Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w16 նոյեմբեր էջ 19–20
  • «Աշխատանքը հսկայական է»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Աշխատանքը հսկայական է»
  • 2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Երախտագիտություն դրսևորիր Եհովայի առատաձեռնության համար։
    2015 Դիտարան
  • Եհովան մեծապես օրհնում է հոժարակամորեն տվողին
    2014 Դիտարան
  • Նրանց ավելցուկը լրացրեց պակասը
    2012 Դիտարան
  • Ինչպե՞ս կարող ենք հոգ տանել ուրիշներին
    2013 Դիտարան
Ավելին
2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w16 նոյեմբեր էջ 19–20
Դավիթ թագավորը մի մարդու ցույց է տալիս տաճարի շինության հատակագիծը; եղբայրը նայում է շինության նախագիծը

«Աշխատանքը հսկայական է»

ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ տեղի է ունենում մի շատ կարևոր հանդիպում։ Դավիթ թագավորը հավաքել է իր բոլոր իշխաններին, պալատականներին ու զորեղ մարդկանց։ Նրանք անհամբերությամբ սպասում են մի կարևոր հայտարարության։ Եհովան Դավթի որդի Սողոմոնին հանձնարարել էր կառուցել մի հիանալի շինություն, որը նվիրվելու էր ճշմարիտ երկրպագությանը։ Իսրայելի տարեց թագավորը Աստծու սուրբ ոգու միջոցով ստացել էր այդ շինության հատակագիծը ու այն տվել էր Սողոմոնին։ Դավիթն ասաց. «Աշխատանքը հսկայական է, քանի որ այդ պալատը ոչ թե մարդու համար է, այլ Եհովա Աստծու» (1 Տար. 28։1, 2, 6, 11, 12; 29։1)։

Այնուհետև Դավիթը հարցրեց. «Ուրիշ էլ ո՞վ է ուզում այսօր իր հոժար կամքով ինչ-որ բան նվիրաբերել Եհովային» (1 Տար. 29։5)։ Եթե դու լինեիր այնտեղ, ինչպե՞ս կարձագանքեիր։ Կցանկանայի՞ր աջակցել այդ հսկայական շինարարությանը։ Իսրայելացիները անմիջապես սկսեցին նվիրաբերություններ անել։ Նրանք իրենց «մատուցած կամավոր ընծաների համար ուրախացան, որովհետև նրանք այդ ընծաները լիակատար սրտով մատուցեցին Եհովային» (1 Տար. 29։9)։

Դարեր անց Եհովան հիմնեց այդ տաճարից ավելի մեծ մի բան՝ հոգևոր մեծ տաճարը, որը հնարավորություն է տալիս մարդկանց Հիսուսի զոհի հիման վրա մոտենալու և երկրպագելու իրեն (Եբր. 9։11, 12)։ Ինչպե՞ս է Եհովան այսօր օգնում մարդկանց մոտենալ իրեն։ Աշակերտներ պատրաստելու գործի միջոցով (Մատթ. 28։19, 20)։ Դրա շնորհիվ ամեն տարի միլիոնավոր Աստվածաշնչի ուսումնասիրություններ են անցկացվում, հազարավոր աշակերտներ են մկրտվում և հարյուրավոր նոր ժողովներ են կազմավորվում։

Այս աճի արդյունքում ավելանում է աստվածաշնչյան գրականության, Թագավորության սրահների շինարարության ու վերանորոգման և համաժողովների սրահների տարածքներ ձեռք բերելու կամ վարձելու կարիքը։ Համաձայն չե՞ս, որ բարի լուրի քարոզչության գործը մեծ և վարձահատույց աշխատանք է (Մատթ. 24։14)։

Սերը Աստծու և մերձավորի հանդեպ, ինչպես նաև Թագավորության գործի հրատապությունը մղում են Աստծու ժողովրդին «հոժար կամքով ինչ-որ բան նվիրաբերել Եհովային»։ Որքա՜ն հիանալի է «պատվել Եհովային [մեր] արժեքավոր բաներով» և տեսնել, թե ինչպես են այդ միջոցները հավատարմորեն և իմաստնորեն օգտագործվում, որպեսզի կատարվի մարդկության պատմության ամենամեծ աշխատանքը (Առակ. 3։9)։

Ինչպես են ոմանք նվիրաբերություններ կատարում թագավորության գործի համար

Այսօր շատերը որոշակի գումար են «մի կողմ դնում», որպեսզի ժողովում գցեն «Համաշխարհային գործի համար» նախատեսված նվիրաբերությունների արկղը (1 Կորնթ. 16։2)։ Ամեն ամիս այդ նվիրաբերությունները ժողովներից ուղարկվում են Եհովայի վկաների տեղի մասնաճյուղ։ Կամավոր նվիրաբերությունները հնարավոր է նաև ուղարկել անմիջապես Եհովայի վկաների՝ տվյալ տարածքում գործող իրավաբանական անձին։ Ձեր երկրում Եհովայի վկաների իրավաբանական անձի անվանումը իմանալու համար կապ հաստատեք մասնաճյուղի հետ։ Հասցեն կարող եք գտնել www.pr2711.com կայքում։ Նվիրաբերություն կարելի է անել հետևյալ կերպերով։

ԱՌԱՆՑ ՊԱՅՄԱՆԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Նվիրաբերություններ բանկային փոխանցմամբ էլեկտրոնային եղանակով, դեբետային քարտի, վարկաքարտի միջոցով կամ առցանց։ Որոշ երկրներում հնարավոր է նվիրաբերություններ անել նաև jw.org կամ դրա համար նախատեսված այլ վեբ կայքի միջոցով։

  • Նվիրաբերություններ կանխիկ գումարի, զարդերի կամ այլ արժեքավոր սեփականության տեսքով։ Կցեք նամակ՝ նշելով, որ դա նվիրաբերություն է։

ՊԱՅՄԱՆՈՎ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

  • Կանխիկ գումարի նվիրաբերություն՝ վերադարձնելու պայմանով, երբ նվիրատուն դրա կարիքն ունենա։

  • Կից ուղարկեք նամակ՝ նշելով, որ նվիրաբերությունը պայմանով է։

ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐ

Դրամական և այլ արժեքավոր գույքի նվիրաբերություն անելուց բացի, Թագավորության համաշխարհային գործին ֆինանսապես սատարելու այլ կերպեր էլ կան, որոնք նշված են ներքևում։ Նվիրաբերության որ տեսակն էլ ընտրեք, խնդրում ենք նախ կապ հաստատել ձեր երկրի մասնաճյուղի հետ, որպեսզի ճշտեք, թե արդյոք կիրառելի է այն ձեր երկրում։ Քանի որ երկրից երկիր իրավական պահանջներն ու հարկային օրենսդրությունները տարբեր են, նվիրաբերություն անելու լավագույն միջոցն ընտրելու համար կարևոր է նախապես խորհրդակցել հարկային և իրավաբանական ոլորտների որակյալ մասնագետների հետ։

Ապահովագրություն։ Նվիրաբերություն, որը ձևակերպվում է Եհովայի վկաների իրավաբանական անձի անունով որպես կյանքի ապահովագրավճարի կամ կենսաթոշակային պլանի շահառու։

Բանկային հաշիվներ։ Բանկային հաշիվներ, ավանդային հավաստագրեր կամ անհատական կենսաթոշակային հաշիվներ, որոնք ձևակերպվում են Եհովայի վկաների իրավաբանական անձի անունով որպես հավատարմագրային կառավարիչ կամ նվիրատուի մահից հետո փոխանցվում են իրավաբանական անձին՝ տեղի բանկային պահանջներին համապատասխան։

Բաժնետոմսեր և պարտատոմսեր։ Բաժնետոմսեր ու պարտատոմսեր, որոնք Եհովայի վկաների իրավաբանական անձին տրվում են որպես նվեր կամ փոխանցվում են նվիրատուի մահից հետո։

Անշարժ գույք։ Վաճառքի ենթակա անշարժ գույք, որը անհատը կարող է նվիրաբերել Եհովայի վկաների իրավաբանական անձին՝ գույքի նկատմամբ իրավունքներ չպահպանելով, կամ նվիրաբերել այն՝ պահպանելով գույքի նկատմամբ օգտագործման իրավունքը՝ շարունակելով ապրել այնտեղ մինչև իր կյանքի վերջը։

Ռենտա։ Եհովայի վկաների իրավաբանական անձին նվիրաբերված գումար կամ արժեթղթեր, որոնցից որոշակի մաս, ըստ համաձայնագրի, նվիրատուի կենդանության օրոք տարեկան վճարվում է վերջինիս։ Նվիրատուի եկամտային հարկը կարող է նվազեցվել այն տարվա համար, երբ կնքվում է ռենտայի պայմանագիրը։

Կտակ և հավատարմագրային կառավարում։ Գույք կամ դրամական միջոցներ կարելի է կտակել Եհովայի վկաների իրավաբանական անձին՝ իրավաբանորեն ձևակերպելով կտակը կամ ի շահ Եհովայի վկաների իրավաբանական անձի կնքելով հավատարմագրային կառավարման պայմանագիր։ Նվիրաբերության այս տեսակը միգուցե որոշ հարկային արտոնություններ տա։

Նվիրաբերության այս տեսակները պահանջում են նախապես պլանավորում նվիրատուի կողմից։ Օգնելու համար այն անհատներին, ովքեր ցանկանում են աջակցել Եհովայի վկաների համաշխարհային գործունեությանը նվիրաբերության որևէ տեսակի միջոցով, հրատարակվել է «Նվիրաբերության պլանավորում Թագավորության համաշխարհային գործի համար» գրքույկը անգլերեն և իսպաներեն լեզուներով (Charitable Planning to Benefit Kingdom Service Worldwide)։ Այս գրքույկի նպատակն է նվիրաբերությունների տարբեր տեսակների մասին տեղեկություն տրամադրել այն անհատներին, ովքեր կցանկանան ինչ-որ բան նվիրաբերել կամ կտակել։ Այս տեղեկությունը, սակայն, հնարավոր է՝ կիրառելի չլինի ձեր երկրում, քանի որ օրենքները գուցե տարբեր լինեն։ Այսպիսի բարեգործական միջոցների օգնությամբ շատերը աջակցել են մեր կրոնական և մարդասիրական համաշխարհային գործունեությանը՝ միևնույն ժամանակ առավելագույնս օգտվելով հարկային արտոնություններից։ Եթե գրքույկը առկա է ձեր երկրում, կարող եք այն ձեռք բերել ձեր ժողովի քարտուղարի միջոցով։

Լրացուցիչ տեղեկությունների համար jw.org կայքի գլխավոր էջի ներքևում սեղմեք «Կատարեք նվիրաբերություն մեր համաշխարհային գործի համար» հղումը կամ կապ հաստատեք մասնաճյուղի հետ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը