Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • th դաս 13 էջ 16
  • Հստակ ցույց տալ գործնական արժեքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հստակ ցույց տալ գործնական արժեքը
  • Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
  • Նմանատիպ նյութեր
  • Հետաքրքիր ու գրավիչ առաջաբան
    Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
  • Հասնել ունկնդիրների սրտին
    Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
  • Ոգևորություն
    Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
  • Բովանդակալից՝ լսողների համար
    Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
Ավելին
Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
th դաս 13 էջ 16

ԴԱՍ 13

Հստակ ցույց տալ գործնական արժեքը

Նշված սուրբգրային համար

Եսայիա 48։17

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Օգնիր քեզ լսողներին տեսնելու, թե քննարկվող նյութն ինչպես է առնչվում իրենց կյանքին, և թե ինչպես կիրառեն սովորածը։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Մտածիր ունկնդիրներիդ մասին։ Մտածիր, թե քեզ լսողներն ինչու կարիք ունեն իմանալու այն, ինչ ասելու ես, և թեմայի որ միտքը հատկապես օգտակար կլինի նրանց համար։

  • Ելույթի ողջ ընթացքում ցույց տուր, թե ինչ պետք է անեն ունկնդիրներդ։ Ելույթի հենց սկզբից ամեն մի ունկնդիր պետք է զգա, որ նյութը անձամբ իրեն է վերաբերում։ Յուրաքանչյուր գլխավոր միտք քննարկելիս բացատրիր, թե ինչպես կիրառել այն։ Խուսափիր վերացական մտքեր արտահայտելուց և խոսիր կոնկրետ բաների մասին։

    Գործնական առաջարկ

    Աստվածաշնչյան սկզբունքների կիրառության մասին խոսելիս եղիր ջերմ ու կարեկից։ Քեզ լսողների մեջ մեղավորության զգացում առաջացնելու փոխարեն՝ ամրացրու նրանց հավատը և խորացրու սերը Եհովայի հանդեպ։ Վստահ եղիր, որ նրանց սիրտը կմղի անելու այն, ինչ ճիշտն է։

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Երբ մատուցում ես պատրաստում, հաշվի առ, թե լրատվամիջոցներով ինչ թարմ լուրեր են հաղորդվել, կամ ինչ թեմաներ են հետաքրքրում ձեր տարածքում ապրող մարդկանց։ Ապա ասելիքդ հարմարեցրու այդ պահին առկա խնդիրներին։ Զրույցի ընթացքում նրբանկատորեն տեղին հարցեր տուր, որ մղես մարդուն խոսելու իր մտահոգությունների ու հետաքրքրությունների մասին, և ըստ այդմ՝ որոշիր, թե ինչ ասես նրան օգնելու համար։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը