Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան հունվ. 15
«Շատերն իրենց երկրպագության մեջ պատկերներ են գործածում։ Ձեր կարծիքով, այդ առարկաները փրկելու զորություն ունե՞ն։ [Թույլ տվեք պատասխանել։] Նկատեք, թե ինչ է անելու մեզ համար ճշմարիտ Աստված։ [Կարդացեք Յայտնութիւն 21։3, 4–ը։] Այս խոսքերը կարող է իրագործել միայն կենդանի Աստված։ Այս պարբերագրում ասվում է, թե ո՛վ է նա, և թե ինչ օգուտներ կստանանք մենք, եթե ապավինենք նրան»։
Արթնացե՛ք (ռուս.) հունվ. 22
«Ինչ խոսք, մենք բոլորս էլ ծածկ ունենք մեր գլխին։ Բայց աշխարհի տարբեր մասերում թափառական կյանքով ապրող միլիոնավոր մարդիկ անօգնական են և ապահովության ոչ մի հույս չունեն։ «Արթնացե՛ք» պարբերագիրը քննարկում է այդ խնդրի գոյության պատճառները, ինչպես նաև հայտնում է Աստվածաշնչի խոստումն այն մասին, որ կգա մի օր, երբ յուրաքանչյուրը կունենա իր սեփական տունը»։
Դիտարան փետր. 1
«Շատերին է մտահոգում շրջապատող միջավայրի աղտոտման հարցը։ Իսկ երբևէ մտածե՞լ եք մարդկանց մտքերի ապականման մասին։ [Թույլ տվեք պատասխանել։] Աստվածաշունչը հատուկ շեշտ է դնում և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր առումով մաքուր լինելու կարևորության վրա։ [Կարդացեք Բ Կորնթացիս 7։1–ը։] Վստահ եմ, որ այս ինֆորմացիան օգտակար և գործնական կլինի ձեզ համար»։
Արթնացե՛ք (ռուս.) փետր. 8
«Անշուշտ նկատած կլինեք, որ, չնայած այն բանին, որ սովորաբար ամուսնությունները ուրախ սկիզբ են ունենում, նրանցից շատերը փլուզվում են։ Ես սիրով կթողնեմ ձեզ համար «Արթնացե՛ք»–ի այս թողարկումը, քանի որ այստեղ քննարկվում է Աստվածաշնչի տեսակետը, թե ինչպես կարելի է երջանիկ և տևական ամուսնություն ունենալ»։