ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Եհովան ուրախությամբ տվողին է սիրում
2 Կորնթացիներ 9։7-ում մեզ ասվում է. «Թող ամեն մեկը անի այնպես, ինչպես իր սրտում է որոշել, ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում»։ Այսօր կան օնլայն նվիրաբերություններ անելու հարմար տարբերակներ՝ թե՛ տեղի և թե՛ ամբողջ աշխարհի Եհովայի վկաների գործունեությանը աջակցելու համար։
ԴԻՏԻՐ «ԻՆՉՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Ինչպե՞ս կարող ենք մուտք գործել նվիրաբերությունների վերաբերյալ տեղեկությունների էջ՝ իմանալու համար, թե նվիրաբերություններ անելու ինչ կերպեր են մատչելի մեր երկրում։
Էլեկտրոնային ճանապարհով նվիրաբերություններ անելու տարբերակը ինչո՞վ է հարմար ոմանց։
Ի՞նչ տարբեր կերպերով կարող ենք նվիրաբերություններ անել։
Ի՞նչ կարող ենք անել, եթե չենք հասկանում, թե ինչպես օգտվել էլեկտրոնային այս նոր հնարավորություններից։