Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 5/13 էջ 12–13
  • Կյուրոս Մեծ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կյուրոս Մեծ
  • 2013 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՊԵՍ ԿՅՈՒՐՈՍԸ ԳՐԱՎԵՑ ԲԱԲԵԼՈՆԸ
  • ԶԱՐՄԱՆԱԼԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՐԱՇՔՈՎ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ
  • ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ
  • Աստծու ժողովուրդը դուրս է գալիս Բաբելոնից
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ձեռքը գրում է պատին
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 2
    2012 Արթնացե՛ք
  • Գիրք, որին կարող եք վստահել. մաս 3
    2011 Արթնացե՛ք
2013 Արթնացե՛ք
g 5/13 էջ 12–13

Կյուրոսի շիրիմը

ՀՌՉԱԿԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ

Կյուրոս Մեծ

Ըստ ժամանակակից օրացույցի՝ մ.թ.ա. 539թ. հոկտեմբերի 5/6 գիշերը Բաբելոնյան կայսրության մայրաքաղաքին՝ Բաբելոնին, անհավանական բան պատահեց։ Այդ վճռական գիշերը մարերի ու պարսիկների զորքը, որը գլխավորում էր պարսից Կյուրոս թագավորը (հայտնի է նաև Կյուրոս Մեծ անունով), տապալեց քաղաքը։ Նա փայլուն մարտավարություն դրսևորեց։

ԻՆՉՊԵՍ ԿՅՈՒՐՈՍԸ ԳՐԱՎԵՑ ԲԱԲԵԼՈՆԸ

«Երբ Կյուրոսը որոշեց նվաճել Բաբելոնը, այն արդեն Միջին Արևելքի քաղաքներից ու թերևս աշխարհի բոլոր քաղաքներից ամենապատվելին էր»,— նշվում է «Հին աշխարհի առաջնորդները. Կյուրոս Մեծ» գրքում։ Բաբելոնը Եփրատ գետի վրա էր կառուցված։ Ջուրը լցնում էր քաղաքի վիթխարի պարիսպների շուրջ եղող խրամները. այդ ամենի շնորհիվ քաղաքը անմատչելի ու անսասան էր թվում (Ancient World Leaders— Cyrus the Great)։

Կյուրոսի մարդիկ փոխեցին Եփրատ գետի հունը, և ջրի մակարդակը քաղաքում իջավ։ Զինվորները գետի միջով անցան դեպի Բաբելոնի դարպասները, որոնք բաց էին թողնվել, ու գրեթե առանց դիմադրության՝ գրավեցին քաղաքը։ Ըստ հույն պատմաբաններ Հերոդոտոսի ու Քսենոփոնի՝ բաբելոնացիները այնքան ապահով էին զգում իրենց, որ հարձակման այդ գիշերը շատերը, այդ թվում թագավորը խնջույք էին անում (տե՛ս «Ձեռքով գրվածը պատի վրա է» շրջանակը)։ Ավելին, Կյուրոսի նվաճումով իրագործվեցին աստվածաշնչյան զարմանալի մարգարեություններ։

Բաբելոնի գրավումը Կյուրոսի կողմից կանխագուշակվել էր Աստվածաշնչում

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եսայիայի մարգարեությունները հատկապես ուշագրավ են, քանի որ գրի են առնվել կատարումից մոտ 200 տարի առաջ, իսկ Կյուրոսի ծնվելուց թերևս 150 տարի առաջ։ Նկատի առ հետևյալը։

  • Կյուրոս անունով մի մարդ գրավելու էր Բաբելոնը և ազատելու էր հրեաներին (Եսայիա 44։28; 45։1)։

  • Եփրատ գետը ցամաքելու էր՝ ճանապարհ բացելով Կյուրոսի զորքի համար (Եսայիա 44։27)։

  • Քաղաքի դարպասները բաց էին թողնվելու (Եսայիա 45։1)։

  • Բաբելոնի զորքը «դադարելու էր կռվելուց» (Երեմիա 51։30; Եսայիա 13։1, 7)։

ՀՐԱՇՔՈՎ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ

Ավելի վաղ՝ մ.թ.ա. 607-ին, բաբելոնական զորքերը հիմնահատակ ավերեցին Երուսաղեմը ու փրկվածներից շատերին գերեվարեցին։ Որքա՞ն ժամանակ էին հրեաները մնալու գերության մեջ։ Աստված ասել էր. «Երբ յոթանասուն տարին լրանա, ես հաշվեհարդար կտեսնեմ Բաբելոնի թագավորի և այդ ազգի հետ.... և այնպես կանեմ, որ այն դարեդար ամայի լինի» (Երեմիա 25։12)։

Ինչպես նշվեց, Կյուրոսը գրավեց Բաբելոնը մ.թ.ա. 539թ.-ին։ Դրանից կարճ ժամանակ անց նա ազատ արձակեց հրեաներին, որոնք մ.թ.ա. 537-ին սկսեցին վերադառնալ հայրենիք՝ գերեվարվելուց ուղիղ 70 տարի անց (Եզրաս 1։1–4)։ Իսկ Բաբելոնը ի վերջո դարձավ «ամայի», ինչով և կրկին հաստատվեց աստվածաշնչյան մարգարեության ճշգրտությունը։

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ

Նկատի առ հետևյալը. Աստվածաշունչը կանխագուշակել էր 1) հրեաների՝ 70 տարի տևած գերությունը, 2) Բաբելոնի գրավումը Կյուրոսի կողմից և նրա մարտավարության գլխավոր կողմերը, 3) Բաբելոնի լիակատար ավերումը։ Մարդիկ չէին կարող նախապես իմանալ այս ամենի մասին։ Ավելի ողջամիտ է հետևյալ եզրակացությունն անել. «Մարգարեությունը երբեք մարդկանց կամքով չի տրվել, այլ մարդիկ Աստծու կողմից են խոսել» (2 Պետրոս 1։21)։ Անշուշտ, Աստվածաշունչը արժանի է մեր ուշադրությանը։

ԿԱՐՃ ՓԱՍՏԵՐ

  • Կյուրոսի ծննդյան թիվը համարվում է մ.թ.ա. մոտ 600 թվականը։ Նա մահացել է ճակատամարտում մ.թ.ա. մոտ 530թ.-ին։

  • Կյուրոսի շիրիմը դեռ կարելի է տեսնել Պասարգադայում՝ քաղաք հին Պարսկաստանում, որը հիմնել է Կյուրոսը։ Այն այժմ հնագիտական տարածք է Իրանում։

  • Կյուրոսի գլանը

    «Կյուրոսի գլանը» 23 սանտիմետր երկարություն ունեցող կավե աղյուս է, որի վրա արձանագրված է Կյուրոսի զեկույցն այն մասին, թե ինչպես է նա կործանել Բաբելոնը և իրենց հայրենիք արձակել ռազմագերիներին, այդ թվում հրեաներին։ Գլանը համարվել է «աստվածաշնչյան հնագիտության ամենից կարևոր հայտնագործություններից մեկը»։

  • Պարսիկները մինչև հիմա մեծ հարգանք ու ակնածանք ունեն Կյուրոսի հանդեպ։

«ՁԵՌՔՈՎ ԳՐՎԱԾԸ ՊԱՏԻ ՎՐԱ Է»

Այն գիշեր, երբ Կյուրոսը անսպասելիորեն հարձակում գործեց Բաբելոնի վրա, Բաղդասար թագավորը խնջույք էր անում «իր հազար մեծամեծների» հետ, ու հանկարծ հրաշքով մի ձեռք հայտնվեց։ Բոլորի աչքի առաջ ձեռքը «պալատի ծեփած պատին» գրեց՝ «ՄԵՆԵ, ՄԵՆԵ, ԹԵԿԵԼ ու ՓԱՐՍԻՆ»a (Դանիել 5։1, 5, 25)։

Դանիել մարգարեն մեկնեց առեղծվածը ահաբեկված Բաղդասարին։ Դանիելը թագավորին ասաց, որ նրա թագավորությունը «վերջ է գտել», նա «կշեռքով կշռվել է», քաշը պակաս է գտնվել, և որ Բաբելոնը «տրվել է մարերին ու պարսիկներին» (Դանիել 5։26–28)։ Յուրաքանչյուր բառ կատարվեց։ Ավելին, մինչ օրս որոշ լեզուներում «ձեռքով գրվածը պատի վրա է» առածը ունի վերահաս աղետ կամ դժբախտություն նշանակությունը։

a Այդ բառերը վերաբերում են փողի ու կշռի միավորին։ Ավելի մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» գրքի 7-րդ գլուխը (անգլ., ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը