Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • th դաս 19 էջ 22
  • Հասնել ունկնդիրների սրտին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հասնել ունկնդիրների սրտին
  • Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
  • Նմանատիպ նյութեր
  • Ոգևորություն
    Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
  • Ձգտիր սրտին հասնել
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Հստակ ցույց տալ գործնական արժեքը
    Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
  • Քաջալերական խոսք, դրական մոտեցում
    Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
Ավելին
Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
th դաս 19 էջ 22

ԴԱՍ 19

Հասնել ունկնդիրների սրտին

Նշված սուրբգրային համար

Առակներ 3։1

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Այնպես արա, որ քեզ լսողները հասկանան ասածներիդ կարևորությունը և մղվեն վարվելու իրենց սովորածի համաձայն։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Ունկնդիրներին օգնիր ինքնաքննություն անել։ Ներկաներին հռետորական հարցեր ուղղիր, որպեսզի նրանք քննեն իրենց մղումները և տեսակետները։

  • Ճիշտ մղումներ արթնացրու։ Քեզ լսողներին հորդորիր մտածել, թե ինչու են իրենք լավ գործեր անում։ Օգնիր, որ նրանք ձգտեն ճիշտն անել լավագույն մղումներով՝ Եհովայի, մարդկանց և աստվածաշնչյան ճշմարտությունների հանդեպ սիրուց մղված։ Մղիր նրանց տրամաբանելու, ոչ թե խրատ կարդա։ Ունկնդիրներին ամաչեցնելու և նրանց մեջ մեղավորության զգացում առաջացնելու փոխարեն՝ այնպես արա, որ քո ելույթից քաջալերվեն և մղվեն իրենց հանգամանքներում լավագույնն անելու։

  • Ունկնդիրների ուշադրությունը հրավիրիր Եհովայի վրա։ Ցույց տուր, թե Աստվածաշնչի ուսմունքների, սկզբունքների և պատվերների մեջ ինչպես են երևում Աստծու հատկությունները և նրա սերը մեր հանդեպ։ Օգնիր քեզ լսողներին, որ խորհեն այն մասին, թե ինչ է մտածում ու զգում Եհովան, և ցանկանան հաճեցնել նրան։

    Գործնական առաջարկ

    Հիշիր, որ Եհովան է մարդկանց ձգում դեպի իրեն։ Աստծու Խոսքի միջոցով ունկնդիրներին գործերի մղիր։

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Հնարավորության դեպքում հարցերի միջոցով փորձիր պարզել, թե քո զրուցակիցը իրականում ինչ համոզմունքներ ունի։ Նաև ուշադրություն դարձրու նրա դեմքի արտահայտությանը և ձայնի տոնին, որ հասկանաս, թե նա ինչ է մտածում ու զգում։ Եղիր համբերատար։ Հիշիր, որ նախ պետք է շահես քո զրուցակցի վստահությունը, որպեսզի նա արտահայտի իր խորին մտքերն ու զգացմունքները։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը