Ո՞ւր է կորել ամանորյա տրամադրությունը
«Տոն օրերին մարդիկ հեշտությամբ ընկնում են հոգսերի ծանրության տակ։ Նրանք պարտավորված են զգում նշելու այդ տոները և այնքան զբաղված են լինում, որ չեն հասցնում ընտանիքի անդամների ու ընկերների հետ ժամանակ անցկացնել։ Ուրախության փոխարեն նրանք երբեմն սթրես են ապրում» (ՕԿԼԱՀՈՄԱՅԻ [ԱՄՆ] ՆԱԽԿԻՆ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԲՐԱԴ ՀԵՆՐԻ, 2008Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23)։
ՍՈՒՐԲ ծննդյան օրերին հեռուստատեսային ծրագրերը, երգերը և ֆիլմերը տոնական ուրախ տրամադրություն են հաղորդում։ Ի՞նչ ես կարծում, այդ օրերին ի՞նչը պետք է կարևոր լինի մարդկանց համար։
Հիշել Հիսուս Քրիստոսին։
Ուրախություն ստանալ տալուց։
Օգնել կարիքավորներին։
Ընտանիքով հավաքվել։
Խաղաղություն ունենալ։
Ինչպես նահանգապետ Բրադ Հենրին է նշել, Սուրբ ծննդյան օրերին շատերը այնքան զբաղված են լինում, որ չեն կարողանում իրականացնել վերը նշված կետերից որևէ մեկը։ Մարդիկ հաճախ լինում են եռուզեռի մեջ, սթրեսային վիճակում և գնումներով տարված։ Արդյո՞ք անհնար է այդ օրերին ուրախ լինել և սեր դրսևորել մարդկանց հանդեպ, ինչպես ակնկալվում է։
Աստվածաշունչը բոլորիս հորդորում է հիշել Հիսուս Քրիստոսին, առատաձեռն լինել, օգնել կարիքավորներին և ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ։ Այն նաև սովորեցնում է, թե ինչպես կարող ենք խաղաղություն ունենալ մարդկանց հետ։ Այս հոդվածաշարում չենք խոսի այն մասին, թե ինչու ոմանք չեն նշում Սուրբ ծնունդըa, այլ կքննենք հետևյալ հարցերը։
Ոմանց կարծիքով՝ ո՞րն է Սուրբ ծնունդը նշելու պատճառը։
Ինչո՞ւ այդ օրերին մարդիկ չեն կարողանում ուրախ լինել և սեր դրսևորել ուրիշների հանդեպ։
Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքներն են օգնել միլիոնավոր մարդկանց գտնելու ավելի մեծ ուրախություն, քան տալիս է Սուրբ ծնունդը։
a Իմանալու համար, թե Սուրբ ծնունդը չնշելու ինչ աստվածաշնչյան հիմքեր կան, տե՛ս «Ինչո՞ւ ոմանք չեն նշում Սուրբ ծնունդը» հոդվածը, էջ 10։