Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 6/15 էջ 30
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2006 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուսը սովորեցնում է Նիկոդեմոսին
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Դաս սովորենք Նիկոդեմոսից
    2002 Դիտարան
  • Հիսուսն ուսուցանում է Նիկոդեմոսին
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Բոլո՞ր հավատարիմ քրիստոնյաներն են գնում երկինք
    2011 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 6/15 էջ 30

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ Նիկոդեմոսին ասաց. «Ոչ ով վեր չ’ելաւ երկինքը, եթէ ոչ երկնքից իջնողը՝ մարդի Որդին» (Յովհաննէս 3։13)։

Այդ խոսքերն ասելիս Հիսուսը երկրի վրա էր և դեռ չէր համբարձվել, այսինքն՝ վերադարձել երկինք։ Հիսուսի մասին մեր գիտելիքները և այս համարի համատեքստը օգնում են մեզ հասկանալ նրա խոսքերի իմաստը։

Հիսուսն ասաց, որ ‘իջավ երկնքից’, քանի որ մինչ այդ ապրում էր իր Հոր հետ ոգեղեն ոլորտում։ Սակայն նշանակված ժամանակին Աստված իր Որդու կյանքը տեղափոխեց Մարիամի արգանդը, և այդպիսով Հիսուսը ծնվեց որպես մարդ (Ղուկաս 1։30–35; Գաղատացիս 4։4; Եբրայեցիս 2։9, 14, 17)։ Իր մահից հետո Հիսուսը հարություն էր առնելու որպես ոգեղեն անձնավորություն և վերադառնալու էր Եհովայի մոտ։ Դա էր պատճառը, որ մահվանից կարճ ժամանակ առաջ նա աղոթեց այսպես. «Փառաւորիր ինձ դու, Հայր, քեզ մօտ այն փառքովը, որ աշխարհքի լինելուցն առաջ ունէի քեզ մօտ» (Յովհաննէս 17։5; Հռովմայեցիս 6։4, 9; Եբրայեցիս 9։24; Ա Պետրոս 3։18, ՆԱ)։

Հիսուսը, երբ զրուցում էր փարիսեցի Նիկոդեմոսի հետ, որը նաև ուսուցիչ էր Իսրայելում, դեռ չէր վերադարձել երկինք։ Իհարկե, մինչ այդ ոչ մի մարդ չէր մահացել և չէր համբարձվել ոգեղեն ոլորտ՝ երկինք։ Հիսուսն ինքը նշեց, որ թեև Հովհաննես Մկրտչի պես մարգարե դեռ չի եղել, բայցևայնպես «երկնքի արքայութեան միջի փոքրը նորանից մեծ է» (Մատթէոս 11։11)։ Պետրոս առաքյալը բացատրեց, որ հավատարիմ Դավիթ թագավորը մահացավ և շարունակում էր մնալ իր գերեզմանում։ Այո՛, Դավիթը երկինք չբարձրացավ (Գործք 2։29, 34)։ Կար մի պատճառ, թե ինչու Հիսուսից առաջ մահացած այնպիսի մարդիկ, ինչպիսիք են՝ Դավիթը, Հովհաննես Մկրտիչը և հավատի տեր այլ անձնավորություններ, չէին գնացել երկինք։ Նրանք մահացել էին նախքան այն պահը, երբ Հիսուսը ճանապարհ, կամ՝ հնարավորություն բացեց մարդկանց համար հարություն առնելու երկնային կյանքի։ Պողոս առաքյալը գրեց, որ Հիսուսը, ինչպես մի նախակարապետ, բացեց մի նոր և կենդանի ճանապարհ դեպի երկինք (Եբրայեցիս 6։19, 20; 9։24; 10։19, 20 ՆԱ)։

Եթե Հիսուսը դեռ չէր մահացել ու հարություն առել, ապա նա ի՞նչ ի նկատի ուներ՝ ասելով Նիկոդեմոսին. «Ոչ ով վեր չ’ելաւ երկինքը, եթէ ոչ երկնքից իջնողը՝ մարդի Որդին» (Յովհաննէս 3։13)։ Քննենք համատեքստը, այն, թե ինչի մասին էր Հիսուսը խոսում Նիկոդեմոսի հետ։

Երբ այդ հրեա իշխանը գիշերով եկավ Հիսուսի մոտ, վերջինս նրան ասաց. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. Եթէ մէկը վերստին չ’ծնուի՝ կարող չէ Աստուծոյ արքայութիւնը տեսնել» (Յովհաննէս 3։3)։ Ի պատասխան՝ Նիկոդեմոսը հարցրեց, թե ինչպես դա կարող է լինել. ինչպե՞ս կարող է մարդը երկրորդ անգամ ծնվել։ Նա չէր հասկանում Աստծու Թագավորությունում լինելու մասին աստվածային ճշմարտությունը։ Իսկ նա կարո՞ղ էր այդ մասին ինչ–​որ կերպ իմանալ։ Իհարկե, Նիկոդեմոսը չէր կարող դա սովորել մարդկանցից. ոչ մի մարդ չէր կարող նրան ուսուցանել այդ մասին, քանի որ ոչ ոք չէր եղել երկնքում, հետևաբար ի վիճակի չէր որևէ բան բացատրելու Թագավորություն մտնելու վերաբերյալ։ Միայն Հիսուսն էր եղել երկնքում։ Նա կարո՛ղ էր Նիկոդեմոսին և ուրիշների սովորեցնել, որովհետև իջել էր երկնքից և ուներ համապատասխան գիտելիքներ նման բաներ ուսուցանելու համար։

Սուրբգրային այս համարի վերաբերյալ տրված հարցը շեշտում է մի կարևոր միտք՝ կապված Աստծու Խոսքն ուսումնասիրելու հետ։ Խելամիտ չի լինի, եթե ինչ–​որ հատվածի առնչությամբ գայթակղվենք միայն այն պատճառով, որ այն դժվար է հասկանալ։ Աստվածաշնչյան ինչ–​որ միտք հարկավոր է քննել այլ հատվածների լույսի ներքո, և դրանք պետք է իրար հետ ներդաշնակ լինեն։ Բացի այդ, բարդ համարի վերաբերյալ տրամաբանական և իմաստալից բացատրություն գտնելու հարցում հաճախ մեզ կարող է օգնել համատեքստը՝ տվյալ իրավիճակը կամ այն, ինչի մասին խոսվում է։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը