Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lr գլ. 7 էջ 42–46
  • Հնազանդությունը կպաշտպանի քեզ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հնազանդությունը կպաշտպանի քեզ
  • Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Նմանատիպ նյութեր
  • Երեխանե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին
    2007 Դիտարան
  • Պատրա՞ստ ես հնազանդվելու
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նա «սովորեց հնազանդ լինել»
    «Եկ ու իմ հետևորդը դարձիր»
  • Աստծու և մեր միջև սերը կարող է հարատև լինել
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
Ավելին
Սովորիր Մեծ Ուսուցչից
lr գլ. 7 էջ 42–46

ԳԼՈՒԽ 7

Հնազանդությունը կպաշտպանի քեզ

Լինո՞ւմ են պահեր, երբ ցանկանում ես անել այն, ինչ որ ինքդ ես ուզում։ Կամ պատահո՞ւմ է, երբ քեզ դուր չի գալիս, որ ասում են, թե ինչ է հարկավոր անել։ Անկեղծորեն ասա ինձ այդ մասին։ ~

Տղան լսում է մեծին

Ինչո՞ւ է հարկավոր մեծին լսել

Բայց ո՞րն է ավելի լավ քեզ համար։ Ճիշտ կլինի՞ անել այն, ինչ դու ես ցանկանում։ Թե՞ ավելի լավ կլինի լսել, թե ինչ են ասում հայրիկն ու մայրիկը։ ~ Աստված ասում է, որ պետք է լսել ծնողներին։ Եթե Աստված է դա պահանջում, ուրեմն կարևոր պատճառ կա։ Տեսնենք, թե որն է այդ պատճառը։

Քանի՞ տարեկան ես։ ~ Գիտե՞ս, թե քանի տարեկան է հայրիկդ։ ~ Իսկ մայրի՞կդ, տատի՞կդ, պապի՞կդ։ ~ Նրանք քեզանից ավելի շատ են ապրել։ Մարդ ինչքան երկար է ապրում, այնքան շատ բան է սովորում։ Նա տարիների ընթացքում ավելի շատ բան է տեսնում ու լսում։ Ուրեմն փոքրիկները կարող են սովորել մեծերից։

Գիտե՞ս որևէ մեկին, որ քեզանից փոքր է։ ~ Ո՞վ ավելի շատ բան գիտի՝ դո՞ւ, թե՝ նա։ ~ Իսկ ինչո՞ւ դու։ ~ Որովհետև դու նրանից ավելի շատ ես ապրել և ավելի շատ ժամանակ ես ունեցել սովորելու, քան քեզանից փոքրը։

Ո՞վ է ամենից երկար ապրել՝ ինձանից, քեզանից և ուրիշ մարդկանցից էլ երկար։ ~ Եհովա Աստված։ Նա ինձանից ու քեզանից շատ բան գիտի։ Երբ նա մեզ ասում է, թե ինչ պետք է անենք, կարող ենք համոզված լինել, որ դա մեր օգտի համար է, անգամ եթե դժվար լինի դա անել։ Գիտե՞ս՝ մի անգամ նույնիսկ Մեծ Ուսուցչի համար դժվար եղավ նրա ասածը կատարել։ ~

Աստված Հիսուսին մի դժվար բան էր ասել, որ անի։ Հիսուսը դրա մասին աղոթեց, ինչպես տեսնում ենք նկարում։ Աղոթքում նա խնդրեց Աստծուն. «Եթե կամենում ես, այս բաժակը հեռացրու ինձանից»։ Հիսուսի աղոթքից երևում է, որ միշտ չէ, որ հեշտ է Աստծո կամքը կատարել։ Բայց տեսնենք, թե Հիսուսն ինչպես ավարտեց իր աղոթքը։ Գիտե՞ս։ ~

Հիսուսն աղոթում է

Ի՞նչ ենք սովորում Հիսուսի աղոթքից

Հիսուսն իր աղոթքն ավարտեց այսպիսի խոսքերով. «Ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը թող լինի» (Ղուկաս 22։41, 42)։ Այո, նա ուզում էր, որ Աստծո՛ կամքը կատարվեր, ոչ թե՝ իր։ Եվ նա արեց այն, ինչ Աստված էր կամենում, և ոչ թե այն, ինչ ինքն էր ցանկանում։

Ի՞նչ ենք սովորում սրանից։ ~ Սովորում ենք, որ ճիշտ է անել այն, ինչ Աստված է ցանկանում, նույնիսկ եթե հեշտ չէ դա անելը։ Բայց մենք մեկ ուրիշ բան էլ ենք սովորում։ Գիտե՞ս, թե ինչ։ ~ Սովորում ենք, որ Աստվածն ու Հիսուսը միևնույն անձնավորությունը չեն, ինչպես կարծում են որոշ մարդիկ։ Եհովա Աստված ավելի մեծ է և ավելի շատ բան գիտի, քան իր Որդին՝ Հիսուսը։

Հնազանդվելով Աստծուն՝ ցույց ենք տալիս, որ սիրում ենք նրան։ Աստվածաշունչն ասում է. «Սա է Աստծո հանդեպ սերը, որ նրա պատվիրանները պահենք» (Ա Յովհաննէս 5։3)։ Այստեղից հասկանում ենք, որ բոլորս պետք է հնազանդվենք Աստծուն։ Ուզում ես, չէ՞, հնազանդվել նրան։ ~

Տեսնենք, թե Աստվածաշնչի միջոցով ինչ է Աստված ասում երեխաներին։ Բացենք «Եփեսացիս» գրքի 6–րդ գլուխը և կարդանք 1, 2 և 3 համարները. «Որդիք, հնազանդ եղեք ձեր ծնողներին Տերով, որ այն է արժանը։ Պատվիր քո հորը և մորը. սա է առաջին պատվիրանքը խոստմունքով, որ քեզ լավ լինի և երկար ապրես երկրի վրա»։

Տեսնում ենք, որ Եհովա Աստված ինքն է ուզում, որ երեխաները հնազանդվեն իրենց հայրիկին ու մայրիկին։ Իսկ ի՞նչ է նշանակում «պատվել» ծնողներին։ Նշանակում է՝ հարգել նրանց։ Աստված խոստանում է, որ եթե հնազանդվես ծնողներիդ, քեզ համար միշտ լավ կլինի։

Ուզում եմ քեզ մի պատմություն պատմել այն մասին, թե հնազանդվելու շնորհիվ ինչպես փրկվեցին մի խումբ մարդիկ։ Նրանք ապրում էին Երուսաղեմ մեծ քաղաքում։ Այնտեղի մարդկանցից շատերը չէին լսում Աստծուն։ Հիսուսը նրանց զգուշացրել էր, որ Աստված պատրաստվում է կործանել այդ քաղաքը։ Նա նաև ասել էր, թե մարդիկ ինչ պետք է անեին փրկվելու համար. «Երբոր տեսնեք Երուսաղեմը զորքերով շրջապատված, այն ժամանակ իմացեք, որ նրա ավերումը մոտ է։ Այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, թող սարերը փախչեն» (Ղուկաս 21։20–22)։

Մարդիկ, հնազանդվելով Հիսուսին, հեռանում են Երուսաղեմից

Հիսուսի պատվերին հնազանդվելը ինչպե՞ս փրկեց այս մարդկանց

Ինչպես ասել էր Հիսուսը, այնպես էլ եղավ։ Հռոմեական զորքերը հարձակվեցին Երուսաղեմի վրա ու շրջապատեցին քաղաքը։ Սակայն շատ չանցած, ինչ–​ինչ պատճառներով զինվորները հեռացան։ Մարդկանցից շատերը մտածեցին, թե վտանգն անցավ և մնացին քաղաքում։ Բայց Հիսուսն ի՞նչ էր ասել, նրանք ի՞նչ պետք է անեին։ ~ Ի՞նչ կանեիր դու, եթե Երուսաղեմում ապրելիս լինեիր։ ~ Ովքեր իսկապես հավատում էին Հիսուսին, թողեցին իրենց տներն ու Երուսաղեմից փախան դեպի հեռավոր սարերը։

Մի ամբողջ տարի Երուսաղեմին ոչինչ չպատահեց։ Երկրորդ տարին էլ անցավ՝ ամեն ինչ առաջվա պես էր։ Երրորդ տարին ևս ոչինչ տեղի չունեցավ։ Հնարավոր է՝ քաղաքում մնացած մարդիկ մտածում էին, թե քաղաքից հեռացածները հիմարություն արեցին։ Բայց չորրորդ տարին հռոմեական զորքերը վերադարձան։ Նրանք նորից շրջապատեցին Երուսաղեմը. արդեն շա՜տ ուշ էր փախչելու համար։ Այս անգամ զորքերը կործանեցին քաղաքը։ Այնտեղ գտնվող մարդկանց մեծ մասը սպանվեց, իսկ մնացած մասը գերի ընկավ։

Իսկ ի՞նչ պատահեց նրանց, ովքեր հնազանդվել էին Հիսուսին։ ~ Նրանք փրկվեցին մահից։ Նրանք Երուսաղեմից շա՜տ հեռու էին գտնվում և ոչ մի վնաս չկրեցին։ Հնազանդությունը պաշտպանեց նրանց։

Ի՞նչ ես կարծում, ծնողներին հնազանդվելը կպաշտպանի՞ երեխաներին վտանգից։ ~ Ծնողներդ գուցե քեզ արգելում են փողոցում խաղալ։ Գիտե՞ս, թե ինչու։ ~ Որովհետև վտանգ կա, որ փողոցով անցնող մեքենան քեզ կհարվածի։ Բայց գուցե մտածես. «Փողոցում հիմա մեքենաներ չկան։ Ինձ ոչինչ էլ չի պատահի։ Մյուս երեխաները խաղում են փողոցում ու նման բան երբեք չի պատահել»։

Երկու տղա խաղում են փողոցում, և այդ պահին մեքենա է մոտենում

Ինչո՞ւ է հարկավոր լսել մեծերի նախազգուշացումը, եթե նույնիսկ դու կարծում ես, որ վտանգ չկա

Երուսաղեմում շատ մարդիկ հենց այդպես էին մտածում։ Երբ քաղաքը շրջապատած հռոմեական զորքերը հեռացան, թվաց, թե այլևս վտանգ չի սպառնում։ Մարդկանց մեծ մասը մնաց քաղաքում։ Նրանց զգուշացվել էր, բայց նրանք չլսեցին։ Արդյունքում՝ բոլորը մահացան։

Տղան լուցկով խաղում է, և հրդեհ է բռնկվում

Տեսնենք մեկ ուրիշ օրինակ։ Պատահե՞լ է, որ լուցկու հետ խաղաս։ ~ Սովորաբար երեխաներին հետաքրքրում է, թե ինչպես է լուցկու հատիկը վառվում։ Բայց լուցկու հետ խաղալը վտանգավոր է։ Դրա հետևանքով ամբողջ տունը կարող է այրվել, և դու կարող ես մահանալ։

Հիշի՛ր՝ բավական չէ ժամանակ առ ժամանակ լսել ծնողներին։ Հարկավոր է մի՛շտ լսել։ Հնազանդությունը կպահպանի քո կյանքը։ Ո՞վ է ասում. «Որդիք, հնազանդ եղեք ձեր ծնողներին»։ ~ Աստված է ասում։ Նա ասում է դա, քանի որ սիրում է քեզ։

Այժմ կարդանք սուրբգրային հետևյալ համարները, որոնք ցույց են տալիս, թե որքան կարևոր է հնազանդվելը. Առակաց 23։22; Ժողովող 12։13; Եսայիա 48։17, 18 և Կողոսացիս 3։20։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը