Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w17 նոյեմբեր էջ 18–19
  • «Առատաձեռն հոգին կպարարտանա»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Առատաձեռն հոգին կպարարտանա»
  • 2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • «Աշխատանքը հսկայական է»
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Երախտագիտություն դրսևորիր Եհովայի առատաձեռնության համար։
    2015 Դիտարան
  • Նրանց ավելցուկը լրացրեց պակասը
    2012 Դիտարան
  • Եհովան մեծապես օրհնում է հոժարակամորեն տվողին
    2014 Դիտարան
Ավելին
2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w17 նոյեմբեր էջ 18–19
Աննան փոքրիկ Սամուելին բերում է խորան

«Առատաձեռն հոգին կպարարտանա»

ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ երկար ժամանակ ճշմարիտ երկրպագության կարևոր մասն են եղել։ Իսրայելացիները կենդանիներ են զոհաբերել, իսկ քրիստոնյաները իրենց «շուրթերի պտուղն» են մատուցում։ Սակայն այլ զոհաբերություններ էլ կան, որոնք Աստծուն հաճելի են (Եբր. 13։15, 16)։ Այդ զոհաբերությունները ուրախություն և օրհնություն են բերում տվողին, ինչպես որ ցույց են տալիս հետևյալ օրինակները։

Աստծու վաղեմի հավատարիմ ծառաներից Աննան փափագում էր որդի ունենալ, սակայն ամուլ էր։ Նա աղոթեց Եհովային ու երդվեց, որ եթե որդի ունենա, «նրա կյանքի բոլոր օրերում.... նրան Եհովային կտա» (1 Սամ. 1։10, 11)։ Որոշ ժամանակ անց Աննան հղիացավ ու որդի ծնեց, որի անունը Սամուել դրեց։ Երբ տղան կաթից կտրվեց, Աննան, իր խոստման համաձայն, նրան տարավ խորան։ Եհովան Աննային օրհնեց անձնազոհ ոգու համար։ Հետագայում նա ևս հինգ երեխա ունեցավ, իսկ Սամուելը դարձավ Աստծու մարգարեն և գրեց Աստվածաշնչի գրքերից մի քանիսը (1 Սամ. 2։21)։

Աննայի ու Սամուելի նման՝ այսօր քրիստոնյաները պատիվ ունեն իրենց կյանքը նվիրելու Արարչին ու հավատարմորեն ծառայելու նրան։ Ինչպես խոստացավ Հիսուսը, մենք առատորեն կվարձատրվենք ցանկացած զոհողության համար, որ անում ենք Եհովային երկրպագելիս (Մարկ. 10։28–30)։

Առաջին դարում Այծեմնիկ անունով մի քրիստոնյա կին «բարությամբ լի շատ գործեր էր անում ու առատորեն ողորմության նվերներ էր տալիս»։ Այդ զոհողությունները նա անում էր ուրիշներին օգնելու համար։ Սակայն որոշ ժամանակ հետո Այծեմնիկը «հիվանդացավ ու մահացավ», ինչը մեծ վիշտ պատճառեց ժողովի անդամներին։ Երբ աշակերտները իմացան, որ Պետրոսը իրենց քաղաքում է, աղաչեցին նրան, որ իսկույն գա իրենց մոտ։ Պատկերացրու նրանց ուրախությունը, երբ Պետրոսը եկավ ու հարություն տվեց Այծեմնիկին։ Սա Սուրբ Գրքում արձանագրված առաջին դեպքն է, երբ առաքյալների ձեռքով հարություն տրվեց (Գործ. 9։36–41)։ Աստված, ինչ խոսք, չէր մոռացել Այծեմնիկի արած զոհաբերությունները (Եբր. 6։10)։ Նրա առատաձեռնության մասին գրվեց Աստծու Խոսքում, որ հետևենք նրա հրաշալի օրինակին։

Պողոս առաքյալը նույնպես առատաձեռնության լավ օրինակ է թողել մեզ համար։ Նա հավատակիցների համար չէր խնայում իր ժամանակը և միշտ ուշադիր էր նրանց նկատմամբ։ Կորնթոսի եղբայրներին նա գրեց. «Ես մեծ ուրախությամբ կծախսեմ և ամբողջությամբ կծախսվեմ ձեր հոգիների համար» (2 Կորնթ. 12։15)։ Պողոսն իր սեփական փորձով համոզվեց, որ երբ քրիստոնյան ուրիշների բարօրության համար անձնազոհություն է դրսևորում, դա ոչ միայն բավարարվածության զգացում է տալիս, այլև բերում է Եհովայի օրհնությունն ու հավանությունը, ինչը ավելի կարևոր է (Գործ. 20։24, 35)։

Որքա՜ն է ուրախանում Եհովան, երբ տեսնում է, որ մեր ուժերն ու ժամանակը օգտագործում ենք Թագավորության շահերն առաջ տանելու և մեր հավատակիցներին օգնելու համար։ Կա՞ արդյոք այլ միջոց, որով կարող ենք աջակցել Թագավորության քարոզչության գործին։ Այո՛։ Մեր սիրո գործերից բացի՝ Աստծուն կարող ենք պատվել նաև մեր կամավոր նվիրաբերություններով։ Դրանք օգտագործվում են համաշխարհային քարոզչական գործի համար, որի մեջ մտնում է միսիոներներին և մյուս հատուկ լիաժամ ծառայողներին աջակցելը։ Մեր հրատարակությունների և տեսանյութերի պատրաստումն ու թարգմանությունը, աղետներից տուժածներին օգնություն տրամադրելը, նոր Թագավորության սրահների շինարարությունը. այս ամենը հնարավոր է դառնում հոժար սրտով մեր կատարած նվիրաբերությունների շնորհիվ։ Մենք կարող ենք վստահ լինել, որ «առատաձեռն հոգին կպարարտանա»։ Բայց մեզ համար ամենակարևորն այն է, որ Եհովային մեր արժեքավոր բաներից տալով՝ մենք պատվում ենք նրան (Առակ. 3։9; 11։25)։

Ինչպես են ոմանք նվիրաբերություններ կատարում համաշխարհային գործի համար

Ինչպես Պողոս առաքյալի օրերում էր, այնպես էլ այսօր շատերը որոշակի գումար են «մի կողմ դնում», որպեսզի ժողովում գցեն այն արկղը, որի վրա գրված է «Համաշխարհային գործի համար» (1 Կորնթ. 16։2)։ Ամեն ամիս այդ նվիրաբերությունները ժողովներից ուղարկվում են Եհովայի վկաների այն մասնաճյուղ, որը վերահսկում է մեր գործունեությունը տվյալ տարածքում։ Կամավոր նվիրաբերությունը կարող եք նաև անձամբ ուղարկել անմիջապես Եհովայի վկաների՝ ձեր բնակության երկրում գործող իրավաբանական անձին։ Տվյալ երկրում Եհովայի վկաների գլխավոր իրավաբանական անձի անվանումը իմանալու համար կապ հաստատեք մասնաճյուղի հետ։ Հասցեն կարող եք գտնել www.pr2711.com կայքում։ Նվիրաբերություն կարելի է անել հետևյալ կերպերով՝ հաշվի առնելով տեղի պայմանները։

ԱՌԱՆՑ ՊԱՅՄԱՆԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

  • Նվիրաբերություններ՝ էլեկտրոնային եղանակով արվող բանկային փոխանցմամբ, դեբետային քարտի կամ վարկաքարտի միջոցով։ Որոշ երկրներում հնարավոր է նվիրաբերություն անել նաև jw.org կամ դրա համար նախատեսված այլ կայքի միջոցով։

  • Նվիրաբերություններ՝ կանխիկ գումարի, զարդերի կամ այլ արժեքավոր սեփականության տեսքով։ Կցեք նամակ՝ նշելով, որ դա նվիրաբերություն է։

ՊԱՅՄԱՆՈՎ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

  • Կանխիկ գումարի նվիրաբերություն՝ վերադարձնելու պայմանով, երբ նվիրատուն դրա կարիքն ունենա։

  • Կից ուղարկեք նամակ՝ նշելով, որ նվիրաբերությունը պայմանով է։

ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐ

Դրամական միջոցներ և արժեքավոր գույք նվիրաբերելուց բացի՝ Թագավորության համաշխարհային գործին սատարելու այլ կերպեր էլ կան, որոնք նշված են ներքևում։ Նվիրաբերության որ տեսակն էլ ընտրեք, խնդրում ենք, նախ կապ հաստատեք ձեր երկրի մասնաճյուղի հետ, որպեսզի ճշտեք, թե արդյոք այն կիրառելի է ձեր երկրում։ Քանի որ երկրից երկիր իրավական պահանջներն ու հարկային օրենսդրությունները տարբեր են, նվիրաբերություն անելու լավագույն միջոցն ընտրելու համար կարևոր է նախապես խորհրդակցել հարկային և իրավաբանական ոլորտների որակյալ մասնագետների հետ։

Ապահովագրություն և կենսաթոշակային պլան։ Նվիրաբերություն, որը ձևակերպվում է Եհովայի վկաների իրավաբանական անձի անունով. վերջինս նշվում է որպես կյանքի ապահովագրավճարի, անհատական կենսաթոշակային հաշիվների կամ կենսաթոշակային պլանի շահառու։

Բանկային հաշիվներ։ Բանկային հաշիվները կարող են նվիրատուի մահից հետո փոխանցվել Եհովայի վկաների իրավաբանական անձին՝ տեղի բանկային պահանջներին համապատասխան։

Բաժնետոմսեր և պարտատոմսեր։ Բաժնետոմսեր ու պարտատոմսեր, որոնք Եհովայի վկաների իրավաբանական անձին տրվում են որպես նվեր կամ գրավոր համաձայնությամբ փոխանցվում են նվիրատուի մահից հետո։

Անշարժ գույք։ Վաճառքի ենթակա անշարժ գույք, որը անհատը կարող է նվիրաբերել Եհովայի վկաների իրավաբանական անձին՝ գույքի նկատմամբ իրավունքներ չպահպանելով, կամ նվիրաբերել այն՝ պահպանելով գույքի նկատմամբ օգտագործման իրավունքը, այսինքն՝ շարունակելով ապրել այնտեղ մինչև իր կյանքի վերջը։

Կտակ և հավատարմագրային կառավարում։ Գույք կամ դրամական միջոցներ կարելի է կտակել Եհովայի վկաների իրավաբանական անձին՝ իրավաբանորեն ձևակերպելով կտակը կամ ի շահ Եհովայի վկաների իրավաբանական անձի կնքելով հավատարմագրային կառավարման պայմանագիր։ Նվիրաբերության այս տեսակը միգուցե որոշ հարկային արտոնություններ տա։

Նվիրաբերության այս տեսակները պահանջում են նախնական պլանավորում նվիրատուի կողմից։ Օգնելու համար այն անհատներին, ովքեր նվիրաբերության որևէ տեսակի միջոցով ցանկանում են աջակցել Եհովայի վկաների համաշխարհային գործունեությանը, հրատարակվել է «Նվիրաբերության պլանավորում Թագավորության համաշխարհային գործի համար» գրքույկը անգլերեն և իսպաներեն լեզուներով (Charitable Planning to Benefit Kingdom Service Worldwide)։ Այս գրքույկի նպատակն է նվիրաբերությունների տարբեր տեսակների մասին տեղեկություն տրամադրել այն անհատներին, ովքեր կցանկանան ինչ-որ բան նվիրաբերել կամ կտակել։ Սակայն հնարավոր է՝ այս տեղեկությունը կիրառելի չլինի ձեր բնակության երկրում, քանի որ օրենքները գուցե տարբեր լինեն։ Այսպիսի բարեգործական միջոցների օգնությամբ շատերը աջակցել են մեր համաշխարհային կրոնական և մարդասիրական գործունեությանը՝ միևնույն ժամանակ առավելագույնս օգտվելով հարկային արտոնություններից։ Եթե գրքույկը առկա է ձեր երկրում, կարող եք այն ձեռք բերել ձեր ժողովի քարտուղարի միջոցով։

Լրացուցիչ տեղեկությունների համար jw.org կայքի ցանկացած էջի ներքևում սեղմեք «Կատարեք նվիրաբերություն մեր համաշխարհային գործի համար» հղումը կամ կապ հաստատեք մասնաճյուղի հետ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը