Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 2/1 էջ 20–23
  • Կարո՛ղ եք հաղթահարել վհատության զգացումը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կարո՛ղ եք հաղթահարել վհատության զգացումը
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Երբ ուրիշները վիրավորում են քեզ
  • Եթե առանձնաշնորհում ես կորցրել
  • Հավատարիմ ծառան վհատվում է
  • Օգնությունը մատչելի է
  • Աննան աղոթում է, որ որդի ունենա
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նա իր սիրտը բացեց Աստծու առաջ
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա իր սիրտը բացեց Աստծու առաջ
    2010 Դիտարան
  • Ինչպես Աննան սրտի խաղաղություն գտավ
    2007 Դիտարան
Ավելին
2001 Դիտարան
w01 2/1 էջ 20–23

Կարո՛ղ եք հաղթահարել վհատության զգացումը

Ժամանակին մի իմաստուն գրել է. «Եթէ նեղութեան օրը թուլացար [«վհատվեցիր», ՆԱ], ոյժդ նեղ կ’լինի» (Առակաց 24։10)։ Եթե երբևիցե վհատվել եք, հավանաբար կհամաձայնվեք այս խոսքերի հետ։

Ոչ մեկը ազատված չէ վհատության զգացումից։ Թեթևակի վհատության զգացումը կարող է մեկ կամ երկու օրից հետո հանդարտվել։ Բայց եթե նաև վրդովված կամ վիրավորվա՞ծ եք։ Դա արդեն նշանակում է, որ այն շուտով չի հանդարտվի։ Քրիստոնյաներից ոմանք, ովքեր տարիներ շարունակ հավատարիմ են եղել, այն աստիճան են ընկճվել, որ նույնիսկ դադարել են ժողովի հանդիպումներին այցելել և ծառայությանը մասնակցել։

Եթե վհատության զգացումը ձեզ էլ է պատել, սրտապնդվե՛ք։ Անցյալում Աստծո հավատարիմ ծառաներին հաջողվել է Աստծո օգնությամբ հաղթահարել այդ զգացումը։ Վստահ եղեք, որ ձեզ նույնպես կհաջողվի հաղթահարել այն։

Երբ ուրիշները վիրավորում են քեզ

Չի բացառվում, որ մեզ հետ անմտածված խոսեն կամ՝ անզգուշորեն վարվեն։ Այնուամենայնիվ, կարող ենք թույլ չտալ, որ ուրիշների անկատարությունը խանգարի մեզ ծառայել Եհովային։ Եթե որևէ մեկը վիրավորել է ձեր զգացմունքները, օգտակար կլինի ուշադրության առնել այն, թե նման իրավիճակում ինչպես վարվեց Աննան՝ Սամուելի մայրը։

Աննան շատ էր ուզում երեխա ունենալ, բայց՝ ամուլ էր։ Իր ամուսնու երկրորդ կինը՝ Փենանան, նրա համար որդիներ և դուստրեր էր ծնել։ Աննային կարեկցելու փոխարեն՝ Փենանան նրան ախոյան էր համարում և նրան այնպես էր վերաբերվում, որ Աննան «լաց էր լինում եւ չէր ուտում» (Ա Թագաւորաց 1։2, 4–7)։

Եվ մի օր Աննան գնաց Աստծո խորանը՝ աղոթելու։ Հեղին, որն այդ ժամանակ Իսրայելի քահանայապետն էր, նկատեց, թե ինչպես էին Աննայի շուրթերը շարժվում։ Նա գլխի չընկավ, որ Աննան աղոթում էր, և նրան հարբածի տեղ դրեց։ «Մինչեւ ե՞րբ պիտի արբածութիւն անես,—հարցրեց նա,—գինովութիւնդ թող» (Ա Թագաւորաց 1։12–14)։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե այդ պահին ինչ կզգար Աննան։ Նա եկել էր խորան՝ մխիթարություն գտնելու։ Անշուշտ, նա չէր սպասում, որ իրեն սխալմամբ կմեղադրի Իսրայելի ամենահեղինակավոր մարդկանցից մեկը։

Ստեղծված իրավիճակում Աննան հեշտությամբ կարող էր վհատվել։ Նա կարող էր անհապաղ հեռանալ խորանից՝ երդվելով չվերադառնալ այնքան ժամանակ, մինչև որ Հեղիին չփոխարիներ մեկ ուրիշ քահանայապետ։ Սակայն Աննան, անկասկած, թանկ էր գնահատում Եհովայի հետ իր ունեցած փոխհարաբերությունը։ Նա գիտեր, որ այդպես վարվելով Աստծո հավանությանը չէր արժանանա։ Խորանը ճշմարիտ երկրպագության կենտրոնն էր։ Բացի այդ, այն կրում էր Եհովայի անունը։ Եվ որքան էլ որ անկատար լիներ Հեղին, նա, ամեն դեպքում, Եհովայի ընտրած ներկայացուցիչն էր։

Աննան, Հեղիի մեղադրանքին իր տված հարգալից պատասխանով, մեզ հիանալի օրինակ է թողել։ Նա թույլ չտվեց, որ իրեն սխալմամբ մեղադրեն, բայցև ակնածանքով վերաբերվեց Հեղիին։ «Ոչ, տէր իմ,—պատասխանեց նա,—ես վշտացած սրտով մի կին եմ, եւ գինի կամ ցքի խմած չեմ, այլ իմ սիրտը բացել եմ Տիրոջ առաջին։ Քո աղախինը չար կին մի կարծիր, որովհետեւ իմ վիշտերի ու նեղութեան շատութեան համար մինչեւ հիմա խօսեցի» (Ա Թագաւորաց 1։15, 16)։

Պաշտպանե՞ց արդյոք Աննան իր դիրքը։ Անկասկած։ Բայցև, միաժամանակ, նա պատշաճորեն խոսեց Հեղիի հետ, չհամարձակվեց քննադատել նրան սխալ մեղադրանքի համար։ Հեղին էլ, իր հերթին, բարյացակամորեն պատասխանեց նրան՝ ասելով. «Գնա խաղաղութեամբ, եւ Իսրայէլի Աստուածը տայ քո խնդրուածքը, ինչ որ նորանից խնդրեցիր»։ Թյուրիմացությունը լուծվելուն պես՝ Աննան «գնաց իր ճանապարհը եւ կերաւ, եւ երեսը այլ եւս տրտում չէր» (Ա Թագաւորաց 1։17, 18)։

Ի՞նչ ենք սովորում այս պատմությունից։ Աննան անմիջապես շտկեց թյուրիմացությունը, բայց դա արեց դիմացինի հանդեպ խոր հարգանք դրսևորելով։ Արդյունքում՝ լավ փոխհարաբերություն պահպանեց և՛ Եհովայի, և՛ Հեղիի հետ։ Հաճախ լավ հաղորդակցությունն ու փոքր ինչ պատշաճավորությունն օգնում են խուսափել չնչին խնդիրները ավելի մեծի վերածելուց։

Պետք է ընդունել, որ տարաձայնությունների լուծումը երկկողմանի խոնարհություն և զիջողություն է պահանջում։ Եթե հավատակիցը չի արձագանքում տարաձայնությունը հարթելու նպատակով ձեր գործադրած ջանքերին, խնդիրը կարելի է Եհովայի ձեռքը հանձնել՝ վստահելով, որ նա ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով կլուծի այն։

Եթե առանձնաշնորհում ես կորցրել

Ոմանց ընկճել է այն, որ ստիպված են եղել թողնել ծառայության մեջ իրենց ունեցած առանձնաշնորհումը։ Նրանց ուրախություն է պատճառել եղբայրներին ծառայելը, և երբ կորցրել են այդ առանձնաշնորհումը, նրանց այն զգացումն է համակել, թե իրենք Եհովային և նրա կազմակերպությանը այլևս պիտանի չեն։ Եթե դուք էլ եք նման իրավիճակում գտնվում, լավ կլինի նկատի առնեք Աստվածաշնչի գրողներից մեկի՝ Մարկոսի օրինակը, որին նաև Հովհաննես Մարկոս էին անվանում (Գործք 12։12)։

Մարկոսն ուղեկցում էր Պողոսին և Բառնաբասին նրանց առաջին միսիոներական շրջագայության ժամանակ, բայց ճանապարհի կեսին նա թողեց նրանց և վերադարձավ Երուսաղեմ (Գործք 13։13)։ Ավելի ուշ Բառնաբասը ցանկացավ Մարկոսին իրենց հետ վերցնել մեկ այլ շրջագայության։ Սակայն, Աստվածաշնչում հետևյալն ենք կարդում. «Պօղոսը չէր ուզում, որ Պամփիւլիայում իրենցից հեռացած եւ գործի համար իրենց հետ չեկած մէկին իրենց հետ տանեն»։ Բառնաբասը չհամաձայնվեց Պողոսի հետ։ «Եւ նրանց մէջ»,—շարունակում ենք կարդալ,—«գժտութիւն առաջացաւ, այնքան, որ [Պողոսն ու Բառնաբասը] իրարից բաժանուեցին. Բառնաբասը Մարկոսին վերցնելով՝ նաւարկեց դէպի Կիպրոս։ Իսկ Պօղոսը Շիղային ընտրելով՝ ճանապարհ ընկաւ» (Գործք 15։36–40)։

Մարկոսը, հավանաբար, խորապես ընկճվել էր՝ իմանալով, որ ամենքի կողմից հարգված Պողոս առաքյալը չէր ցանկացել իր հետ համագործակցել, և որ իր պիտանի լինել– չլինելու վերաբերյալ վեճ էր ծագել, որի արդյունքում Պողոսն ու Բառնաբասը հեռացել էին իրարից։ Սակայն տեսնենք, թե ինչ եղավ հետո։

Պողոսն ու Շիղան դարձյալ ուղեկցի կարիք ունեին։ Երբ նրանք հասան Լյուստրա, Տիմոթեոս անունով մի երիտասարդ գտան, որը փոխարինեց Մարկոսին։ Տիմոթեոսը այդ ժամանակ ընդամենը երկու կամ երեք տարվա մկրտված էր։ Իսկ Մարկոսը մուտք էր գործել քրիստոնեական ժողով դեռևս այն ժամանակ, երբ վերջինս նոր էր կազմավորվում՝ Պողոսից շատ առաջ։ Սակայն առանձնաշնորհյալ նշանակումը ստացավ ոչ թե Մարկոսը, այլ՝ Տիմոթեոսը (Գործք 16։1–3)։

Մարկոսն ինչպե՞ս արձագանքեց այն լուրին, որ նրան փոխարինել էր իրենից ավելի քիչ փորձ ունեցող մի երիտասարդ։ Աստվածաշնչում դրա մասին ոչինչ չի ասվում։ Այնուամենայնիվ, այնտեղից իմանում ենք, որ Մարկոսը շարունակել է Եհովային եռանդորեն ծառայել։ Նա օգտվել է իրեն մատչելի առանձնաշնորհումներից։ Թեպետ նա չէր կարողացել ծառայել Պողոսի և Շիղայի հետ, սակայն կարողացավ Բառնաբասի հետ ուղևորվել Կիպրոս՝ նրա ծառայության տարածքը։ Իսկ Պետրոսի հետ Մարկոսը ծառայեց Բաբելոնում։ Եվ, ի վերջո, նա հնարավորություն ունեցավ նաև համագործակցելու Պողոսի և Տիմոթեոսի հետ՝ Հռոմում (Կողոսացիս 1։1; 4։10; Ա Պետրոս 5։13)։ Հետագայում Մարկոսը, նույնիսկ ոգով ներշնչված, գրեց չորս Ավետարաններից մեկը։

Սրանից կարելի է արժեքավոր դաս քաղել։ Մարկոսն այն աստիճան չվրդովվեց կորցրած առանձնաշնորհման համար, որ չգնահատեր մյուս այն առանձնաշնորհումները, որոնք դեռևս մատչելի էին նրան։ Մարկոսը շարունակեց ծառայել Եհովային, և Եհովան էլ օրհնեց նրան։

Ուստի, եթե դուք էլ առանձնաշնորհում եք կորցրել, մի՛ վհատվեք։ Եթե դրական տրամադրվածություն պահպանեք և գործունյա սպասավոր լինեք, հնարավոր է ձեզ նոր առանձնաշնորհում տրվի։ Տիրոջ գործի մեջ դեռ շատ բան կա անելու (Ա Կորնթացիս 15։58)։

Հավատարիմ ծառան վհատվում է

Ինչ խոսք, հավատի համար պայքար մղելն այնքան էլ հեշտ չէ։ Ժամանակ առ ժամանակ հնարավոր է վհատության զգացում ապրեք։ Նույնիսկ կարող է պատահել, որ դրա համար ինքներդ ձեզ մեղադրեք՝ մտածելով, որ Աստծո հավատարիմ ծառան երբեք չպետք է հուսահատվի։ Սակայն եկեք տեսնենք, թե ինչ պատահեց Եղիայի՝ Իսրայելի հայտնի մարգարեներից մեկի հետ։

Երբ Իսրայելի Հեզաբել թագուհին, որը Բահաղի մոլեռանդ երկրպագու էր, իմացավ, որ Եղիան սպանել է Բահաղի մարգարեներին, երդվեց վերացնել նրան։ Եղիան ավելի սարսափելի թշնամիների էր հանդիպել, քան Հեզաբելն էր, բայց հանկարծ նա այն աստիճան վհատվեց, որ մեռնել ուզեց (Գ Թագաւորաց 19։1–4)։ Ինչպե՞ս կարող էր Եղիան այդպիսի վիճակի մեջ ընկնել. նա ինչ–որ բան էր մոռացել։

Եղիան մոռացել էր ապավինել Եհովային՝ իր զորության Աղբյուրին։ Ո՞վ էր նրան հարություն տալու զորությամբ օժտել և ուժովացրել՝ Բահաղի մարգարեների դեմ դուրս գալու համար։ Եհովա՛ն։ Անկասկած, Եհովան կարող էր նրան զորացնել՝ դիմադրելու նաև Հեզաբել թագուհու ցասմանը (Գ Թագաւորաց 17։17–24; 18։21–40; Բ Կորնթացիս 4։7)։

Ցանկացած մարդ էլ պահի տակ կարող է տատանվել Եհովայի հանդեպ իր ունեցած հավատի մեջ։ Եղիայի նման հնարավոր է դուք էլ երբեմն որոշակի խնդրի մարդկային տեսանկյունից նայեք՝ փոխանակ այն լուծելիս «վերին իմաստութիւնը» կիրառելու (Յակոբոս 3։17)։ Սակայն Եհովան չթողեց Եղիային նրա ցուցաբերած ժամանակավոր թուլության համար։

Եղիան փախավ Բերսաբեե և հետո՝ անապատ՝ մտածելով, որ այնտեղ նրան ոչ ոք չի գտնի։ Բայց Եհովան գտավ. և նրան սփոփելու համար հրեշտակ ուղարկեց։ Հրեշտակը Եղիային ուտելու թարմ հացով և խմելու զովացնող ջրով ապահովեց։ Երբ Եղիան հանգստացավ, հրեշտակը պատվիրեց նրան գնալ մոտ 300 կմ հեռավորության վրա գտնվող Քորեբ լեռը, որտեղ Եհովան պետք է նրան զորացներ (Գ Թագաւորաց 19։5–8)։

Քորեբ լեռան մոտ Եհովան ցույց տվեց իր զորությունը, որն էլ ամրապնդեց Եղիայի հավատը։ Ապա՝ Եհովան մեղմ ու ցածր ձայնով խոսեց նրա հետ՝ հավաստիացնելով, որ նա մենակ չէ։ Եղիայի հետ էր Եհովան. նրա հետ էին նաև նրա 7000 եղբայրները, չնայած որ Եղիան ծանոթ չէր նրանց հետ։ Ի վերջո, Եհովան նրան հանձնարարություն տվեց անելու։ Նա չմերժեց Եղիային որպես իր մարգարե (Գ Թագաւորաց 19։11–18)։

Օգնությունը մատչելի է

Թեթևակի ընկճվածության դեպքում ձեզ ավելի լավ կզգաք, եթե մի լավ հանգստանաք կամ էլ սննդարար կերակուր ուտեք։ Նաթան Նորը, որը մինչև իր մահը՝ 1977​թ.–ը, ծառայեց որպես Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ, նկատել էր, որ գիշերվա բավարար քնից հետո մեծ խնդիրները ավելի փոքր են երևում։ Սակայն, երբ խնդիրն արագ լուծվող չէ, այդպիսի միջոցը չի կարող բավարար լինել։ Նման դեպքերում ընկճվածության զգացումի դեմ պայքարելու համար հավելյալ օգնություն է անհրաժեշտ։

Եհովան հրեշտակ ուղարկեց Եղիային զորացնելու։ Այսօր Եհովան քաջալերում է մեզ երեցների և ուրիշ հասուն քրիստոնյաների միջոցով։ Երեցներն իրոք որ կարող են «քամիի դէմ եղող պատսպարանի պէս» լինել (Եսայիա 32։1, 2)։ Բայց նրանցից քաջալերվելու համար հարկավոր է մոտենալ նրանց։ Հուսահատված լինելով հանդերձ՝ Եղիան ուղևորվեց դեպի Քորեբ լեռը՝ Եհովայից հրահանգ ստանալու։ Իսկ մենք կազդուրիչ հրահանգներ ենք ստանում քրիստոնեական ժողովում։

Օգնություն ընդունելիս և այնպիսի փորձություններին, ինչպիսիք են վիրավորված զգացումներն ու առանձնաշնորհման կորուստը, քաջաբար դիմադրելիս՝ մի շատ կարևոր հարցում Եհովայի կողմն ենք դիրք բռնում։ Ի՞նչ հարցի մասին է խոսքը։ Սատանայի պնդմամբ մարդիկ Եհովային են ծառայում միայն իրենց շահերից ելնելով։ Սատանան չժխտեց, որ երբ մեր կյանքում ամեն ինչ բարեհաջող ընթանա, մենք կծառայենք Աստծուն։ Նա պնդեց, որ երբ խնդիրներ ունենանք, այդ ժամանակ կդադարենք Աստծուն ծառայել (Յոբ 1 և 2 գլուխներ)։ Եթե շարունակենք հաստատակամորեն ծառայել Եհովային, չնայած վհատության զգացումին, դրանով կօգնենք, որ նա պատասխան տա Սատանայի նենգ մեղադրանքին (Առակաց 27։11)։

Աննան, Մարկոսն ու Եղիան՝ նրանք բոլորն էլ խնդիրներ ունեցան, ինչը կարճ ժամանակով խլեց նրանց ուրախությունը։ Սակայն կարողացան հաղթահարել իրենց խնդիրները և շարունակեցին արդյունավետ կյանք վարել։ Եհովայի օգնությամբ դո՛ւք էլ կարող եք հաղթահարել վհատության զգացումը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը