Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 18
  • Հակոբը գնում է Խառան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հակոբը գնում է Խառան
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Հակոբը գնահատանք ուներ հոգևոր արժեքների հանդեպ
    2003 Դիտարան
  • Վշտահար քույրեր, որոնք «շինեցին Իսրայելի տունը»
    2007 Դիտարան
  • Հակոբի բազմանդամ ընտանիքը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ջանքեր. երբ է Եհովան օրհնում դրանք
    2002 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 18

Պատմություն 18

Հակոբը գնում է Խառան

ԳԻՏԵ՞Ս, թե ովքեր են այս մարդիկ, որոնց հետ Հակոբը զրույցի է բռնվել։ Շատ օրեր ճանապարհորդելուց հետո Հակոբը վերջապես հասավ այս ջրհորին և հենց այստեղ էլ հանդիպել է նրանց։ Նրանք զբաղված էին իրենց ոչխարներին հոգ տանելով։ Հակոբի այն հարցին, թե իրենք որտեղի բնակիչներ են, նրանք պատասխանեցին, որ ապրում են Խառանում։ «Ճանաչո՞ւմ եք Լաբանին»,— հարցրեց Հակոբը։ «Իհա՛րկե ճանաչում ենք,— պատասխանեցին նրանք,— ահա նրա աղջիկ Ռաքելն այստեղ է բերում իրենց ոչխարներին»։ Տեսնո՞ւմ ես հեռվից եկող Ռաքելին։

Լսելով այդ խոսքերը՝ Հակոբն իսկույն ընդառաջ գնաց Ռաքելին, որպեսզի մի կողմ գլորի ջրհորի վրայի քարը, և իր մորեղբայր Լաբանի ոչխարները կարողանան ջուր խմել։ Այնուհետև Հակոբը համբուրեց Ռաքելին ու հայտնեց նրան իր ով լինելը։ Ռաքելին մեծ հուզմունք պատճառեց իրենց այդ հանդիպումը, և նա, գնալով տուն, պատմեց այդ ամենը իր հորը՝ Լաբանին։

Լաբանը շատ ուրախացավ՝ իմանալով, որ Հակոբը մտադիր է մնալ իրենց մոտ։ Իսկ երբ Հակոբը խնդրեց Ռաքելի ձեռքը, Լաբանը ուրախությամբ համաձայնվեց, բայց նաև ավելացրեց, որ դրա դիմաց Հակոբը յոթ տարի պետք է ձրի աշխատեր նրա դաշտում։ Հակոբն այնքան շատ էր սիրում Ռաքելին, որ ընդունեց այդ պայմանը։ Բայց երբ հասավ ամուսնության ժամանակը, գիտե՞ս ինչ տեղի ունեցավ։

Լաբանը Ռաքելի փոխարեն իր ավագ դուստր Լիային կնության տվեց Հակոբին։ Միայն այն ժամանակ, երբ նա համաձայնվեց աշխատել ևս յոթ տարի, տվեց նաև Ռաքելին։ Այդ ժամանակներում Աստված թույլ էր տալիս, որ տղամարդը մի քանի կին ունենա։ Իսկ ներկայիս համար Աստծու Խոսքը ցույց է տալիս, որ տղամարդը միայն մի կին պիտի ունենա։

Ծննդոց 29։1–30։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը