Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 26 էջ 66–էջ 67 պարբ. 1
  • Տասներկու հետախույզները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տասներկու հետախույզները
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • 12 հետախույզները
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ինչ հիշեց Հեսուն
    2002 Դիտարան
  • Քո ամբողջ սրտով Եհովային ապավինիր
    2003 Դիտարան
  • Ուշագրավ մտքեր «Յեսու» գրքից
    2004 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 26 էջ 66–էջ 67 պարբ. 1
Իսրայելացի տղամարդիկ հետախուզում են Քանանի երկիրը

ԴԱՍ 26

Տասներկու հետախույզները

Իսրայելացիները հեռացան Սինա լեռան մոտից ու անցնելով Փառան անապատով՝ եկան Կադես կոչվող վայրը։ Այնտեղ Եհովան Մովսեսին ասաց. «12 մարդ ուղարկիր՝ յուրաքանչյուր ցեղից մի հոգու, որպեսզի հետախուզեն Քանանի երկիրը, որը իսրայելացիներին եմ տալու»։ Ուստի Մովսեսը 12 մարդ ընտրեց և ասաց. «Գնացեք Քանան ու տեսեք, թե այդ երկիրը լա՞վն է, հողը բերրի՞ է։ Տեսեք, թե ինչպիսի մարդիկ են ապրում այնտեղ՝ ուժե՞ղ են, թե՞ թույլ, վրաններո՞ւմ են բնակվում, թե՞ քաղաքներում»։ Այդպիսով՝ 12 հետախույզները, որոնց թվում էին Հեսուն ու Քաղեբը, գնացին Քանան։

Իսրայելացիները վախեցած տրտնջում են

40 օր հետո հետախույզները վերադարձան ու իրենց հետ բերեցին թուզ, նուռ և խաղող։ Նրանք ասացին Մովսեսին. «Դա լավ երկիր է, բայց այնտեղ բնակվող մարդիկ ուժեղ են, և քաղաքները բարձր պարիսպներ ունեն»։ Այդ ժամանակ Քաղեբն ասաց. «Մենք կարող ենք հաղթել նրանց։ Եկեք անմիջապես գնանք այդ երկիր»։ Գիտե՞ս, թե ինչու Քաղեբը այդպիսի խոսքեր ասաց. նա և Հեսուն վստահում էին Եհովային։ Սակայն մյուս տասը հետախույզները պատասխանեցին. «Ո՛չ։ Այնտեղի մարդիկ աժդահաներ են, ասես հսկաներ լինեն։ Նրանց կողքին մենք մորեխների պես ենք»։

Իսրայելացիները վախեցան։ Նրանք սկսեցին տրտնջալ և իրար ասել. «Եկեք մեզ համար ուրիշ առաջնորդ ընտրենք ու վերադառնանք Եգիպտոս։ Ինչո՞ւ գնանք այդ երկիր ու սպանվենք»։ Իսկ Հեսուն և Քաղեբը պատասխանեցին. «Եհովայի հանդեպ անհնազանդ մի՛ եղեք ու մի՛ վախեցեք։ Եհովան կպաշտպանի մեզ»։ Բայց իսրայելացիները չլսեցին նրանց։ Նրանք նույնիսկ ուզում էին սպանել Հեսուին ու Քաղեբին։

Ի՞նչ արեց Եհովան։ Նա Մովսեսին ասաց. «Այդքան բան արեցի իսրայելացիների համար, բայց նրանք շարունակում են չլսել ինձ։ Այդ պատճառով նրանք 40 տարի կմնան այս անապատում և այստեղ էլ կմեռնեն։ Միայն նրանց երեխաները, ինչպես նաև Հեսուն ու Քաղեբը կապրեն այն երկրում, որը խոստացել եմ տալ նրանց»։

«Ինչո՞ւ եք այդպես վախեցել, թերահավատնե՛ր» (Մատթեոս 8։26)։

Հարցեր։ Ի՞նչ եղավ, երբ 12 հետախույզները վերադարձան Քանանից։ Հեսուն ու Քաղեբը ինչպե՞ս ցույց տվեցին, որ վստահում են Եհովային։

Թվեր 13։1-14։38; 2 Օրենք 1։22-33; Սաղմոս 78։22; Եբրայեցիներ 3։17-19

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը