Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp22 № 1 էջ 12–13
  • 4 | Աստծու օգնությամբ կարո՛ղ եք հաղթել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 4 | Աստծու օգնությամբ կարո՛ղ եք հաղթել
  • 2022 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչյան սկզբունք.
  • Ինչ է դա նշանակում
  • Ինչ կարող եք անել
  • Աստվածաշունչը փոխում է կյանքերը
    2013 Դիտարան
  • Ինչպես կոտրել ատելության շղթան
    2022 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ատելության դեմ պայքարում հնարավո՛ր է հաղթել
    2022 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ինչպես է առաջանում ատելության շղթան
    2022 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2022 Դիտարան (հանրային թողարկում)
wp22 № 1 էջ 12–13
Մարդիկ քայլում են դեպի լայն բացված Աստվածաշունչը, որը լուսավորում է իրենց։ Նրանց ստվերում երևում է, թե ինչպիսի ատելությամբ են լցված եղել նախկինում

ԻՆՉՊԵՍ ԿՈՏՐԵԼ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ

4 | Աստծու օգնությամբ կարո՛ղ եք հաղթել

Աստվածաշնչյան սկզբունք.

«Ոգու պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարություն, առաքինություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում» (ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ 5։22, 23)։

Ինչ է դա նշանակում

Ատելության շղթան կարող ենք կոտրել Աստծու աջակցությամբ։ Նրա սուրբ ոգու միջոցով կարող ենք այնպիսի հատկանիշներ ձեռք բերել, ինչը ինքնուրույն չէինք կարողանա անել։ Ուստի ատելության դեմ ինքնուրույն պայքարելու փոխարեն լավ կլինի՝ դիմենք Աստծու օգնությանը։ Եթե այդպես վարվենք, կզգանք Պողոս առաքյալի խոսքերի ճշմարտացիությունը. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13)։ Այդ դեպքում կկարողանանք ասել. «Իմ օգնությունը Եհովայից է» (Սաղմոս 121։2)։

Ինչ կարող եք անել

«Եհովայի օգնությամբ կարողացա փոխել իմ ագրեսիվ վարքը և խաղաղասեր դարձա» (ՎԱԼԴՈ)

Աղոթեք Եհովային ու նրանից իր սուրբ ոգին խնդրեք (Ղուկաս 11։13)։ Խնդրեք, որ օգնի ձեզ աստվածահաճո հատկություններ զարգացնել։ Իմացեք, թե Աստվածաշունչն ինչ է ասում այն հատկությունների մասին, որոնք ատելության հակաթույնն են։ Այդ հատկություններից են սերը, խաղաղությունը, համբերատարությունը և ինքնատիրապետումը։ Մտածեք, թե ինչպես կարող եք մշակել այդ հատկությունները։ Շփվեք այնպիսի մարդկանց հետ, որոնք նույնպես փորձում են այդ հատկությունները զարգացնել։ Նման մարդիկ կարող են «սիրո ու բարի գործերի մղել» ձեզ (Եբրայեցիներ 10։24)։

Իրական դեպք​—ՎԱԼԴՈ

Հաղթել է ատելության դեմ պայքարում

Վալդո

Վալդոն ծանր մանկության պատճառով ատելությամբ էր լցվել աշխարհի հանդեպ։ Նա պատմում է. «Հաճախ թմրանյութ վաճառողների հետ փողոցային կռիվների մեջ էի մտնում.... Մի հանցագործ խումբ նույնիսկ մարդասպան վարձեց ինձ սպանելու համար, բայց ինձ հաջողվեց փախչել, թեև վնասվածք ստացա»։

Վալդոյին դուր չեկավ, երբ նրա կինը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Նա ասում է. «Ես ատում էի Վկաներին, հաճախ վիրավորական խոսքեր էի ասում նրանց։ Բայց նրանք միշտ մեղմությամբ էին պատասխանում»։

Որոշ ժամանակ հետո Վալդոն նույնպես սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա ասում է. «Ինձ համար հեշտ չէր կիրառել սովորածս։ Մտածում էի, որ երբեք չեմ կարողանա փոխել վարքս»։ Բայց այն, ինչ նա սովորեց Աստվածաշնչից, մեծ ազդեցություն ունեցավ իր վրա։

Վալդոն պատմում է. «Մի օր Ալեհանդրոն, ում օգնությամբ Աստվածաշունչ էի ուսումնասիրում, խնդրեց, որ կարդամ Գաղատացիներ 5։22, 23 համարները.... Նա բացատրեց, որ միայն իմ ջանքերով չեմ կարող այս հատկությունները զարգացնել. այդ հարցում ինձ կօգնի Աստծու սուրբ ոգին։ Այս խոսքերը լիովին փոխեցին իմ տեսակետը»։

Աստծուն ապավինելու շնորհիվ Վալդոյին հաջողվեց կոտրել ատելության շղթան։ Նա ասում է. «Հարազատներս ու նախկին ընկերներս զարմացան՝ տեսնելով, թե որքան շատ եմ փոխվել»։ Վալդոն ավելացնում է. «Եհովայի օգնությամբ կարողացա փոխել իմ ագրեսիվ վարքը և խաղաղասեր դարձա»։

Վալդոյի պատմության մասին ավելին կարող եք կարդալ «Դիտարանի» 2013 թ. հոկտեմբերի 1-ի թողարկման մեջ (էջ 12–13)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը