Ինչի՞ն են նրանք հավատում
Եհովայի Վկաները հավատում են երկնքի և երկրի Արարիչ ամենակարող Եհովա Աստծուն։ Մեզ իսկ շրջապատող տիեզերքում այդքան բարդ կառուցվածք ունեցող հրաշալիքների գոյությունն արդեն վկայում է այն մասին, որ այդ ամենը ստեղծել է գերագույն խելքի և հզորության տեր Արարիչը։ Ինչպես մարդկանց ստեղծագործություններն արտացոլում են նրանց հատկությունները, այնպես էլ Եհովա Աստծու ստեղծագործությունները՝ իր հատկությունները։ Աստվածաշունչը մեզ ասում է, որ «ի սկզբանէ աշխարհի Աստծու աներեւոյթ յատկութիւնները, այն է՝ Նրա մշտնջենաւորութիւնը եւ զօրութիւնը եւ աստուածութիւնը, իմանալի կերպով տեսանելի են Նրա ստեղծածների մէջ»։ Նաև՝ «երկինքները պատմում են Աստուծոյ փառքը» անձայն, առանց խոսքի (Հռովմայեցիս 1։20; Սաղմոս 19։1—4)։
Մարդիկ կավե ամաններ, հեռուստացույցներ, ԷՀՄ–ներ չեն ստեղծում առանց նպատակի։ Որքա՜ն ավելի սքանչելի է Երկիրը՝ իր բուսական և կենդանական աշխարհի հետ միասին։ Մարդու օրգանիզմի կառուցվածքն իր հազար միլիարդավոր բջիջներով գերազանցում է մեր ըմբռնողականությունը, իսկ ուղեղը, որով մենք մտածում ենք, անհասանելիորեն հրաշալի է։ Եթե մարդիկ որոշակի նպատակներ են հետապնդում համեմատաբար աննշան հայտնագործություններ անելիս, ուրեմն, անկասկած, Եհովա Աստվածն իր պատկառազդու ստեղծագործությունները նպատակով է ստեղծել։ Առակաց 16։4–ը հաստատում է այդ. «Տէրն ստեղծել է ամենը իր նշանակութեան համար»։
Եհովան երկրագունդը ստեղծեց նպատակով, քանի որ առաջին զույգին ասաց. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը... իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ» (Ծննդոց 1։28)։ Անհնազանդ գտնվելու պատճառով այդ զույգին չհաջողվեց երկրագունդը լցնել արդար ընտանիքներով, որոնք սիրով հոգ կտանեին երկրին, նրա բույսերին ու կենդանիներին։ Սակայն նրանց անհաջողությունը չձախողեց Եհովայի նպատակը։ Դրանից հազարամյակներ անց գրվեց. «Եհովան..., որ կազմեց երկիրը.... նորան չ’ստեղծեց դարտակ, այլ բնակուելու համար ստեղծեց նորան»։ Երկիրը չի ոչնչացվելու, ընդհակառակն, «երկիրը յաւիտեան կանգնած կայ» (Եսայիա 45։18; Ժողովող 1։4)։ Եհովայի նպատակը Երկրի նկատմամբ կիրագործվի, քանի որ ինքն է հավաստիացնում մեզ. «Իմ խորհուրդը պիտի հաստատուի, եւ անում եմ իմ բոլոր ուզածը» (Եսայիա 46։10)։
Այդ պատճառով էլ Եհովայի Վկաները համոզված են, որ երկրագունդը հավերժ կմնա, և բոլոր այն մարդիկ՝ լինեն ապրող կամ մահացած, որոնք կհամապատասխանեն երկիրը գեղեցկացնելու և բնակեցնելու Եհովայի նպատակին, կկարողանան հավիտյան ապրել նրա վրա։ Ամբողջ մարդկությունը Ադամից և Եվայից ժառանգեց անկատարություն և, հետևաբար, մեղանչում է (Հռովմայեցիս 5։12)։ Աստվածաշունչն ասում է. «Մեղքի վարձը մահն է»։ «Կենդանիները գիտեն որ մեռնելու են, բայց մեռելները մի բան չ’գիտեն»։ «Այն անձը, որ մեղանչում է, նա պիտի մեռնէ» (Հռովմայեցիս 6։23; Ժողովող 9։5; Եզեկիէլ 18։4, 20)։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող են մարդիկ նորից ապրել, որպեսզի ճաշակեն երկրային բարիքներից։ Միայն Հիսուս Քրիստոսի փրկանքի միջոցով, քանի որ նա ասաց. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի»։ «Բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կը լսեն նրա ձայնը եւ դուրս կը գան» (Յովհաննէս 11։25; 5։28, 29; Մատթէոս 20։28)։
Ինչպե՞ս է դա պատահելու։ Պատասխանը գտնվում է «արքայության Աւետարան»–ում [«թագավորության բարի լուր», (ՆԱ)], որը Հիսուսը սկսեց ծանուցել Երկրի վրա եղած ժամանակ (Մատթէոս 4։17—23)։ Սակայն մեր օրերում Եհովայի Վկաները բարի լուրը քարոզում են առանձնահատուկ կերպով։
[13 էջի վրայի աղյուսակը]
ԱՅՆ, ԻՆՉԻՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ
ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐ
Աստվածաշունչը Աստծո Խոսքն է և ճշմարտություն
Աստվածաշունչը ավանդություններից արժանահավատ է
Աստծո անունը Եհովա է
Քրիստոսը Աստծո Որդին է և նրան՝ ստորադաս
Քրիստոսն Աստծո արարածներից առաջինն է
Քրիստոսը մահացավ ոչ թե խաչի, այլ՝ ցցի վրա
Քրիստոսի մարդկային կյանքը տրվեց որպես փրկանք հնազանդ մարդկանց համար
Քրիստոսի եզակի զոհը բավարար էր
Քրիստոսը մեռելներից հարություն առավ որպես անմահ հոգեղեն էակ
Քրիստոսի ներկայությունը հոգով է
Քրիստոսի իշխանությունը Երկրի վրա կբնորոշվի արդարությամբ և խաղաղությամբ
Թագավորությունը Երկրի վրա կստեղծի կատարյալ կյանքի պայմաններ
Երկրագունդը երբեք չի ոչնչանա, չի ամայանա
Աստված կոչնչացնի այժմյան իրերի դրությունը Արմագեդոնի
ճակատամարտում
Չարերը ընդմիշտ կբնաջնջվեն
Աստծո հավանությունն ունեցողները հավիտենական կյանք կստանան
Միայն մեկ ճանապարհ է տանում դեպի կյանք
Այժմ ապրում ենք ‘վախճանի ժամանակներում’
Մարդու մահը Ադամի մեղքի հետևանքն է
Մահով դադարում է մարդկային հոգու գոյությունը
Դժոխքը մարդկության ընդհանուր գերեզմանն է
Մեռելների համար հույսը հարությունն է
Ադամական մահ այլևս չի լինի
Հիսուսի հետ իշխելու համար երկինք է գնում միայն 144 հազար հոգուց բաղկացած «փոքրիկ հօտը»
144 հազարը վերստին ծնված են որպես Աստծո հոգևոր որդիներ
Նոր ուխտը կնքված է հոգևոր Իսրայելի հետ
Քրիստոսի Ժողովը հիմնված է Իր վրա
Աղոթել պետք է միայն Եհովային Քրիստոսի միջոցով
Պաշտամունքում պատկերներ օգտագործել չի կարելի
Ոգեհարցությունից պետք է խուսափել
Սատանան այս աշխարհի աներևույթ իշխանն է
Քրիստոնյան չպետք է մասնակցի որևէ միջդավանական շարժման
Քրիստոնյան պետք է աշխարհից զատված լինի
Հարկավոր է հնազանդվել Աստծու օրենքները չհակասող մարդկային բոլոր օրենքներին
Բերանով կամ երակով արյուն ընդունելը Աստծու օրենքի խախտում է
Պետք է հնազանդվել Աստվածաշնչի բարոյական օրենքներին
Շաբաթը պահելը տրվել էր միայն հրեաներին և վերացվեց Մովսիսական օրենքի հետ միասին
Հոգևորականների դասակարգի գոյությունը և նրանց հատուկ տիտղոսներով կոչվելը անպատշաճ են
Մարդը ստեղծվեց, ոչ թե բարեշրջվեց
Քրիստոսն իրեն հետևելու օրինակ թողեց՝ Աստծուն ծառայելով
Մկրտությունը ջրի մեջ լրիվ ընկղմվելն է և անձնվիրության խորհրդանշան
Քրիստոնյաները պետք է հրապարակավ վկայեն Աստվածաշնչի ճշմարտության համար
ՓԱՍՏԱՐԿՆԵՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ
Բ Տիմ. 3։16, 17; Բ Պետ. 1։20, 21; Յովհ. 17։17
Մատ. 15։3; Կող. 2։8
Սաղ. 83։18; Ես. 26։4; 42։8; Ել. 6։3
Մատ. 3։17; Յովհ. 8։42; 14։28; 20։17; Ա Կոր. 11։3; 15։28
Կող. 1։15; Յայտ. 3։14
Գաղ. 3։13; Գործք 5։30
Մատ. 20։28; Ա Տիմ. 2։5, 6; Տիտոս 2։14; Ա Պետ. 2։24
Հռովմ. 6։10; Եբր. 9։25—28
Ա Պետ. 3։18; Հռովմ. 6։9; Յայտ. 1։17, 18
Յովհ. 14։19, ՆԱ; Մատ. 24։3; Բ Կոր. 5։16; Սաղ. 110։1, 2
Ես. 9։6, 7; 11։1—5; Դան. 7։13, 14; Մատ. 6։10
Սաղ. 72։1—4; Յայտ. 7։9, 10, 13—17; 21։3, 4
Ժող. 1։4; Ես. 45։18; Սաղ. 78։69
Յայտ. 16։14, 16; Սոփ. 3։8; Դան. 2։44; Ես. 34։2
Մատ. 25։41—46; Բ Թես. 1։6—9
Յովհ. 3։16; 10։27, 28; 17։3; Մար. 10։29, 30
Մատ. 7։13, 14; Եփես. 4։4, 5
Մատ. 24։3—14; Բ Տիմ. 3։1—5; Ղուկ. 17։26—30
Հռովմ. 5։12; 6։23
Յեսու 10։28; Եզեկ. 18։4, ՆԱ; Ժող. 9։10; Սաղ. 6։5; 146։4; Յովհ. 11։11—14
Յոբ 7։9 (ծանոթ.); 14։13; Գործք 2։31, ԱՏ (ծանոթ.); Յայտ. 20։13, 14
Ա Կոր. 15։20—22; Յովհ. 5։28, 29; 11։25, 26
Ա Կոր. 15։26; Յայտ. 21։4; Ես. 25։8; Ա Կոր. 15։54
Ղուկ. 12։32; Յայտ. 14։1, 3; Ա Կոր. 15։40—53; Յայտ. 5։9, 10
Ա Պետ. 1։23; Յովհ. 3։3; Յայտ. 7։3, 4
Եփես. 2։20; Ես. 28։16; Մատ. 21։42
Յովհ. 14։6, 13, 14; Ա Տիմ. 2։5
Ել. 20։4, 5; Ղև. 26։1; Ա Կոր. 10։14; Սաղ. 115։4—8
Բ Օր. 18։10—12; Գաղ. 5։19—21; Ղև. 19։31
Ա Յովհ. 5։19; Բ Կոր. 4։4; Յովհ. 12։31
Բ Կոր. 6։14—17; 11։13—15; Գաղ. 5։9; Բ Օր. 7։1—5
Յակ. 4։4; Ա Յովհ. 2։15; Յովհ. 15։19; 17։16
Մատ. 22։20, 21; Ա Պետ. 2։12; 4։15
Ծն. 9։3, 4; Ղև. 17։14; Գործք 15։28, 29
Ա Կոր. 6։9, 10; Եբր. 13։4; Ա Տիմ. 3։2; Առակ. 5։1—23
Բ Օր. 5։15; Ել. 31։13; Հռովմ. 10։4; Գաղ. 4։9, 10; Կող. 2։16, 17
Մատ. 23։8—12; 20։25—27; Յոբ 32։21, 22
Ա Պետ. 2։21; Եբր. 10։7; Յովհ. 4։34; 6։38
Մար. 1։9, 10; Յովհ. 3։23; Գործք 19։4, 5
Հռովմ. 10։10; Եբր. 13։15; Ես. 43։10—12
[Նկարազարդում 12–րդ էջի վրա]
ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ՝ Եհովայի կողմից ստեղծված, տրված մարդու խնամքին և հավերժ բնակեցված
[թույլտվությամբ]
NASA photo