Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 9/15 էջ 4–7
  • Ինչպե՞ս են օգնում իսկական սրբերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս են օգնում իսկական սրբերը
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Սրբացված՝ Աստծո կողմից
  • Սրբերին դիմելն ու նրանց միջնորդությունը խնդրելը
  • Սրբերի դերը
  • Թագավորության օրհնությունները
  • Ճի՞շտ է սրբերին աղոթելը
    2013 Դիտարան
  • Պե՞տք է աղոթեմ սրբերին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • «Սրբերի» հանդեպ հետաքրքրությունն այսօր
    2002 Դիտարան
  • Ի՞նչ է նշանակում սուրբ լինել
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
2002 Դիտարան
w02 9/15 էջ 4–7

Ինչպե՞ս են օգնում իսկական սրբերը

«ՍՈՒՐԲ» թարգմանված հունարեն բառը Աստվածաշնչի որոշ տեղերում կարելի է փոխանցել «սուրբ մարդ» ձևով։ Իսկ ո՞ւմ հանդեպ է կիրառելի այդ անվանումը։ Ահա թե ինչ է ասվում մի բառարանում. «Եթե այդ բառը դրված է հոգնակիով և օգտագործվում է հավատ ունեցող մարդկանց առնչությամբ, ապա վերաբերում է այդ մարդկանց խմբին ամբողջապես, և ոչ թե առանձին անհատների՝ առանձնահատուկ սրբությամբ աչքի ընկած, կամ էլ այն մահացածներին, ովքեր առանձնապես սուրբ գործեր են կատարել» («An Expository Dictionary of New Testament Words»)։

Պողոս առաքյալը բոլոր վաղ քրիստոնյաներին անվանում էր իսկական սրբեր՝ սուրբ մարդիկ։ Օրինակ՝ մ.թ. առաջին դարում նա մի նամակ գրեց «Աստուծոյ եկեղեցուն որ Կորնթոսումն է՝ ամեն սուրբերի հետ որ բոլոր [Հռոմի պրովինցիա] Աքայիայումն են» (Բ Կորնթացիս 1։1)։ Իսկ ավելի ուշ՝ «ամենի[ն]՝ որ Հռովմումն [են]՝ Աստուծոյ սիրելիների[ն]՝ կանչուած սուրբերի[ն]» (Հռովմայեցիս 1։7)։ Ակնհայտ է, որ այդ սուրբ մարդիկ մահացած չէին։ Բացի այդ, նրանք մյուս հավատացյալներից չէին առանձնացվել՝ իբրև շատ ավելի առաքինի։ Այդ դեպքում ինչի՞ց ելնելով էր Պողոսը նրանց սուրբ անվանել։

Սրբացված՝ Աստծո կողմից

Աստծո Խոսքից երևում է, որ անհատին սուրբ պետք է ճանաչի Աստված, և ոչ թե մարդիկ։ Գրություններում ասվում է. «[Աստված] փրկեց մեզ, եւ սուրբ կոչումով կանչեց. ոչ թէ մեր գործերի համեմատ, այլ իր յառաջադրութեան եւ շնորհքի համեմատ» (Բ Տիմոթէոս 1։9)։ Մարդ սուրբ է դառնում շնորհիվ այն բանի, որ նրան կանչում է Եհովան՝ գործելով իր նպատակին ներդաշնակ։ Դա Աստծո կողմից շնորհ է։

Քրիստոնեական ժողովի սրբերը «նոր ուխտի» մասնակիցներ են։ Այդ ուխտը վավերացվել է Հիսուս Քրիստոսի թափած արյամբ և սուրբ է դարձնում մասնակիցներին (Եբրայեցիս 9։15; 10։29; 13։20, 24)։ Աստծո աչքին մաքրված՝ նրանք դարձել են «սուրբ քահանայութիւն, որ հոգեւոր պատարագներ մատուցան[են] Աստուծոյ ընդունելի» (Ա Պետրոս 2։5, 9)։

Սրբերին դիմելն ու նրանց միջնորդությունը խնդրելը

Հավատալով, որ «սրբերը» կարող են օժտել հատուկ զորությամբ՝ միլիոնավոր մարդիկ պաշտում են նրանց՝ նշխարներ օգտագործելով կամ դիմելով նրանց որպես միջնորդների։ Արդյոք Աստվածաշունչը նման բան սովորեցնո՞ւմ է։ Լեռան քարոզում Հիսուս Քրիստոսը ցույց տվեց իր հետևորդներին, թե ինչպես է պետք մոտենալ Աստծուն՝ ասելով. «Արդ դուք այսպէս աղօթք արէք. Մեր Հայր, որ երկնքումն ես. սուրբ լինի քո անունը» (Մատթէոս 6։9)։ Ճիշտ կլինի աղոթքներն ուղղել միայն Եհովա Աստծուն։

Փորձելով հիմնավորել «սրբերին» որպես միջնորդների դիմելու գաղափարը՝ որոշ աստվածաբաններ բերում են Հռովմայեցիս 15։30 համարը, որտեղ կարդում ենք. «Աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը եւ Հոգու սիրովը, որ ինձ պատերազմակից լինիք՝ ինձ համար աղօթքներ անելով դէպի Աստուած»։ Մի՞թե Պողոսը խրախուսում էր աղոթքով դիմել իրեն կամ էլ իր անունով՝ Աստծուն։ Ո՛չ։ Թեև Աստվածաշնչում քաջալերվում են իսկական սրբերի համար ասված աղոթքները, Աստված ոչ մի տեղ չի պատվիրում, որ մեր աղոթքներն ուղղենք նրանց կամ նրանց միջոցով (Փիլիպպեցիս 1։1, 3, 4)։

Աստծո կողմից նշանակված Միջնորդ, այնուամենայնիվ, գոյություն ունի։ «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը,— ասել է Հիսուս Քրիստոսը,— ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով»։ Հիսուսը նաև ասել է. «Ինչ որ էլ խնդրէք իմ անունովը, այն կ’անեմ, որ Հայրը փառաւորուի Որդումը։ Եթէ իմ անունովը մի բան խնդրէք, ես կ’անեմ» (Յովհաննէս 14։6, 13, 14)։ Կարող ենք լիովին վստահ լինել, որ Եհովան պատրաստ է լսել Հիսուսի անունով ասված աղոթքները։ Հիսուսի վերաբերյալ Աստվածաշունչն ասում է. «[Նա] բոլորովին կարող է փրկել նորանց որ նորանով մօտենում են Աստուծուն, որովհետեւ միշտ կենդանի է որ նորանց համար բարեխօսութիւն անէ» (Եբրայեցիս 7։25)։

Եթե Հիսուսը պատրաստ է մեզ համար միջնորդություն անելու, ինչո՞ւ են քրիստոնեական աշխարհի ներկայացուցիչները հաճախ դիմում «սրբերին»։ Պատմաբան Ուիլ Դյուրանտը իր գրքերից մեկում ցույց է տալիս, թե որտեղից է ծագել այդ սովորությունը։ Նշելով, որ նրանք ակնածում էին Ամենազոր Աստծուց և Հիսուսին, կարծես, ավելի մոտ համարում՝ Դյուրանտը գրում է. «Հիսուսի պատվերները բազմիցս անտեսող անհատը դժվար թե համարձակվեր խոսել անմիջապես նրա հետ։ Ավելի խելքին մոտ էր թվում աղոթել որևէ սրբի, որի երկնքում լինելը հաստատված էր, և խնդրել, որ նա Հիսուսի հետ միասին միջնորդի իր համար» («The Age of Faith»)։ Տեղի՞ն են արդյոք նման մտավախությունները։

Աստվածաշուչն ասում է, որ Հիսուսի միջոցով «համարձակութիւն եւ արտօնութիւն ունենք [աղոթքով] մերձենալու Աստծուն.... վստահութեամբ» (Եփեսացիս 3։12, ԷԹ)։ Ամենակարող Աստված հեռու չէ մարդկանցից, որ չլսի նրանց աղոթքները։ Սաղմոսերգու Դավիթն իր աղոթքում վստահությամբ ասում էր. «Դու լսում ես աղօթք. ամեն մարմին քեզ մօտ է գալիս» (Սաղմոս 65։2)։ Եհովան «սրբերի» նշխարների միջոցով չէ, որ զորություն է փոխանցում։ Աստված իր սուրբ ոգին թափում է նրանց վրա, ովքեր հավատով խնդրում են այն։ Հիսուսը բերում է հետևյալ փաստարկը. «Եթէ դուք որ չար էք՝ գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից» (Ղուկաս 11։13)։

Սրբերի դերը

Սուրբ մարդիկ, ում Պողոսը հասցեագրել էր իր նամակը, մահացել են դարեր առաջ։ Ժամանակին նրանք ստացել են «կեանքի պսակը»՝ երկնային հարությունը (Յայտնութիւն 2։10)։ Սակայն Եհովայի երկրպագուները հասկանում են, որ այդ սուրբ անձանց մեծարելով՝ չենք կարող պաշտպանվել հիվանդություններից, բնական աղետներից, անկայուն տնտեսական վիճակից, ծերությունից և մահից։ Ուստի հարց է ծագում. Աստծո կողմից սուրբ համարվող անհատները իսկապե՞ս հոգ են տանում մեր մասին։ Արժե՞ սպասել, որ նրանք հօգուտ մեզ ինչ–​որ բան կանեն։

Դանիելի մարգարեության մեջ սրբերի կապակցությամբ մի վառ նկարագրություն է տրվում։ Մ.թ.ա. վեցերորդ դարում Դանիելը մի ազդեցիկ տեսիլք էր տեսել, որի իրականացումը մինչև հիմա ընթացքի մեջ է։ Համաձայն այդ տեսիլքի՝ ծովից դուրս եկան չորս սարսափելի գազաններ։ Գազանները խորհրդանշում են մարդկային կառավարությունները, որ չեն կարողանում լուծել մարդկանց խնդիրները։ Այնուհետև Դանիելը ասում է. «Իսկ թագավորութիւնը առնելու են Բարձրեալի սուրբերը եւ ժառանգելու են թագավորութիւնը մինչեւ յաւիտեան եւ մինչեւ յաւիտեանս յաւիտենից» (Դանիէլ 7։17, 18)։

Պողոսը նույնպես խոսել է սուրբ անհատներին տրվելիք «ժառանգութեան» մասին. նրանք երկնքում դառնալու են Հիսուսի ժառանգակիցները (Եփեսացիս 1։18–21)։ Հիսուսի թափած արյունը ճանապարհ բացեց 144 000 սուրբ անհատների համար՝ հարություն ստանալու ու երկնային փառքի արժանանալու։ Հովհաննես առաքյալն ասում է. «Երանելի եւ սուրբ է, որ բաժին ունի առաջի յարութեան մէջ. սորանց վերայ իշխանութիւն չ’ունի երկրորդ մահը. այլ Աստուծոյ եւ Քրիստոսի քահանաներ կ’լինին. եւ նորա հետ կ’թագաւորեն հազար տարի» (Յայտնութիւն 20։4, 6; 14։1, 3)։ Տեսիլքում Հովհաննեսը լսեց, թե ինչպես են երկնային արարածները խմբով երգում փառքի արժանացած Հիսուսի առջև. «Քո արյունով Աստծու համար գնեցիր մի նոր ժողովուրդ բոլոր ցեղերից ու լեզուներից, բոլոր ազգերից ու ժողովուրդներից։ Եվ նրանց դարձրիր քահանաների մի թագավորություն՝ ծառայելու մեր Աստծուն։ Նրանք պիտի թագավորեն երկրի վրա» (Յայտնութիւն 5։9, 10, ԱՆԹ)։ Որքա՜ն մխիթարական են այս խոսքերը։ Այդ տղամարդկանց ու կանանց ընտրել է անձամբ Եհովան։ Բացի այդ, նրանք հավատարմորեն ծառայել են երկրի վրա՝ դիմագրավելով գրեթե այն բոլոր խնդիրները, որոնց հետ բախվում են մարդիկ (Ա Կորնթացիս 10։13)։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ հարություն առած այդ սրբերը կարեկից ու հասկացող ղեկավարներ կլինեն և հաշվի կառնեն մեր անկատարությունն ու հնարավորությունները։

Թագավորության օրհնությունները

Երկնային կառավարությունը շուտով քայլեր կձեռնարկի՝ երկիրն ամբողջությամբ չարիքից ու տառապանքից ազատելու։ Այդ ժամանակ մարդկանց ու Աստծո միջև կլինի այնպիսի մտերմություն, որը երբևէ չի եղել։ Հովհաննեսը գրում է. «Մի մեծ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր. Ահա Աստուծոյ խորանը մարդկանց հետ, եւ նա կ’բնակուէ նորանց հետ, եւ նորանք կ’լինին նորան ժողովուրդ, եւ ինքն Աստուած նորանց հետ կ’լինի նորանց Աստուած»։ Դա աննկարագրելի օրհնություններ կբերի մարդկությանը։ Ահա թե ինչպես են շարունակվում այդ մարգարեական խոսքերը. «Կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան» (Յայտնութիւն 21։3, 4)։

Ինչպիսի՜ ժամանակաշրջան։ Հիսուս Քրիստոսի և 144 000 սրբերի անթերի ղեկավարման արդյունքը նկարագրվում է Միքիա 4։3, 4 խոսքերում. «[Եհովան] շատ ժողովուրդների մէջ դատաստան պիտի անէ, եւ զօրաւոր ազգերին պիտի յանդիմանէ մինչեւ հեռուները. եւ նորանք պէտք է կոտրատեն իրանց սուրերը խոփեր շինեն, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ, ազգ ազգի վերայ սուր պիտի չ’բարձրացնէ, եւ այլեւս պատերազմ պիտի չ’սովորեն։ Այլ ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի, որովհետեւ Զօրաց Տիրոջ բերանն է ասել»։

Այդ սուրբ անհատների կողմից հրավեր է տրվում վայելել նկարագրված օրհնությունները։ Աստծո Խոսքում որպես հարսնացու ներկայացված՝ իսկական սրբերն ասում են՝ «Եկ»։ Այնուհետև աստվածաշնչյան նույն համարում ասվում է հետևյալը. «Եւ լսողն ասէ, Եկ. եւ նա որ ծարաւ է՝ թող գայ, եւ նա որ կամենում է՝ թող առնէ կեանքի ջուրը ձրի» (Յայտնութիւն 22։17)։ Ի՞նչ է իր մեջ ներառում «կեանքի ջուրը»։ Օրինակ՝ Աստծո նպատակների մասին ճշգրիտ գիտությունը։ Եհովային աղոթելիս Հիսուսն ասել էր. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։ Այդ գիտությունը կարելի է ձեռք բերել Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրության միջոցով։ Որքա՜ն ուրախալի է, որ Գրությունների օգնությամբ կարող ենք իմանալ, թե ովքեր են իսկական սրբերը, և թե Աստծո թելադրանքով ինչ են նրանք անելու մարդկանց հավիտենական բարօրության համար։

[նկար 4–րդ էջի վրա]

Պողոսը Աստծո ներշնչմամբ նամակներ է գրել իսկական սրբերին

[նկար 4–րդ և 5–րդ էջերի վրա]

Հիսուսի հավատարիմ առաքյալները դարձան սուրբ մարդիկ՝ սրբեր

[նկար 6–րդ էջի վրա]

Մենք կարող ենք համարձակորեն աղոթել Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով

[նկար 7–րդ էջի վրա]

Հարություն առած սրբերը կարեկից ղեկավարներ կլինեն

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը