Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 35 էջ 86–էջ 87 պարբ. 1
  • Աննան աղոթում է, որ որդի ունենա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աննան աղոթում է, որ որդի ունենա
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Նա իր սիրտը բացեց Աստծու առաջ
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա իր սիրտը բացեց Աստծու առաջ
    2010 Դիտարան
  • Ինչպես Աննան սրտի խաղաղություն գտավ
    2007 Դիտարան
  • Թող Եհովայի մխիթարությունները փաղաքշեն հոգիդ
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 35 էջ 86–էջ 87 պարբ. 1
Աննան փոքրիկ Սամուելին բերել է Հեղիի մոտ՝ խորան

ԴԱՍ 35

Աննան աղոթում է, որ որդի ունենա

Եղկանա անունով մի իսրայելացի երկու կին ուներ։ Մեկի անունը Աննա էր, իսկ մյուսինը՝ Փենանա։ Սակայն նա Աննային ավելի շատ էր սիրում։ Փենանան շատ երեխաներ ուներ, իսկ Աննան երեխա չուներ։ Այդ պատճառով Փենանան միշտ ծաղրում էր Աննային։ Ամեն տարի Եղկանան իր ընտանիքի հետ գնում էր Սելով, որ այնտեղ գտնվող խորանում երկրպագի Եհովային։ Մի անգամ, երբ նրանք այնտեղ էին, նա նկատեց, որ իր սիրելի կինը՝ Աննան, շատ տխուր է, և ասաց նրան. «Ա՛ննա, խնդրում եմ, մի՛ լացիր։ Չէ՞ որ ես քո կողքին եմ և սիրում եմ քեզ»։

Ավելի ուշ Աննան առանձնացավ, որ աղոթի։ Նա, լաց լինելով, Եհովային աղաչեց, որ օգնի իրեն։ Աննան խոստացավ. «Եհո՛վա, եթե դու ինձ մի որդի տաս, ես նրան քեզ կտամ, և նա իր ամբողջ կյանքում քեզ կծառայի»։

Հեղի քահանայապետը տեսնում է, որ Աննան աղոթելիս լաց է լինում

Հեղի քահանայապետը տեսավ, որ Աննան հեկեկում է, և կարծեց, թե նա հարբած է։ Բայց Աննան ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ։ Ես հարբած չեմ։ Ես մի մեծ խնդիր ունեմ ու դրա մասին Եհովային եմ պատմում»։ Հեղին հասկացավ, որ սխալվել է, և ասաց. «Թող Աստված քեզ տա այն, ինչ որ խնդրեցիր նրանից»։ Աննան հանգստացավ ու հեռացավ։ Մեկ տարի էլ չէր անցել, որ Աննան մի որդի ծնեց և նրա անունը Սամուել դրեց։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան երջանիկ էր նա։

Աննան չմոռացավ Եհովային տված իր խոստման մասին։ Հենց որ երեխային կաթից կտրեց, նրան տարավ Սելով, որ ծառայի խորանում։ Աննան Հեղիին ասաց. «Ես այս տղայի համար էի աղոթում։ Հիմա նրան Եհովային եմ տալիս, որ իր ամբողջ կյանքում ծառայի նրան»։ Ամեն տարի Եղկանան և Աննան գնում էին Սամուելին տեսնելու և նոր վերնահագուստ էին տանում նրան։ Ժամանակի ընթացքում Եհովան Աննային ևս երեք տղա և երկու աղջիկ տվեց։

«Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք» (Մատթեոս 7։7)։

Հարցեր։ Ինչո՞ւ էր Աննան տխուր։ Ինչպե՞ս Եհովան օրհնեց նրան։

1 Սամուել 1։1-2։11, 18-21

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը