Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 29 էջ 74–էջ 75 պարբ. 2
  • Եհովան ընտրում է Հեսուին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան ընտրում է Հեսուին
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Հեսուն դառնում է առաջնորդ
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ինչ հիշեց Հեսուն
    2002 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 6. Հեսու
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Հեսու 1:9. «Քա՛ջ եղիր և զորացի՛ր»
    Աստվածաշնչյան համարների բացատրություն
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 29 էջ 74–էջ 75 պարբ. 2
Քահանաները, Հորդանան գետի միջով անցնելով, տանում են ուխտի տապանակը

ԴԱՍ 29

Եհովան ընտրում է Հեսուին

Հեսուն կարդում է Օրենքը

Մովսեսը շատ տարիներ առաջնորդեց Իսրայել ազգին։ Երբ նրա կյանքը մոտեցավ ավարտին, Եհովան ասաց նրան. «Իսրայելացիներին դո՛ւ չես տանելու Ավետյաց երկիր։ Բայց ես թույլ կտամ, որ տեսնես այդ երկիրը»։ Այնուհետև Մովսեսը խնդրեց Եհովային, որ նոր առաջնորդ նշանակի, որը հոգ կտանի ժողովրդի մասին։ Եհովան պատասխանեց նրան. «Գնա Հեսուի մոտ և նրան ասա, որ նա է լինելու ժողովրդի առաջնորդը»։

Մովսեսն իսրայելացիներին ասաց, որ շուտով մահանալու է, և որ Եհովան Հեսուին է ընտրել, որ առաջնորդի նրանց դեպի Ավետյաց երկիր։ Ապա նա Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր։ Եհովան կօգնի քեզ»։ Կարճ ժամանակ անց Մովսեսը բարձրացավ Նաբավ լեռը, և այնտեղից Եհովան նրան ցույց տվեց այն երկիրը, որը նա խոստացել էր տալ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի սերունդներին։ Մովսեսը 120 տարեկան էր, երբ մահացավ։

Մովսեսը քահանայի և ուրիշ մարդկանց առաջ լիազորություններ է տալիս Հեսուին

Դրանից հետո Եհովան Հեսուին ասաց. «Անցիր Հորդանան գետը և գնա Քանան։ Ինչպես որ Մովսեսին օգնեցի, այնպես էլ քեզ կօգնեմ։ Ամեն օր կարդա՛ իմ Օրենքը։ Մի՛ վախեցիր։ Քա՛ջ եղիր։ Գնա՛ և արա՛ այն, ինչ պատվիրել եմ քեզ»։

Մի անգամ Հեսուն երկու հետախույզ ուղարկեց Երիքով քաղաք։ Հաջորդ գլխում ավելի շատ բան կիմանանք այն մասին, թե ինչ եղավ այնտեղ։ Երբ հետախույզները վերադարձան, ասացին, որ Քանան գնալու ճիշտ ժամանակն է։ Հաջորդ օրը Հեսուն ժողովրդին ասաց, որ հավաքեն ճամբարը։ Սակայն սկզբում նա ուղարկեց ուխտի տապանակը կրող քահանաներին, որ մտնեն Հորդանան գետը։ Գետը վարարել էր։ Բայց հենց որ քահանաները իրենց ոտքերը ջուրը մտցրին, այն դադարեց հոսելուց, և ջրերը ցամաքեցին։ Հասնելով գետի մեջտեղը՝ քահանաները կանգնեցին, մինչև որ ամբողջ Իսրայել ազգը անցավ մյուս ափ։ Ի՞նչ ես կարծում՝ այս հրաշքը հիշեցրե՞ց նրանց այն մասին, թե Եհովան ինչ էր արել Կարմիր ծովի մոտ։

Վերջապես, շատ տարիներ անց իսրայելացիները մտան խոստացված երկիր։ Նրանք կարող էին տներ ու քաղաքներ կառուցել։ Նաև կարող էին մշակել դաշտերը, խաղողի այգիներ տնկել ու պարտեզներ ունենալ։ Դա մի երկիր էր, որտեղ կաթ ու մեղր էր հոսում։

«Եհովան միշտ ձեզ կառաջնորդի, կհագեցնի անգամ անջուր երկրում» (Եսայիա 58։11)։

Հարցեր։ Մովսեսի մահից հետո ո՞վ դարձավ իսրայելացիների առաջնորդը։ Ի՞նչ եղավ Հորդանան գետի մոտ։

Թվեր 27։12-23; 2 Օրենք 31։1-8; 34։1-12; Հեսու 1։1-3։17

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը