Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp21 № 1 էջ 10–13
  • Ինչպե՞ս է հարկավոր աղոթել, որ Աստված լսի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս է հարկավոր աղոթել, որ Աստված լսի
  • 2021 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԱՂՈԹԵՔ ԵՀՈՎԱՅԻՆ ՀԻՍՈՒՍԻ ԱՆՈՒՆՈՎ
  • ԱՍԵՔ ԱՅՆ, ԻՆՉ ՁԵՐ ՍՐՏՈՒՄ Է
  • ԱՍՏԾՈՒ ԿԱՄՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԱՂՈԹԵՔ
  • ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՂՈԹԵԼ
  • ՄԻ՛ ՀՈՒՍԱՀԱՏՎԵՔ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԱՂՈԹԵԼ
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ինչպե՞ս պետք է աղոթենք Աստծուն
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Աստծո հետ մտերմություն հաստատել աղոթքի միջոցով
    Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
2021 Դիտարան (հանրային թողարկում)
wp21 № 1 էջ 10–13

Ինչպե՞ս է հարկավոր աղոթել, որ Աստված լսի

Աստվածաշնչում Եհովա Աստված կոչվում է «աղոթքներ Լսող» (Սաղմոս 65։2)։ Մենք կարող ենք խոսել նրա հետ ցանկացած վայրում ու ցանկացած ժամանակ, ընդ որում դա կարող ենք անել ինչպես բարձրաձայն, այնպես էլ մտքում։ Եհովան ուզում է, որ իրեն կոչենք «մեր Հա՛յր»։ Եվ իրոք, նա լավագույն Հայրն է, որ մարդ կարող է ունենալ (Մատթեոս 6։9)։ Սիրուց մղված՝ Եհովան սովորեցրել է, թե ինչպես պետք է աղոթենք, որ նա լսի մեզ։

ԱՂՈԹԵՔ ԵՀՈՎԱՅԻՆ ՀԻՍՈՒՍԻ ԱՆՈՒՆՈՎ

«Եթե որևէ բան խնդրեք Հորից իմ անունով, նա կտա ձեզ» (Հովհաննես 16։23)։

Այս խոսքերը Հիսուս Քրիստոսն է ասել։ Դրանցից հստակ հասկանում ենք, որ Եհովան ուզում է՝ աղոթենք իրեն ոչ թե պատկերների, սրբերի, հրեշտակների կամ մահացած նախնիների միջոցով, այլ Հիսուս Քրիստոսի անունով։ Երբ Աստծուն Հիսուսի անունով ենք աղոթում, ցույց ենք տալիս, որ ընդունում ենք նրա փրկարար դերը։ Մեր Տերն ասել է. «Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6)։

ԱՍԵՔ ԱՅՆ, ԻՆՉ ՁԵՐ ՍՐՏՈՒՄ Է

«Նրա առաջ դատարկեք ձեր սիրտը» (Սաղմոս 62։8)։

Եհովային աղոթելիս պետք է խոսենք այնպես, ինչպես սիրող հոր հետ կխոսենք։ Աղոթագրքերից աղոթքներ կարդալու կամ անգիր արած խոսքեր ասելու փոխարեն՝ հարկավոր է հարգալից և անկեղծորեն զրուցել նրա հետ։

ԱՍՏԾՈՒ ԿԱՄՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԱՂՈԹԵՔ

«Ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհաննես 5։14)։

Աստվածաշնչի միջոցով Եհովա Աստված հայտնել է, թե ինչ է անելու մեզ համար, բայց և ասել է, թե ինչ է ուզում, որ մենք անենք։ Որպեսզի մեր աղոթքները հաճելի լինեն Աստծուն, պետք է այնպիսի բաներ խնդրենք, որոնք «նրա կամքի համաձայն» են։ Իսկ Աստծու կամքը իմանալու և նրան լավ ճանաչելու համար պետք է ուսումնասիրենք Աստվածաշունչը։

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՂՈԹԵԼ

Ընտանիքը ճաշելուց առաջ միասին աղոթում է

Ձեր կարիքների մասին։ Աստծուն կարող ենք աղոթել մեր ամենաանհրաժեշտ կարիքների, այսինքն՝ ուտելիք, հագուստ և ծածկ ունենալու մասին։ Աստծուց կարող ենք նաև իմաստություն խնդրել, որ ճիշտ որոշումներ կայացնենք, նաև ուժ խնդրել, որ դիմանանք դժվարություններին։ Բացի այդ, կարող ենք խնդրել, որ Աստված մեզ հավատ տա, ների մեր մեղքերը և օգնի մեզ (Ղուկաս 11։3, 4, 13; Հակոբոս 1։5, 17)։

Ամուսինը աղոթում է իր կնոջ հետ, որը պառկած է հիվանդանոցում

Ուրիշների մասին։ Սրտացավ ծնողները շատ են ուրախանում, երբ իրենց երեխաների միջև ջերմ հարաբերություններ են լինում։ Եհովան նույնպես ուզում է, որ իր երկրային զավակները հոգ տանեն միմյանց։ Ուստի տեղին է աղոթել մեր կողակցի, երեխաների, հարազատների և ընկերների համար։ Հակոբոս աշակերտը գրել է. «Աղոթեք իրար համար» (Հակոբոս 5։16)։

Մի մարդ մայրամուտին քայլում է դաշտով

Շնորհակալություն հայտնել։ Աստվածաշնչում ասվում է, որ Արարիչը շատ բարիքներ է արել մեզ համար. նա «անձրևներ է տվել երկնքից և պտղաբեր ժամանակներ, լիացրել է [մեզ] ուտելիքներով և [մեր] սրտերը ուրախությամբ լցրել» (Գործեր 14։17)։ Երբ մտածում ենք այն մասին, թե Աստված ինչեր է արել մեզ համար, մի՞թե չենք ուզում աղոթքով շնորհակալություն հայտնել նրան։ Բայց մեր երախտագիտությունը կարող ենք նաև ապրելակերպով ցույց տալ (Կողոսացիներ 3։15)։

ՄԻ՛ ՀՈՒՍԱՀԱՏՎԵՔ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԱՂՈԹԵԼ

Երբեմն հնարավոր է՝ տխրում ենք, երբ մեր թախանձագին աղոթքների պատասխանը անմիջապես չենք ստանում։ Սակայն արդյո՞ք դա նշանակում է, թե Աստված չի հետաքրքրվում մեզանով։ Ամենևի՛ն։ Կյանքից վերցված հետևյալ օրինակները ցույց են տալիս, որ նման դեպքերում պետք է պարզապես շարունակենք աղոթել։

Ստիվը, որի մասին խոսել ենք առաջին հոդվածում, պատմում է. «Եթե չշարունակեի աղոթել, չէի վերագտնի կյանքի հանդեպ հետաքրքրությունս»։ Իսկ ի՞նչն էր մղել նրան, որ շարունակի աղոթել։ Նա սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել և իմացել էր, որ պետք է հարատևի աղոթքում։ Ստիվն ասում է. «Ես աղոթքով շնորհակալություն հայտնեցի Աստծուն այն սիրառատ աջակցության համար, որ ծանր պահերին ընկերներս ցուցաբերել էին իմ հանդեպ։ Այժմ ես առաջվանից էլ շատ եմ սիրում կյանքը և երջանիկ եմ»։

Իսկ ի՞նչ կարող ենք ասել Ջենիի մասին, ով կարծում էր, թե արժանի չէ, որ Աստված լսի իրեն։ Նա ասում է. «Այն պահերին, երբ ինձ շատ անարժեք էի զգում, աղաչում էի Աստծուն, որ օգնի՝ հասկանամ, թե ինչու եմ այդպես զգում»։ Իսկ դա օգնե՞ց Ջենիին։ Նա պատմում է. «Աստծու հետ զրուցելը օգնեց, որ նրա աչքերով նայեմ ինձ։ Ես հասկացա, որ անգամ եթե իմ սիրտը դատապարտում է ինձ, Աստված չի՛ դատապարտում։ Դա նաև օգնեց, որ չհանձնվեմ և շարունակեմ պայքարել բացասական զգացումներիս դեմ։ Աղոթքների շնորհիվ ես հասկացա, որ Եհովան կենդանի Աստված է, նա սիրող Հայր է և հոգատար Ընկեր, որը միշտ պատրաստ է օգնության հասնել։ Ինձ միայն մնում է անել այն, ինչ նա ասել է»։

Իզաբելը՝ իր ամուսնու և որդու հետ

Իզաբելը՝ տեսնելով, թե իր որդին, չնայած հաշմանդամությանը, ինչպես է ուրախանում կյանքով, ասում է. «Հասկանում եմ, որ նա աղոթքներիս լավագույն պատասխանն է»

Նկատի առնենք նաև Իզաբելի օրինակը։ Երբ Իզաբելն իմացավ, որ հղի է, բժիշկն ասաց, որ երեխան ծանր արատով է ծնվելու։ Իզաբելը պատմում է, որ այդ պահին աշխարհը կարծես փուլ եկավ իր գլխին։ Ոմանք նույնիսկ խորհուրդ տվեցին ընդհատել հղիությունը։ Իզաբելն ասում է. «Սիրտս այնքան դառնացած էր, որ թվում էր՝ կմեռնեմ»։ Իսկ այդ ծանր ժամանակ ի՞նչ արեց նա։ «Աղոթեցի Աստծուն և նրանից օգնություն խնդրեցի»։ Իզաբելը որդի ունեցավ։ Երեխայի անունը Ջերարդ դրեցին։ Ինչպես և բժիշկն ասել էր, նա հաշմանդամ ծնվեց։ Արդյո՞ք Իզաբելը մտածում է, թե Աստված չի պատասխանել իր աղոթքներին։ Ընդհակառակը՝ նա ասում է. «Երբ նայում եմ որդուս, որն արդեն 14 տարեկան է, ու տեսնում եմ, թե նա որքան է ուրախանում կյանքով՝ չնայած իր հաշմանդամությանը, հասկանում եմ, որ նա աղոթքներիս լավագույն պատասխանն է։ Որդիս Եհովա Աստծուց ստացած իմ ամենամեծ օրհնությունն է»։

Աղոթքի վերաբերյալ այս մարդկանց ասած անկեղծ խոսքերը հաստատում են այն, ինչ գրված է մի սաղմոսում. «Դու կլսես հեզերի ցանկությունը, ո՜վ Եհովա։ Դու կպատրաստես նրանց սրտերը։ Դու ուշ կդարձնես նրանց ու ականջ կդնես» (Սաղմոս 10։17)։ Իսկապես որ, արժե՛ միշտ աղոթել։

Աստվածաշնչում Հիսուսի արած աղոթքներից շատ կան գրված։ Այդ աղոթքներից ամենահանրաճանաչը «Հայր մեր» աղոթքն է, որը նա սովորեցրել է իր աշակերտներին։ Իսկ մե՛նք ի՞նչ կարող ենք սովորել այդ աղոթքից։

«Հայր մեր». աղոթքի օրինակ

Մարդկանց մի մեծ բազմություն ուշադիր լսում է Հիսուսի Լեռան քարոզը

Լեռան քարոզի ժամանակ Հիսուսը իր աշակերտներին տիպար աղոթքի միջոցով սովորեցրեց աղոթել։ Այդ աղոթքը հաճախ կոչում են «Հայր մեր» կամ «Տերունական աղոթք» (Մատթեոս 6։9–13; տես նաև Ղուկաս 11։2–4)։ Դարերի ընթացքում այս աղոթքն այնքան հանրաճանաչ դարձավ, որ շատերը սկսեցին անգիր սովորել այն և կրկնել բառ առ բառ։ Բայց արդյոք Հիսուսի նպատակը դա՞ էր։ Ո՛չ, քանի որ այդ քարոզի ժամանակ Հիսուսն իր աշակերտներին նաև ասել էր, որ աղոթելիս նորից ու նորից չկրկնեն նույն խոսքերը (Մատթեոս 6։7)։ Տիպար աղոթքի միջոցով Հիսուսը պարզապես սովորեցրեց իր հետևորդներին, թե ինչպես և ինչի մասին կարելի է աղոթել։ Իսկ մե՞նք ինչ ենք սովորում այդ աղոթքից։

«Հա՛յր մեր, որ երկնքում ես»

  • Մեր աղոթքները միմիայն Աստծուն պետք է ուղղենք։

«Թող սրբացվի քո անունը»

  • Աստծու անունը՝ Եհովա, հարկավոր է պատվել և սուրբ համարել։

«Թող գա քո թագավորությունը»

  • Աստծու Թագավորությունը երկնային կառավարություն է, որի թագավորը Հիսուս Քրիստոսն է։ Շուտով այդ կառավարությունը իր իշխանությունը կտարածի ողջ երկրի վրա։

«Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»

  • Մարդկանց առնչությամբ Աստծու կամքն այն է, որ նրանք հավիտյան ապրեն երկրի վրա խաղաղ և ապահով պայմաններում։

«Տուր մեզ այսօր մեր օրվա հացը»

  • Եհովան է այն անձնավորությունը, ով ապահովում է մեզ կյանքի համար անհրաժեշտ բաներով։

«Ներիր մեզ մեր պարտքերը»

  • Բոլորս էլ կյանքում շատ սխալներ ենք թույլ տալիս, ուստի ներում ստանալու կարիք ունենք։

Այս ամենը ի մտի ունենալով՝ կարող ենք իմաստալից անձնական աղոթքներ անել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը