30 հուլիսի, չորեքշաբթի
Մենք չենք կարող չխոսել մեր տեսածի ու լսածի մասին (Գործ. 4։20)։
Ընդօրինակելով աշակերտներին՝ մենք կարող ենք շարունակել քարոզել, նույնիսկ երբ իշխանությունները արգելում են դա անել։ Կարող ենք վստահ լինել, որ Եհովան կօգնի մեզ կատարել մեր ծառայությունը։ Ուստի Եհովայից աղոթքով խնդրիր, որ քաջություն և իմաստություն տա, ինչպես նաև օգնի դիմանալ դժվարություններին։ Մեզանից շատերը բախվում են տարբեր դժվարությունների՝ հիվանդություն, էմոցիոնալ խնդիրներ, հարազատի կորուստ, ընտանեկան խնդիրներ, հալածանք և այլն։ Իսկ համավարակն ու պատերազմները այս դժվարությունների դեմ պայքարն ավելի են բարդացնում։ Եթե դու էլ ես նման բաների միջով անցնում, դատարկիր սիրտդ Եհովայի առաջ։ Պատմիր նրան քո իրավիճակի մասին, ինչպես կպատմեիր մտերիմ ընկերոջդ։ Համոզված եղիր, որ Եհովան «հոգ է տանում [քեզ] համար» (1 Պետ. 5։6, 7)։ Աղոթքում հարատևելը կօգնի, որ «դիմակայենք դժվարություններին» (Հռոմ. 12։12)։ Եհովան գիտի, թե իր ծառաները ինչերի միջով են անցնում։ Նա «լսում է նրանց օգնության աղաղակը» (Սաղ. 145։18, 19)։ w23.05, էջ 5-6, պրբ. 12-15
31 հուլիսի, հինգշաբթի
Շարունակ հավաստիացեք, թե ինչն է ընդունելի Տիրոջը (Եփես. 5։10)։
Կարևոր որոշման առաջ կանգնելիս պետք է հասկանանք, թե «որն է Եհովայի կամքը», և վարվենք դրա համաձայն (Եփես. 5։17)։ Երբ Աստվածաշնչում մեր իրավիճակի հետ կապված սկզբունքներ ենք փնտրում, տվյալ հարցի վերաբերյալ Աստծու մտածելակերպն ենք ձեռք բերում։ Իսկ այդ սկզբունքները կիրառելով՝ ավելի հավանական է, որ ճիշտ որոշում կկայացնենք։ «Չարը», այսինքն՝ մեր թշնամին՝ Սատանան, ուզում է, որ միշտ զբաղված լինենք՝ այս աշխարհում որոշակի նպատակների ձգտելով, և ժամանակ չունենանք Աստծուն ծառայելու համար (1 Հովհ. 5։19)։ Եթե տեղի տանք Սատանային, Եհովային ծառայելու կերպեր փնտրելու փոխարեն կսկսենք կենտրոնանալ գումար վաստակելու, բարձրագույն կրթություն ստանալու և այս աշխարհում կարիերա ստեղծելու վրա։ Դա ցույց կտա, որ մեզ վրա սկսել է ազդել այս աշխարհի մտածելակերպը։ Ինչ խոսք, նման բաները ինքնին սխալ չեն, բայց դրանք երբեք չպետք է առաջին տեղում լինեն մեր կյանքում։ w24.03, էջ 24, պրբ. 16-17
1 օգոստոսի, ուրբաթ
Շատ են արդարի դժվարությունները, բայց Եհովան այդ ամենից նրան ազատում է (Սաղ. 34։19)։
Այսօրվա խոսքի սաղմոսում երկու կարևոր միտք է ընդգծվում՝ 1) արդար մարդիկ խնդիրներ են ունենում, և 2) Եհովան ազատում է մեզ մեր խնդիրներից։ Ինչպե՞ս է նա անում դա։ Օրինակ՝ օգնում է մեզ իրատեսորեն նայել կյանքին։ Թեև Աստված խոստանում է, որ իրեն ծառայելը մեզ ուրախություն կբերի, սակայն չի երաշխավորում, որ հիմա անհոգ կյանք կունենանք (Ես. 66։14)։ Եհովան հորդորում է մեզ կենտրոնանալ ապագայի վրա՝ այն ժամանակների, երբ հավիտյան կապրենք այնպիսի կյանքով, ինչպիսին որ նա ի սկզբանե նախատեսել էր (2 Կորնթ. 4։16-18)։ Բայց մինչ այդ նա ամեն օր աջակցում է մեզ (Ողբ 3։22-24)։ Ինչ կարող ենք սովորել անցյալի և մերօրյա Աստծու հավատարիմ ծառաների օրինակներից։ Հնարավոր է՝ նրանց պես մենք էլ բախվենք անսպասելի խնդիրների։ Բայց եթե մեր հույսը Եհովայի վրա դնենք, նա երբեք չի լքի մեզ (Սաղ. 55։22)։ w23.04, էջ 14-15, պրբ. 3-4