Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 9/1 էջ 19–22
  • Գովաբանիր Եհովային «ժողովին մէջ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գովաբանիր Եհովային «ժողովին մէջ»
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մտքերդ հրապարակորեն արտահայտիր
  • Առաջարկություններ՝ բարելավվելու համար
  • Հանդիպումներն անցկացնող եղբայրների դերը
  • Մեկնաբանություններ տալը առանձնաշնորհում է
  • Քաջալերենք միմյանց ժողովի հանդիպումներին
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Գովաբանիր Եհովային ժողովի մեջ
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ամրացրեք միմյանց՝ մեկնաբանություններ տալով հանդիպումներին
    1998 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչպես լավ մեկնաբանություն տալ
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2016)
Ավելին
2003 Դիտարան
w03 9/1 էջ 19–22

Գովաբանիր Եհովային «ժողովին մէջ»

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ հանդիպումները կազմակերպված են Եհովայի կողմից՝ իր ժողովրդին հոգևորապես ամուր պահելու համար։ Կանոնավորաբար հաճախելով այդ հանդիպումներին՝ մենք մեր երախտագիտությունն ենք ցույց տալիս Եհովային այդ միջոցառումների համար։ Բացի դրանից, մենք հնարավորություն ունենք ‘սիրո և բարի գործերի հորդորել [մեր եղբայրներին]’, որը մեկը մյուսի հանդեպ սեր ցուցաբերելու կարևոր կերպերից մեկն է (Եբրայեցիս 10։24, ԷԹ; Յովհաննէս 13։35)։ Սակայն ինչպե՞ս կարող ենք հորդորել մեր եղբայրներին հանդիպումների ժամանակ։

Մտքերդ հրապարակորեն արտահայտիր

Դավիթ թագավորն իր մասին գրեց. «Քու անունդ եղբայրներուս պիտի պատմեմ, ժողովին մէջ քեզ պիտի գովեմ։ Քեզմով պիտի ըլլայ իմ գովութիւնս մեծ ժողովին մէջ.... մեծ ժողովին մէջ քեզ պիտի գովեմ, մեծ բազմութեան մէջ քեզ պիտի օրհնեմ։ Արդարութիւն քարոզեցի շատ ժողովուրդի մէջ։ Ահա շրթունքներս չարգիլեցի, ո՛վ Տէր, դուն գիտես» (Սաղմոս 22։22, 25; 35։18; 40։9, ԱԱ)։

Նմանապես Պողոս առաքյալի օրերում, երբ քրիստոնյաները հավաքվում էին երկրպագության համար, Եհովայի հանդեպ իրենց հավատն արտահայտող ու նրան փառաբանող մեկնաբանություններ էին տալիս։ Այդպիսով նրանք քաջալերում էին մեկմեկու և հորդորում իրար դեպի սիրո ու բարի գործերի։ Մեր օրերում՝ Դավիթից ու Պողոսից շատ դարեր անց, մենք իսկապես ‘տեսնում ենք, որ Եհովայի օրը մոտեցած է’ (Եբրայեցիս 10։24, 25)։ Սատանայի իրերի այս համակարգը «գլորվելով» գնում է դեպի կործանում, և դժվարությունները գնալով ավելի են շատանում։ Ինչպես երբեք, մեզ «համբերութիւն է պէտք» (Եբրայեցիս 10։36)։ Ո՛վ կարող է մեզ քաջալերել համբերատար լինելու, եթե ոչ մեր եղբայրները։

Այսօր, ինչպես և վաղ ժամանակներում, յուրաքանչյուրին հնարավորություն է տրվում արտահայտելու իր հավատը «ժողովին մէջ»։ Հնարավորություններից մեկը, որ ունեն բոլորը, ժողովի հանդիպումների ընթացքում ունկնդիրներին ուղղված հարցերին պատասխանելն է։ Երբեք մի թերագնահատիր այն օգուտները, որ կարող են տալ մեկնաբանությունները։ Օրինակ՝ այն մեկնաբանությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարելի է հաղթահարել խնդիրները կամ խուսափել դրանցից, ամրապնդում են մեր եղբայրների վճռականությունը Աստվածաշնչի սկզբունքներին հետևելու հարցում։ Այնպիսի մեկնաբանությունները, որոնք բացատրում են աստվածաշնչյան հիշատակված, բայց ոչ մեջբերված համարները, կամ որոնք պարունակում են մտքեր, որ անձնական ուսումնասիրություն կատարելու արդյունք են, կարող են քաջալերել մյուսներին փնտրտուքներ կատարելու ավելի լավ սովորություններ զարգացնել։

Այն բանի գիտակցումը, որ հանդիպումներին մեկնաբանություններ տալով՝ ինչպես մենք, այնպես էլ մյուսները կարող ենք օգուտներ քաղել, պետք է մղի բոլոր Եհովայի վկաներին հաղթահարել ամաչկոտությունն ու կաշկանդվածությունը։ Հատկապես կարևոր է, որ հանդիպումներին մեկնաբանություններ տան երեցներն ու ծառայող օգնականները, քանի որ նրանցից ակնկալվում է առաջնորդություն վերցնել ինչպես քննարկումներին մասնակցելու, այնպես էլ հանդիպումներին կանոնավոր հաճախելու հարցում։ Ուրեմն ինչպե՞ս կարող է անհատը բարելավվել, եթե գտնում է, որ իր քրիստոնեական գործունեության այս ոլորտում նա դժվարություններ ունի։

Առաջարկություններ՝ բարելավվելու համար

Հիշիր, որ մեկնաբանություններ տալը մեր երկրպագության մի մասն է։ Գերմանիայում ապրող մի քրիստոնյա քույր պատմում է, թե ինչպես է նա դիտում իր մեկնաբանությունները։ «Դրանք իմ անձնական պատասխանն են՝ ուղղված Սատանայի ջանքերին՝ ետ պահել Եհովայի ծառաներին իրենց հավատն արտահայտելուց»։ Վերջերս մկրտված մի եղբայր, որը համագործակցում է նույն ժողովի հետ, ասում է. «Ինչ վերաբերում է մեկնաբանություններ տալուն, այդ մասին ես շատ եմ աղոթում»։

Լավ նախապատրաստվիր։ Եթե դու նախօրոք չուսումնասիրես նյութը, քեզ համար դժվար կլինի մեկնաբանություններ տալ, և դրանք այդքան էլ արդյունավետ չեն լինի։ Ժողովի հանդիպումների ժամանակ մեկնաբանություններ տալու մասին առաջարկություններ կարող ես գտնել «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» դասագրքի մեջ (էջ 70)։a

Նպատակ դիր յուրաքանչյուր հանդիպմանը գոնե մեկ մեկնաբանություն տալ։ Սա նշանակում է նախապես պատրաստել մի քանի պատասխաններ, քանզի որքան ավելի հաճախ ձեռքդ բարձրացնես, այնքան ավելի շատ է հավանականությունը, որ հանդիպումն անցկացնող եղբայրը քեզ կհարցնի։ Դու կարող ես նույնիսկ նախօրոք ասել նրան, թե որ հարցերին ես պատրաստվել պատասխանելու։ Սա քեզ հատկապես կօգնի, եթե դու սկսնակ ես։ Թեև կարող է տատանվես ձեռք բարձրացնել «մեծ ժողովին մէջ», բայց իմանալով, որ դա քո պարբերությունն է, և այն, որ հանդիպումն անցկացնողը սպասում է քո ձեռքին՝ կքաջալերվես մեկնաբանություն տալ։

Մասնակցիր հենց սկզբից։ Դժվար գործը ավելի չի հեշտանա, եթե այն հետաձգես։ Հանդիպման հենց սկզբում մասնակցություն ցուցաբերելը կարող է օգտակար լինել։ Դու կզարմանաս, թե որքան ավելի հեշտ է մեկնաբանություն տալ երկրորդ կամ երրորդ անգամ այն բանից հետո, երբ արդեն ետևում մնացած կլինի առաջին մեկնաբանության հետ կապված խոչընդոտը։

Նստելու համապատասխան տեղ ընտրիր։ Ոմանք այն կարծիքին են, որ ավելի հեշտ են մեկնաբանություններ տալիս, երբ նստում են դահլիճի առաջին շարքերում։ Այդպես ուշադրությունը շեղող ավելի քիչ բաներ կլինեն, և քիչ է հավանականությունը, որ հանդիպում վարողը չնկատի նրանց ձեռքերը։ Եթե դու էլ որոշես հետևել այդ խորհրդին, հիշիր, որ հարկավոր է բավականաչափ բարձր խոսել, որպեսզի բոլորը կարողանան լսել, հատկապես եթե ժողովը չունի խոսափողեր։

Ուշադիր լսիր։ Սա կօգնի քեզ խուսափել կրկնելուց այն մտքերը, որ մեկ ուրիշը հենց նոր ասաց։ Նաև մյուսների մեկնաբանությունները կարող են քեզ հիշեցնել որևէ միտք կամ Գրություններից որևէ համար, որը կարող է լրացնել նախապես ասված միտքը։ Երբեմն համառոտակի պատմված դեպքը կարող է լուսաբանել քննարկվող թեման։ Այդպիսի մեկնաբանությունները շատ օգտակար են։

Սովորիր պատասխանել քո բառերով։ Ուսումնասիրության նյութից պատասխանները կարդալը ցույց է տալիս, որ դու ճիշտ պատասխանն ես գտել, և դա լավ սկիզբ է մեկնաբանություններ տալու համար։ Բայց երբ առաջադիմես և արդեն սկսես քո բառերով պատասխանել, դրանով ցույց կտաս, որ հասկանում ես միտքը։ Կարիք չկա խոսք առ խոսք կրկնել հրատարակություններում գրվածը։ Եհովայի վկաները մեխանիկորեն չեն կրկնում այն, ինչ ասվում է իրենց գրականության մեջ։

Թեմայից մի շեղվիր։ Այն մեկնաբանությունները, որոնք կապված չեն թեմայի հետ կամ որոնք շեղվում են քննարկվող առարկայի գլխավոր մտքերից, տեղին չեն։ Դա նշանակում է, որ քո մեկնաբանությունները պետք է կապված լինեն քննարկման առարկայի հետ։ Դրանք կնպաստեն, որ թեմայի վերաբերյալ քննարկումները հոգևորապես օգուտներ տան։

Նպատակ դիր քաջալերել։ Քանի որ մեկնաբանություններ տալու կարևոր պատճառներից մեկը մյուսներին քաջալերելն է, մենք պետք է խուսափենք այնպիսի բաներ ասելուց, որոնք հնարավոր է՝ ընկճեն մյուսներին։ Բացի դրանից, պատասխանիդ մեջ մի ընդգրկիր բոլոր մտքերը, այնպես որ մյուսներին միայն քիչ բան կամ էլ ոչինչ չմնա ասելու։ Երկար կամ բարդ պատասխանները հնարավոր է՝ շեղեն իմաստը։ Կարճ պատասխանները՝ ընդամենը մի քանի խոսքից բաղկացած, կարող են շատ արդյունավետ լինել. նաև դրանք կնպաստեն, որ նորեկներն էլ կարճ պատասխաններ տան։

Հանդիպումներն անցկացնող եղբայրների դերը

Ինչ վերաբերում է քաջալերելուն, հանդիպումն անցկացնող եղբայրը այդ հարցում մեծ պատասխանատվություն ունի։ Ուշադրությունը մեկ այլ բանի վրա կենտրոնացնելու փոխարեն՝ նա անկեղծ հետաքրքրություն է ցույց տալիս յուրաքանչյուր մեկնաբանություն տվողի հանդեպ՝ ուշադրությամբ լսելով և սիրալիր կերպով իր հայացքը ուղղելով պատասխանողի վրա։ Որքա՜ն անհարմար իրավիճակ կստեղծվի, եթե նա ուշադրությամբ չլսի և արդյունքում՝ ավելորդ անգամ կրկնի քիչ առաջ ասվածը կամ տա մի հարց, որի պատասխանը հենց նոր է տրվել։

Անհատը կարող է նաև ընկճվել, երբ վարողը միայն թեթևակի տարբերությամբ պարբերաբար կրկնի հենց նոր ասված իր մեկնաբանությունը, ասես, դրանով ուզենա ասել, որ պատասխանը այնքան էլ ճիշտ չէ։ Մյուս կողմից՝ որքան քաջալերական է, երբ մեկնաբանությունները նպաստում են կարևոր մտքերի հետագա քննարկմանը։ Այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ «ինչպե՞ս կարող ենք սա կիրառել մեր ժողովում» կամ «Սուրբգրային ո՞ր համարն է պարբերության մեջ թիկունք կանգնում հենց նոր տրված պատասխանին», խրախուսում են դրական մեկնաբանություններ տալու, ինչն էլ իր հերթին արժեքավոր օգնություն է։

Անշուշտ, նորեկներին կամ ամաչկոտ անհատներին պետք է գովեստի խոսքեր ասել, երբ նրանք մեկնաբանություններ են տալիս։ Դա կարելի է անել անհատապես ժողովի հանդիպումից հետո, որպեսզի տվյալ անձնավորությունը հանկարծ չշփոթվի ուրիշների ներկայությամբ, իսկ վարող եղբայրը հնարավորություն կունենա որոշ խորհուրդներ տալ, եթե իհարկե դրա կարիքը կա։

Սովորաբար, առօրյա խոսակցությունների ժամանակ, երբ շարունակ զրուցակիցներից միայն մեկն է խոսում, դիմացինը ընկճվում է՝ հնարավորություն չունենալով արտահայտվելու։ Միշտ լսողի դերում լինողը արդեն ցանկություն չի ունենում որևէ բան ավելացնելու։ Նրան մնում է միայն լուռ ու անտրտունջ լսել, եթե իհարկե նա ընդհանրապես լսում է։ Նման բան կարող է պատահել, երբ հանդիպումն անցկացնողը քննարկման ընթացքում չափազանց հաճախ է մեկնաբանություններ տալիս։ Դրա փոխարեն՝ նա կարող է երբեմն խոսակցության մեջ ներքաշել ներկաներին և նրանց միտքը խթանել լրացուցիչ հարցերի միջոցով։ Սակայն այդպիսի հարցերը պետք է չափավոր տրվեն։

Պարտադիր չէ, որ հանդիպումը վարողը հարցնի առաջին ձեռք բարձրացնողին։ Դա կարող է ընկճել նրանց, ովքեր միանգամից չեն կարողանում իրենց մտքերը ձևակերպել։ Մի փոքր սպասելով՝ եղբայրը պատասխանելու հնարավորություն կտա այն անհատին, որը դեռ մեկնաբանություն չի տվել։ Նա նաև խորաթափանցություն հանդես կբերի՝ չհարցնելով փոքր երեխաներին, երբ նրանք ցանկանում են պատասխանել այնպիսի հարցերի, որոնք վեր են իրենց հասկացողությունից։

Իսկ ի՞նչ անել, եթե սխալ պատասխան է տրվում։ Հանդիպումը անցկացնող եղբայրը պետք է խուսափի անհարմար վիճակի մեջ գցել պատասխանողին։ Մեկնաբանությունները, եթե նույնիսկ նրանք սխալ են, հաճախ ճշմարտության տարրեր են պարունակում։ Նրբանկատորեն ընտրելով այն մտքերը, որոնք կարող են ճիշտ լինել և այլ բառերով ձևակերպելով հարցը կամ լրացուցիչ հարց տալով՝ եղբայրը կարող է ճշտել պատասխանը՝ առանց շփոթվելու առիթ տալու։

Լավ կլինի վարող եղբայրը խուսափի այնպիսի ընդհանուր հարցերից, որոնք չեն քաջալերի ներկաներին մեկնաբանություններ տալ։ Օրինակ՝ «ուրիշ էլ ո՞վ է ուզում մեկնաբանություն տալ», «ո՞վ դեռ չի պատասխանել» կամ «սա քո վերջին հնարավորությունն է»։ Այս հարցերը գուցե լավ միտումով են տրվում, բայց հազիվ թե քաջալերեն որևէ մեկին անկեղծորեն արտահայտելու իր մտքերը։ Եղբայրները չպետք է իրենց մեղավոր զգան, որ դեռ չեն մասնակցել քննարկմանը՝ տալով մեկնաբանություններ։ Փոխարենը՝ նրանց պետք է խրախուսել, որ մեկնաբանեն, որքան կարող են, քանի որ մասնակցություն ունենալը սիրո դրսևորում է։ Բացի դրանից, այն բանից հետո, երբ հանդիպումն անցկացնող եղբայրը հրավիրում է որևէ մեկին պատասխանելու, լավ կլինի չասել այսպիսի արտահայտություններ. «Նրանից հետո մենք կլսենք եղբայր այսինչի կամ այնինչի և ապա՝ քույր այսինչի մեկնաբանությունը»։ Նախ՝ նա պետք է լսի մեկնաբանությունը և նոր միայն որոշի՝ կարիք կա՞ արդյոք լրացուցիչ մեկնաբանության։

Մեկնաբանություններ տալը առանձնաշնորհում է

Քրիստոնեական հանդիպումներին հաճախելը հոգևոր առումով անհրաժեշտություն է, իսկ այնտեղ մեկնաբանություններ տալը՝ առանձնաշնորհում։ Ինչ չափով որ մենք մասնակցում ենք «ժողովին մէջ» Եհովային այս հրաշալի ձևով փառաբանելուն, այդ չափով էլ հետևում ենք Դավիթի օրինակին և ուշադրություն դարձնում Պողոսի խորհրդին։ Հանդիպումների ժամանակ մեր մասնակցությունը վկայում է այն մասին, որ սիրում ենք մեր եղբայրներին և Եհովայի մեծ ժողովի մի մասն ենք։ Ուրիշ էլ որտե՞ղ կցանկանայիր գտնվել, երբ ‘տեսնում ես, որ օրը մոտեցած է’ (Եբրայեցիս 10։25)։

[ծանոթագրություն]

a Հրատարակված է Եհովայի վկաների կողմից։

[նկարներ 20–րդ էջի վրա]

Թե՛ լսելը և թե՛ մեկնաբանություններ տալը կարևոր են քրիստոնեական հանդիպումների ժամանակ

[նկար 21–րդ էջի վրա]

Հանդիպումն անցկացնողը անկեղծ հետաքրքրություն է ցուցաբերում յուրաքանչյուր մեկնաբանությանը

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը