Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
Տեղեկատվություն
Ավելացել է նոր լեզու՝ Mbum
  • այսօր

29 հուլիսի, երեքշաբթի

Դու ունես իմ հավանությունը (Ղուկ. 3։22)։

Աստվածաշունչն ասում է. «Եհովան ուրախանում է իր ժողովրդով» (Սաղ. 149։4)։ Անչափ քաջալերական է իմանալ, որ Եհովայի ժողովուրդը՝ որպես խումբ, ունի նրա հավանությունը։ Բայց ոմանք երբեմն գուցե այնքան վհատվեն, որ մտածեն. «Իսկ անձամբ ես ունե՞մ Եհովայի հավանությունը»։ Աստվածաշնչյան ժամանակներում Եհովայի հավատարիմ ծառաներից շատերն են նման կասկածներ ունեցել (1 Սամ. 1։6-10; Հոբ 29։2, 4; Սաղ. 51։11)։ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ չնայած անկատարությանը՝ մենք կարող ենք ձեռք բերել Եհովայի հավանությունը։ Ինչպե՞ս։ Մենք պետք է հավատ դրսևորենք Հիսուս Քրիստոսի հանդեպ և մկրտվենք (Հովհ. 3։16)։ Մկրտվելով՝ հանրորեն ցույց ենք տալիս, որ զղջացել ենք մեր մեղքերի համար և խոստացել ենք Աստծուն նրա կամքը կատարել (Գործ. 2։38; 3։19)։ Երբ այդպես ենք վարվում, փաստում ենք, որ ուզում ենք մտերմանալ Եհովայի հետ, ինչը շատ է ուրախացնում նրան։ Քանի դեռ ապրում ենք մեր նվիրման համաձայն, Եհովան հավանում է մեզ և իր մտերիմ ընկերն է համարում (Սաղ. 25։14)։ w24.03, էջ 26, պրբ. 1-2

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

30 հուլիսի, չորեքշաբթի

Մենք չենք կարող չխոսել մեր տեսածի ու լսածի մասին (Գործ. 4։20)։

Ընդօրինակելով աշակերտներին՝ մենք կարող ենք շարունակել քարոզել, նույնիսկ երբ իշխանությունները արգելում են դա անել։ Կարող ենք վստահ լինել, որ Եհովան կօգնի մեզ կատարել մեր ծառայությունը։ Ուստի Եհովայից աղոթքով խնդրիր, որ քաջություն և իմաստություն տա, ինչպես նաև օգնի դիմանալ դժվարություններին։ Մեզանից շատերը բախվում են տարբեր դժվարությունների՝ հիվանդություն, էմոցիոնալ խնդիրներ, հարազատի կորուստ, ընտանեկան խնդիրներ, հալածանք և այլն։ Իսկ համավարակն ու պատերազմները այս դժվարությունների դեմ պայքարն ավելի են բարդացնում։ Եթե դու էլ ես նման բաների միջով անցնում, դատարկիր սիրտդ Եհովայի առաջ։ Պատմիր նրան քո իրավիճակի մասին, ինչպես կպատմեիր մտերիմ ընկերոջդ։ Համոզված եղիր, որ Եհովան «հոգ է տանում [քեզ] համար» (1 Պետ. 5։6, 7)։ Աղոթքում հարատևելը կօգնի, որ «դիմակայենք դժվարություններին» (Հռոմ. 12։12)։ Եհովան գիտի, թե իր ծառաները ինչերի միջով են անցնում։ Նա «լսում է նրանց օգնության աղաղակը» (Սաղ. 145։18, 19)։ w23.05, էջ 5-6, պրբ. 12-15

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

31 հուլիսի, հինգշաբթի

Շարունակ հավաստիացեք, թե ինչն է ընդունելի Տիրոջը (Եփես. 5։10)։

Կարևոր որոշման առաջ կանգնելիս պետք է հասկանանք, թե «որն է Եհովայի կամքը», և վարվենք դրա համաձայն (Եփես. 5։17)։ Երբ Աստվածաշնչում մեր իրավիճակի հետ կապված սկզբունքներ ենք փնտրում, տվյալ հարցի վերաբերյալ Աստծու մտածելակերպն ենք ձեռք բերում։ Իսկ այդ սկզբունքները կիրառելով՝ ավելի հավանական է, որ ճիշտ որոշում կկայացնենք։ «Չարը», այսինքն՝ մեր թշնամին՝ Սատանան, ուզում է, որ միշտ զբաղված լինենք՝ այս աշխարհում որոշակի նպատակների ձգտելով, և ժամանակ չունենանք Աստծուն ծառայելու համար (1 Հովհ. 5։19)։ Եթե տեղի տանք Սատանային, Եհովային ծառայելու կերպեր փնտրելու փոխարեն կսկսենք կենտրոնանալ գումար վաստակելու, բարձրագույն կրթություն ստանալու և այս աշխարհում կարիերա ստեղծելու վրա։ Դա ցույց կտա, որ մեզ վրա սկսել է ազդել այս աշխարհի մտածելակերպը։ Ինչ խոսք, նման բաները ինքնին սխալ չեն, բայց դրանք երբեք չպետք է առաջին տեղում լինեն մեր կյանքում։ w24.03, էջ 24, պրբ. 16-17

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը