ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Երգով ուրախությամբ փառաբանենք Եհովային
Պողոսն ու Շիղան բանտում եղած ժամանակ երգով գովաբանում էին Եհովային (Գրծ 16։25)։ Անկասկած, դա նրանց ուժ տվեց, որ տոկան։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Երկրպագության համար նախատեսված երգերը և մեր մյուս երգերը կարող են ոգևորել մեզ և փորձությունների ժամանակ օգնել, որ հավատարիմ մնանք։ Ավելին, դրանցով փառաբանում ենք Եհովային (Սղ 28։7)։ Մենք հորդոր ենք ստացել անգիր սովորել մեր երգերից թեկուզև մի քանիսը։ Փորձե՞լ ես այդպես վարվել։ Կարելի է ընտանեկան երկրպագության ժամանակ փորձեր անել և սովորել երգերի բառերը։
ԴԻՏԻՐ «ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՐԳՈՎ ՓԱՌԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԵՀՈՎԱՅԻՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Թագավորության երգերը երգելը ի՞նչ լավ ազդեցություն է ունենում մեզ վրա։
Ձայնագրման/տեսագրման բաժինը ինչպե՞ս է պատրաստվում երգերի ձայնագրությանը։
Ինչպե՞ս են երեխաներն ու նրանց ընտանիքները պատրաստվում ձայնագրությանը։
Թագավորության ո՞ր երգն ես սիրում ամենից շատ և ինչո՞ւ։