Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 7/11 էջ 2
  • Երեխաներդ պատրա՞ստ են

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երեխաներդ պատրա՞ստ են
  • 2011 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Օգնեք ձեր երեխաներին հաղթահարելու դժվարությունները
    2010 Դիտարան
  • Պատանինե՛ր, պատրա՞ստ եք վկայություն տալու
    2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչպե՞ս կարող է ընտանիքդ երջանիկ լինել (մաս 2)
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ծնողնե՛ր, սովորեցրեք ձեր երեխաներին սիրել Եհովային
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2011 Մեր թագավորական ծառայությունը
km 7/11 էջ 2

Երեխաներդ պատրա՞ստ են

1. Ինչի՞ն պետք է պատրաստ լինեն դպրոցական երեխաները։

1 Մոտենում է հաջորդ ուսումնական տարին։ Անկասկած, երեխաներդ կունենան նոր փորձություններ ու ճնշումներ, սակայն կունենան նաև «ճշմարտության մասին վկայելու» նոր առիթներ (Հովհ. 18։37)։ Պատրա՞ստ են նրանք։

2. Պատրաստ լինելու համար ի՞նչ պետք է իմանան երեխաներդ։

2 Ձեր երեխաները հստակ հասկանո՞ւմ են, թե ինչու է սխալ մասնակցել ազգային տոնակատարություններին և հեթանոսական տոներին։ Պատրա՞ստ են դիմագրավելու այն ճնշումները, որոնց կենթարկվեն, եթե կանգնեն բարձրագույն կրթություն ստանալու, ժամադրվելու, ոգելից խմիչք և թմրադեղեր օգտագործելու հարցերի առաջ։ Նրանք պարզապես կասեն, որ այդ սխալ արարքները դեմ են իրենց կրոնի՞ն, թե՞ կփորձեն բացատրություն տալ իրենց հավատալիքների մասին (1 Պետ. 3։15)։

3. Ինչպե՞ս կարող են ծնողները օգտագործել ընտանեկան երկրպագության երեկոն՝ իրենց երեխաներին նախապատրաստելու համար։

3 Օգտագործեք ընտանեկան երկրպագության երեկոն։ Ինչ խոսք, ուսումնական տարվա ընթացքում դուք հավանաբար անհրաժեշտության դեպքում երեխայի հետ քննարկելու եք իր խնդիրները։ Սակայն եթե ջանք թափեք և մինչ դպրոց հաճախելը քննարկեք այն խնդիրները, որոնց թերևս նա բախվի այնտեղ, այդ դեպքում նա վստահությամբ կլցվի։ Լավ կլինի, որ այս հարցին տրամադրեք ընտանեկան երկրպագության մեկ կամ մի քանի երեկո։ Այս հարցում ձեզ կօգնի հետևյալը. դուք կարող եք հարցնել ձեր երեխաներին, թե ինչն է իրենց ամենաշատը անհանգստացնում, երբ մտածում են, որ պետք է գնան դպրոց։ Լավ կլինի, որ նորից անդրադառնաք այն հարցերին, որոնց մասին թերևս նախկինում զրուցել եք, քանի որ այժմ նրանք ավելի մեծ են և ավելի շատ հասկացողություն ունեն (Սաղ. 119։95)։ Դուք կարող եք բեմականացումներ պատրաստել և կատարել ուսուցչի կամ էլ աշակերտի դերը։ Սովորեցրեք ձեր երեխաներին, թե ինչպես կարող են իրենց պատասխանները հիմնել Աստվածաշնչի վրա և օգտվել այնպիսի միջոցներից, ինչպիսիք են «Տրամաբանել» և «Երիտասարդների հարցերը» գրքերը։ Մի ծնող բեմականացումներ էր պատրաստում իր երեխաների հետ, որպեսզի նրանք իմանային, թե ինչպես ամեն ուսումնական տարի մոտենան իրենց նոր ուսուցչին և հայտնեն, որ իրենք Եհովայի վկա են (տե՛ս 2010թ. դեկտեմբերի 15-ի «Դիտարանը», էջ 3–5)։

4. Ի՞նչ են անում իմաստուն ծնողները։

4 Փորձությունները, որոնց բախվում են քրիստոնյա երիտասարդները այս վերջին օրերում, «չափազանց դժվար» են (2 Տիմոթ. 3։1)։ Իմաստուն ծնողները նախապես են մտածում դրանց մասին (Առակ. 22։3)։ Մինչ նոր ուսումնական տարվա սկսելը արա ամեն հնարավոր բան, որպեսզի օգնես երեխաներիդ պատրաստ լինելու։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը