Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 8/1 էջ 21–25
  • Եհովան համրել է քո ‘գլխի ամեն մազերը’

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան համրել է քո ‘գլխի ամեն մազերը’
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Մի վախենաք». ինչո՞ւ
  • Ինչ արժեք ունի ճնճղուկը
  • «Իմ արտասուքները դիր քո տկի մէջ»
  • Դառնանք Աստծու մտերիմ ընկերը
  • Աստված մեզ թանկ է համարում
    2008 Դիտարան
  • Ոչինչ «չի կարող բաժանել մեզ Աստծու սիրուց»
    Մոտեցիր Եհովային
  • «Աստուած սէր է»
    2003 Դիտարան
  • 2 Աստված հոգ չի տանում մեր մասին. սա ճի՞շտ է
    2011 Դիտարան
Ավելին
2005 Դիտարան
w05 8/1 էջ 21–25

Եհովան համրել է քո ‘գլխի ամեն մազերը’

«[Ճնճղուկներից] մէկը չի ընկնիլ գետինն առանց ձեր Հօր։ Իսկ ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են» (ՄԱՏԹԷՈՍ 10։29, 30)։

1, 2. ա) Ինչո՞ւ էր Հոբը կարծում, թե Աստված երես է թեքել իրենից։ բ) Տեղին կլինի՞ արդյոք Հոբի խոսքերից եզրակացնել, թե նա ըմբոստանում էր Եհովայի դեմ։ Բացատրիր։

«ԵՍ ՔԵԶ աղաղակում եմ, եւ դու ինձ չես պատասխանում, կանգնում եմ, եւ դու ինձ չես մտիկ անում։ Դու ինձ համար անգութ ես դառել, ձեռքիդ զօրութեամբը ինձ հետ թշնամութիւն ես անում»։ Այս խոսքերն ասողը մեծ ցավ էր ապրում, և դա զարմանալի չէ։ Այդ անձնավորությունը կորցրել էր իր ունեցվածքը, նրա երեխաները զոհվել էին ինչ–​որ գերբնական աղետի ժամանակ, և դա դեռ բավական չէ, նա մի հյուծիչ հիվանդություն էր ձեռք բերել։ Այդ մարդու անունը Հոբ էր, իսկ նրա չարչարանքների մասին պատմությունը մեր օգտի համար արձանագրված է Աստվածաշնչում (Յոբ 30։20, 21)։

2 Հոբի այս խոսքերը կարող են այնպիսի տպավորություն ստեղծել, թե նա ըմբոստանում էր Աստծու դեմ։ Բայց իրականում այդպես չէր։ Հոբի խոսքերում պարզապես արտահայտվում էր այն ցավը, որ նա զգում էր հոգու խորքում (Յոբ 6։2, 3)։ Նա չգիտեր, որ Սատանան է իր փորձությունների պատճառը, և սխալմամբ ենթադրում էր, թե Աստված երես է թեքել իրենից։ Հոբը նույնիսկ ասաց Եհովային. «Ի՞նչու համար ես երեսդ ծածկում, եւ ինձ՝ թշնամի համարում քեզ»a (Յոբ 13։24)։

3. Ծանր պահերին ի՞նչ հարցեր կարող են առաջանալ մեր մեջ։

3 Այսօր Եհովայի վկաներից շատերն են անվերջ տառապանքներ կրում պատերազմների, քաղաքական ու հասարակական հեղաշրջումների, բնական աղետների, ծերության, հիվանդության, չքավորության և պետության կողմից դրված արգելքների հետևանքով։ Ամենայն հավանականությամբ, դու նույնպես որևէ փորձություն ունես։ Հնարավոր է, որ երբեմն մտածես, թե Եհովան քեզանից ‘ծածկում է իր երեսը’։ Դու լավ գիտես Յովհաննէս 3։16–ում արձանագրված խոսքերը. «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»։ Այնուամենայնիվ, երբ ընկնում ես դժվարությունների մեջ և ելք չես տեսնում դրանցից, գուցե քո մեջ հարց առաջանա. «Մի՞թե Աստված իսկապես սիրում է ինձ։ Մի՞թե նա տեսնում է, թե ինչերի միջով եմ անցնում։ Մի՞թե նա հոգ է տանում անձամբ իմ մասին»։

4. Անընդհատ շարունակվող ի՞նչ դժվարության պետք է դիմանար Պողոսը, և ինչպե՞ս գուցե մենք արձագանքենք փորձության մեջ գտնվելիս։

4 Ահա մի օրինակ։ Պողոս առաքյալը գրեց. «Մարմնիս համար խայթ տրուեցաւ ինձ՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռունցքով ծեծէ .... երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նորան հեռացնէ ինձանից»։ Եհովան լսեց նրա աղաչանքը։ Այնուհանդերձ, նա ցույց տվեց, որ չի միջամտի և հրաշքով լուծում չի տա առաքյալի խնդրին։ Փոխարենը՝ Պողոսը պետք է ապավիներ Աստծու զորությանը, որի օգնությամբ կկարողանար հաղթահարել այդ ‘մարմնի խայթը’b (Բ Կորնթացիս 12։7–9)։ Առաքյալի նման գուցե դու էլ որևէ փորձություն ունես, որի վերջը չի երևում։ Թերևս մտածում ես. «Միգուցե Եհովան տեղյակ չէ՞, թե ինչ է կատարվում ինձ հետ, կամ հոգ չի՞ տանում իմ մասին։ Երևի դա՞ է պատճառը, որ նա ոչինչ չի անում»։ Ամենևի՛ն։ Եհովայի հոգատարությունը իր հավատարիմ ծառաներից յուրաքանչյուրի հանդեպ պարզ երևում է այն խոսքերից, որ Հիսուսն ասաց իր առաքյալներին նրանց ընտրելուց կարճ ժամանակ անց։ Տեսնենք, թե այսօր ինչ քաջալերանք կարող ենք ստանալ նրա խոսքերից։

«Մի վախենաք». ինչո՞ւ

5, 6. ա) Հիսուսն ինչպե՞ս օգնեց առաքյալներին վախ չունենալ գալիք փորձությունների հանդեպ։ բ) Պողոս առաքյալն ինչպե՞ս ցույց տվեց իր վստահությունն այն բանում, որ Եհովան հոգ է տանում իր մասին։

5 Առաքյալները Հիսուսից գերբնական գործեր կատարելու զորություն էին ստացել, այդ թվում «իշխանութիւն.... պիղծ հոգիների վերայ, որ նորանց հանեն, եւ ամեն ցաւ եւ ամեն հիւանդութիւն բժշկեն»։ Սակայն սա չէր նշանակում, որ նրանք փորձություններ և դժվարություններ չէին ունենալու իրենց կյանքում։ Ընդհակառակը՝ Հիսուսը մանրամասնորեն ներկայացրեց այն դժվարություններից մի քանիսը, որոնց բախվելու էին առաքյալները։ Միևնույն ժամանակ նա քաջալերեց. «Մի վախենաք նորանցից, որ մարմինն սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց աւելի վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մէջ» (Մատթէոս 10։1, 16–22, 28)։

6 Որպեսզի առաքյալները հասկանային, թե ինչու չպետք է վախենան, Հիսուսը երկու օրինակ բերեց։ Նա ասաց. «Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դանկի են ծախվում, եւ նորանցից մէկը չի ընկնիլ գետինն առանց ձեր Հօր։ Իսկ ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են։ Ուրեմն մի վախենաք. դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք» (Մատթէոս 10։29–31)։ Ուշադրություն դարձրու, որ փորձության ժամանակ վախ չունենալը Հիսուսը կապեց Եհովայի հոգատարության հանդեպ վստահություն ունենալու հետ. մենք պետք է վստահ լինենք, որ նա հոգ է տանում մեզանից յուրաքանչյուրի մասին։ Ակնհայտ է, որ Պողոս առաքյալը նման վստահություն ուներ։ Նա գրեց. «Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթէ Աստուած մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ. որ իր Որդին էլ չ’խնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նորան. էլ ի՞նչպէս նորան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ» (Հռովմայեցիս 8։31, 32)։ Ինչ դժվարությունների էլ բախվես՝ դու նույնպես կարող ես վստահ լինել, որ Եհովան հոգ է տանում անձամբ քո մասին, քանի դեռ նվիրված ես նրան։ Որպեսզի ավելի համոզվենք դրանում, ուշադրություն դարձնենք, թե ինչ հորդոր տվեց Հիսուսն իր առաքյալներին։

Ինչ արժեք ունի ճնճղուկը

7, 8. ա) Ի՞նչ էին համարվում ճնճղուկները Հիսուսի օրերում։ բ) Ակներևաբար, ինչո՞ւ է Մատթէոս 10։29–ում օգտագործվում հունարեն «ճնճղուկներ» բառի նվազական ձևը։

7 Հիսուսի այս պատկերավոր օրինակներն ընդգծում են Եհովայի հոգատարությունը իր ծառաներից յուրաքանչյուրի հանդեպ։ Նախ անդրադառնանք ճնճղուկների օրինակին։ Հիսուսի օրերում այս թռչուններին օգտագործում էին սննդի մեջ։ Մեծամասամբ, ճնճղուկներին վնասատու էին համարում, քանի որ դրանք վնաս էին հասցնում բերքին։ Շուկան լեցուն էր այս թռչուններով, և դրանք շատ էժան էին, այնպես որ երկու ճնճղուկի դիմաց ժամանակակից հինգ ցենտից քիչ էին վճարում։ Իսկ կրկնակի գին վճարելով՝ մարդը կարող էր գնել ոչ թե չորս ճնճղուկ, այլ հինգ. հինգերորդին հենց այնպես էին տալիս, ասես նա ընդհանրապես արժեք չուներ (Ղուկաս 12։6)։

8 Խորհենք նաև այս սովորական թռչնի չափերի մասին։ Մյուս թռչունների համեմատությամբ՝ նույնիսկ մեծ չափերի ճնճղուկը բավականին փոքր է։ Մինչդեռ Մատթէոս 10։29 համարում «ճնճղուկ» թարգմանված հունարեն բառը հատկապես վերաբերում է փոքրիկ ճնճղուկներին։ Հիսուսն ակներևաբար ցանկանում էր, որ իր առաքյալները պատկերացնեին շատ փոքր, աննշան մի թռչունի։ Ինչպես ասվում է մի աշխատության մեջ, «Հիսուսը ոչ միայն խոսում է շատ փոքրիկ թռչունի մասին, այլև օգտագործում այդ բառի նվազական ձևը»։

9. Ի՞նչ զորեղ միտք է շեշտվում ճնճղուկների մասին Հիսուսի օրինակում։

9 Ճնճղուկների հետ կապված համեմատության մեջ, որ արեց Հիսուսը, մի զորեղ միտք է շեշտվում. այն, ինչը մարդկանց համար անարժեք է, Եհովայի համար շատ արժեքավոր է։ Հիսուսն է՛լ ավելի ընդգծեց այս ճշմարտությունը՝ ասելով, որ փոքրիկ ճնճղուկը «չի ընկնիլ գետինն»՝ առանց Եհովայի իմացության։c Պարզ է, թե ինչ դաս կարելի է քաղել այստեղից։ Եթե Եհովան նկատում է անգամ ամենափոքր, աննշան թռչունին, առավել ևս կնկատի, թե ինչ վիճակում է գտնվում այն անձնավորությունը, որը որոշել է ծառայել իրեն։

10. Ի՞նչ նշանակություն ունի «ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են» արտահայտությունը։

10 Ճնճղուկների մասին համեմատությունից բացի, Հիսուսն այսպիսի օրինակ բերեց. «Ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են» (Մատթէոս 10։30)։ Այս հակիրճ, բայց խորիմաստ խոսքերը զարգացնում են ճնճղուկների մասին Հիսուսի բերած օրինակի գլխավոր միտքը։ Եկեք մտածենք. մարդու գլխին միջին հաշվով 100 000 մազ կա։ Սովորաբար, մի մազը մյուսից գրեթե չի տարբերվում և առանձնահատուկ ուշադրության չի արժանանում մեր կողմից։ Սակայն Եհովա Աստված նկատում է մեր յուրաքանչյուր մազը և գիտի դրանց քանակը։ Ուրեմն արդյո՞ք մեր կյանքում կա այնպիսի բան, որը Եհովան չգիտի։ Կարող ենք համոզված լինել, որ Աստված լավ գիտի իր ծառաներից յուրաքանչյուրի խառնվածքը։ Եվ իսկապես, Եհովան տեսնում է, թե ինչպիսին է մարդու ‘սիրտը’ (Ա Թագաւորաց 16։7)։

11. Դավիթն ինչպե՞ս արտահայտեց իր վստահությունն այն բանում, որ Եհովան հոգ է տանում անձամբ իր մասին։

11 Դավիթը կյանքում շատ տառապանք էր տեսել։ Այնուամենայնիվ, նա վստահ էր, որ Եհովան նկատում է իրեն։ Նա գրեց. «Տէր, դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ։ Դու գիտես իմ նստիլն ու վեր կենալը, հեռուանց իմանում ես իմ մտածմունքները» (Սաղմոս 139։1, 2)։ Դու նույնպես կարող ես վստահ լինել, որ Եհովան անձամբ ճանաչում է քեզ (Երեմիա 17։10)։ Մի շտապիր եզրակացնել, թե դու այնքան աննշան ես, որ նրա ամենատես աչքերը քեզ չեն նկատի։

«Իմ արտասուքները դիր քո տկի մէջ»

12. Որտեղի՞ց է հայտնի, որ Եհովան լավ գիտի, թե ինչ տառապանքներ է կրում իր ժողովուրդը։

12 Եհովան ոչ միայն ճանաչում է իր ծառաներից յուրաքանչյուրին, այլև լավ գիտի, թե նրանցից ամեն մեկը ինչ դժվարություններ է կրում։ Օրինակ՝ երբ իսրայելացիները ստրկության մեջ էին, Եհովան ասաց Մովսեսին. «Իրաւ տեսայ իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսումն է, եւ գործավարների պատճառով նորանց աղաղակը լսեցի. որովհետեւ նորանց նեղութիւնները իմացայ» (Ելից 3։7)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ երբ մենք փորձության մեջ ենք, Եհովան տեսնում է, թե ինչ է կատարվում, և լսում է մեր աղաղակը։ Անշուշտ, նրա համար միևնույն չէ, որ մենք տառապում ենք։

13. Ինչի՞ց է երևում, որ Եհովան իսկապես հոգ է տանում իր ծառաների մասին։

13 Եհովան հոգ է տանում այն մարդկանց մասին, ովքեր փոխհարաբերություններ են հաստատում իր հետ, և դա ավելի լավ է երևում իսրայելացիների նկատմամբ նրա զգացմունքներից։ Թեև վերջիններիս տառապանքի պատճառը հաճախ իրենց իսկ համառությունն էր, Եսայիա մարգարեի խոսքերով՝ Եհովան «նորանց բոլոր նեղութիւնների մէջ.... նեղվում էր» (Եսայիա 63։9)։ Եթե հավատարմորեն ծառայում ես Աստծուն, կարող ես համոզված լինել, որ երբ դու ցավ ես զգում, Եհովան էլ է ցավ զգում։ Արդյոք սա քեզ չի՞ մղում դժվարությունը դիմագրավել անվախորեն և շարունակել ձեռքիցդ եկածն անել սուրբ ծառայության մեջ (Ա Պետրոս 5։6, 7)։

14. Ի՞նչ հանգամանքներում է գրվել 56–րդ սաղմոսը։

14 Դավիթը համոզված էր, որ Եհովան հոգ է տանում իր մասին և զգում է իր ցավը։ Եվ այդ համոզվածությունն իր արտահայտումն է գտել 56–րդ սաղմոսում, որը Դավիթը գրել է Սավուղ թագավորի երեսից փախուստի մեջ գտնվելիս։ Քանի որ Սավուղն ուզում էր սպանել Դավթին, վերջինս փախավ Գեթ։ Երբ այնտեղ փղշտացիները ճանաչեցին նրան, Դավիթը սկսեց վախենալ՝ մտածելով, թե իրեն գերի կդարձնեն։ Նա գրեց. «Թշնամիքս ամեն օր կամենում են կուլ տալ ինձ. որովհետեւ շատ են ինձ հետ ամբարտաւանութիւնով կռիւ անողները»։ Այդ վտանգավոր իրավիճակում Դավիթը դիմեց Եհովային. «Ամեն օր ծռում են խօսքերս. նորանց ինձ վերայ արած բոլոր խորհուրդները դէպի չարութիւնն են» (Սաղմոս 56։2, 5)։

15. ա) Ի՞նչ ի նկատի ուներ Դավիթը, երբ Եհովային խնդրեց դնել իր արցունքները տկի մեջ, կամ՝ գրել գրքում։ բ) Երբ մեր հավատը փորձության է ենթարկվում, ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։

15 Այնուհետև, ինչպես արձանագրված է Սաղմոս 56։8–ում, Դավիթը հետաքրքիր հետևություն է անում. «Իմ թափառիլը դու համարում ես. իմ արտասուքները դիր քո տկի մէջ. ահա նորանք քո գրքումն են»։ Աստծու սիրառատ հոգատարության ի՜նչ հուզիչ նկարագրություն։ Երբ սթրեսի մեջ ենք, գուցե արտասվելով դիմում ենք Եհովային։ Նույնիսկ կատարյալ մարդ Հիսուսն էր այդպես վարվում (Եբրայեցիս 5։7)։ Դավիթը համոզված էր, որ Աստված տեսնում է իրեն։ Նա վստահ էր, որ Եհովան կհիշի իր կրած տառապանքները, այսպես ասած՝ կդնի իր արցունքները տկի մեջ, կամ՝ գրի կառնի գրքում։d Հնարավոր է մտածես, թե քո արցունքները համարյա կլցնեին այդ տիկը կամ կզբաղեցնեին այդ գրքի էջերի մեծ մասը։ Եթե այդպես է, կարող ես քաջալերվել, քանի որ Աստվածաշունչը մեզ խոստանում է. «Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին» (Սաղմոս 34։18)։

Դառնանք Աստծու մտերիմ ընկերը

16, 17. ա) Որտեղի՞ց գիտենք, որ Եհովայի համար միևնույն չէ, թե ինչ դժվարությունների են բախվում իր ծառաները։ բ) Ի՞նչ է անում Եհովան, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան մտերմանալու իր հետ։

16 Այն փաստը, որ Եհովան գիտի ‘մեր գլխի ամեն մազերի’ քանակը, որոշ չափով օգնում է մեզ հասկանալ, թե որքան ուշադիր և հոգատար Աստծու ենք մենք երկրպագում։ Թեև ցավի ու տառապանքի վախճանը տեսնելու համար պետք է սպասենք խոստացված նոր աշխարհին, բայց նույնիսկ այժմ Եհովան մի հրաշալի հնարավորություն է ընձեռում իր ժողովրդին։ Դավիթը գրեց. «Տիրոջ մտերմութիւնը նորանց հետ է, որ վախենում են նորանից. եւ իր ուխտը սովորեցնում է նորանց» (Սաղմոս 25։14)։

17 Մտերմություն Տիրոջ հետ. մեզ նման անկատար մարդկանց համար այս միտքը անգամ դժվար է հասկանալ։ Բայց Եհովան հրավիրում է իրենից վախեցող բոլոր մարդկանց հյուր լինել իր խորանում (Սաղմոս 15։1–5)։ Իսկ ի՞նչ է նա անում իր հյուրերի համար։ Դավթի խոսքերով՝ Աստված սովորեցնում է նրանց իր ուխտը։ Եհովան վստահում է այդ անհատներին՝ մարգարեների միջոցով իր «գաղտնիքը» (ԱԱ) հայտնելով նրանց, որպեսզի վերջիններս ծանոթանան իր նպատակներին և իմանան, թե ինչ պետք է անեն դրանց համաձայն ապրելու համար (Ամովս 3։7)։

18. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան ցանկանում է, որ մտերիմ փոխհարաբերություններ ունենանք իր հետ։

18 Իսկապես, այն միտքը, որ մենք, անկատար լինելով հանդերձ, կարող ենք դառնալ տիեզերքի Ամենաբարձրյալ անձնավորության՝ Եհովա Աստծու ընկերները, ջերմացնում է մեր սիրտը։ Իրականում Աստված քաջալերում է մեզ մտերմանալ իր հետ։ «Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ»,— ասում է Աստվածաշունչը (Յակոբոս 4։8)։ Եհովան ցանկանում է, որ մենք իր հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենանք։ Նա արդեն իսկ հիմք է ստեղծել այդ փոխհարաբերությունների համար։ Հիսուսի քավիչ զոհաբերությունը Ամենակարող Աստծու հետ ընկերանալու դուռ է բացել մեր առջև։ Աստվածաշնչում ասվում է. «Մենք սիրենք նորան, որովհետեւ առաջ նա սիրեց մեզ» (Ա Յովհաննէս 4։19)։

19. Տոկունությունը ինչպե՞ս կարող է ամրացնել մեր փոխհարաբերությունները Եհովայի հետ։

19 Այդ մտերիմ փոխհարաբերություններն ավելի են ամրանում, երբ մենք տոկում ենք դժվար իրավիճակներում։ Հակոբոս աշակերտը գրեց. «Համբերութիւնը [«տոկունությունը», ՆԱ] թող կատարեալ գործ ունենայ. որ կատարեալ եւ ամբողջ լինիք, եւ ոչ մի բանի պակասութիւն չ’ունենաք» (Յակոբոս 1։4)։ Ի՞նչ «գործ» է իրականացվում, երբ մենք տոկում ենք դժվարությունների ժամանակ։ Հիշենք Պողոսի ‘մարմնի խայթը’։ Ի՞նչ իրականացվեց նրա տոկունության շնորհիվ։ Իր փորձությունների մասին Պողոսն ասաց. «Արդ աւելի յօժարութեամբ իմ տկարութիւններովը կ’պարծենամ. որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում։ Վասնորոյ հաւանել եմ տկարութիւնների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների, եւ նեղութիւնների Քրիստոսի համար. որ երբոր տկարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ» (Բ Կորնթացիս 12։9, 10)։ Պողոսը իր փորձից գիտեր, որ Եհովան կզորացներ նրան, հարկ եղած դեպքում սովորականից ավելի զորություն կտար, որպեսզի նա կարողանար տոկալ։ Իսկ դա իր հերթին Պողոսին ավելի մտերմացրեց Քրիստոսի ու Եհովա Աստծու հետ (Բ Կորնթացիս 4։7, ՆԱ; Փիլիպպեցիս 4։11, 12, 13, ԷԹ)։

20. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովան կաջակցի ու կմխիթարի մեզ դժվարությունների մեջ։

20 Հնարավոր է՝ Եհովան թույլ է տալիս, որ քո փորձությունները շարունակվեն։ Եթե այդպես է, հիշիր, թե ինչ խոստում է տվել նա իրենից վախեցողներին. «Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ» (Եբրայեցիս 13։5)։ Դու կարող ես նման աջակցություն և մխիթարություն ստանալ։ Եհովան գիտի քո ‘գլխի մազերի’ թիվը։ Նա տեսնում է քո տոկունությունը։ Նա զգում է քո ցավը։ Նա անկեղծորեն հոգ է տանում քո մասին։ Եհովան երբեք չի «մոռանայ [քո] գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց [տվեցիր]» (Եբրայեցիս 6։10)։

[ծանոթագրություններ]

a Նման խոսքեր են ասել նաև արդարամիտ Դավիթ թագավորը և Կորխի հավատարիմ որդիները (Սաղմոս 10։1; 44։24)։

b Աստվածաշնչում կոնկրետ չի նշվում, թե որն էր Պողոսի ‘մարմնի խայթը’։ Հնարավոր է, որ նա որևէ հիվանդություն ուներ, օրինակ՝ վատ տեսողություն։ ‘Մարմնի խայթ’ արտահայտությունը կարող է նաև վերաբերել կեղծ առաքյալներին և այն մարդկանց, որոնք կասկածի էին ենթարկում Պողոսի կատարած ծառայությունը, ինչպես նաև նրա առաքյալ լինելը (Բ Կորնթացիս 11։6, 13–15; Գաղատացիս 4։15; 6։11 ԱՆԹ)։

c Ըստ որոշ աստվածաշնչագետների՝ ‘գետնին ընկնել’ արտահայտությունը չի վերաբերում միայն ճնճղուկի սատկելուն։ Նրանք ասում են, որ բնագրում օգտագործված արտահայտությունը կարող է փոխանցել նաև կերակուր գտնելու նպատակով գետնին իջնելու միտք։ Եթե այդպես է, ապա դա կնշանակի, որ Աստված հոգ է տանում ճնճղուկի ամենօրյա կարիքների մասին և ոչ թե լոկ նկատում է նրա սատկելը (Մատթէոս 6։26)։

d Հին ժամանակներում տկերը պատրաստվում էին ոչխարի, այծի և խոշոր եղջերավոր անասունների դաբաղած կաշվից։ Դրանց մեջ պահում էին կաթ, կարագ, պանիր կամ ջուր։ Ավելի մանրակրկիտ մշակման ենթարկված տկերում հնարավոր էր պահել ձեթ կամ գինի։

Հիշո՞ւմ եք

• Ի՞նչ պատճառներով մարդը կարող է մտածել, թե Աստված լքել է իրեն։

• Ի՞նչ ենք սովորում ճնճղուկների, ինչպես նաև մեր մազերի քանակի մասին Հիսուսի օրինակներից։

• Ի՞նչ իմաստով են մեր արցունքները դրված Եհովայի «տկի» մեջ, կամ՝ գրված նրա ‘գրքում’։

• Ինչպե՞ս կարող ենք մտերմանալ Եհովայի հետ։

[նկար 22–րդ էջի վրա]

Ինչո՞ւ Եհովան չհեռացրեց Պողոսի ‘մարմնի խայթը’

[նկար 23–րդ էջի վրա]

Ի՞նչ կարող ենք սովորել ճնճղուկների մասին Հիսուսի օրինակից

[թույլտվությամբ]

© J. Heidecker/VIREO

[նկար 25–րդ էջի վրա]

Կանոնավորաբար կարդալով Աստվածաշունչը՝ վստահություն ձեռք կբերես այն հարցում, որ Եհովան հոգ է տանում անձամբ քո մասին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը