ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Առջևում Հիշատակի երեկոն է. կընդլայնե՞ս ծառայությունդ
Ամեն տարի Եհովայի վկաները անհամբերությամբ սպասում են Հիշատակի երեկոյին։ Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շաբաթների ընթացքում մենք առանձնահատուկ հնարավորություն ունենք գովաբանելու Եհովային և նրան երախտագիտություն հայտնելու փրկանքի համար (Եփ 1։3, 7)։ Օրինակ՝ մենք ջանքեր ենք թափում, որ ուրիշներին էլ հրավիրենք Հիշատակի երեկոյին։ Ոմանք կարողանում են փոփոխություններ անել, որպեսզի մարտին կամ ապրիլին ենթառահվիրա ծառայեն՝ քարոզչական գործին տրամադրելով 30 կամ 50 ժամ։ Կցանկանա՞ս ընդլայնել ծառայությունդ այդ ամիսներին։ Ի՞նչը կարող է քեզ օգնել այդ հարցում։
Երբ նախօրոք ենք ծրագրում մեր գործերը, հիմնականում ավելի շատ բան ենք հասցնում անել (Առ 21։5)։ Քանի որ առջևում Հիշատակի երեկոն է, հիմա է ծրագրեր կազմելու ժամանակը։ Ուստի մտածիր, թե ինչպես կցանկանաս ընդլայնել ծառայությունդ առաջիկա ամիսներին և ինչպես կարող ես հասնել նպատակներիդ։ Դա անելուց հետո Եհովային խնդրիր, որ օրհնի ջանքերդ (1Հվ 5։14, 15)։
Ի՞նչ կերպերով կարող ես ընդլայնել ծառայությունդ առաջիկա ամիսներին։