն իսկապես հաղթանակում է։ [Թույլ տուր պատասխանել։] «Դիտարանի» այս համարում տրվում է այս հարցի պատասխանը»։
Դիտարան փետր. 1
«Այսօր շատ ու շատ մարդկանց է անհանգստացնում գործազրկության հարցը, իսկ մյուսներին էլ՝ այն, որ աշխատանքի վայրում վիթխարի ճնշման են ենթարկվում։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է հաճելի աշխատանք ունենալ ու չվախենալ, որ մի օր այն կկորցնենք։ [Թույլ տուր պատասխանել։ Հետո կարդա Եսայիա 65։21–23-ը։] «Դիտարանի» այս համարում խոսվում է այն ժամանակների մասին, երբ բոլորն էլ կունենան գոհացուցիչ աշխատանք»։