Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 1/1 էջ 25
  • Անզուգական Հայր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Անզուգական Հայր
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան՝ մեր Հայրը, մեզ շատ է սիրում
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպիսի՞ն պիտի լինի լավ հայրը
    2008 Դիտարան
  • Եհովային համարո՞ւմ ես քո Հայրը
    2010 Դիտարան
  • «Որդին կամենում է հայտնել» Հոր մասին
    2012 Դիտարան
Ավելին
2008 Դիտարան
w08 1/1 էջ 25

Մոտեցեք Աստծուն

Անզուգական Հայր

Մատթեոս 3։16, 17

«ՀԱՅՐ»։ Քիչ բառեր կան, որոնք կարող են խոր զգացումներ առաջացնել մարդկանց մեջ։ Այն հայրը, որը սիրում է իր երեխաներին, օգնում է նրանց երջանիկ լինել։ Ի զուր չէ, որ Աստվածաշունչը Եհովա Աստծուն կոչում է «Հայր» (Մատթեոս 6։9)։ Ինչպիսի՞ Հայր է Եհովան։ Այս հարցի պատասխանն իմանալու համար եկեք տեսնենք, թե ինչ ասաց Եհովան Հիսուսին նրա մկրտության ժամանակ։ Այն, թե ինչպես է հայրը խոսում իր երեխաների հետ, ցույց է տալիս, թե ինչպիսի ծնող է նա։

Մոտավորապես մ.թ. 29 թ. հոկտեմբերին Հիսուսը գնաց Հորդանան գետում մկրտվելու։ Աստվածաշունչը հայտնում է, թե ինչ տեղի ունեցավ. «Մկրտվելուց հետո Հիսուսը անմիջապես դուրս եկավ ջրից, և ահա երկինքը բացվեց, ու նա տեսավ Աստծու ոգին, աղավնու նման, նրա վրա իջնելիս։ Եվ ահա մի ձայն լսվեց երկնքից, որ ասում էր. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ»» (Մատթեոս 3։16, 17)a։ Եհովայի կողմից ասված այս ջերմ խոսքերը մեզ շատ բան են հայտնում այն մասին, թե ինչպիսի Հայր է նա։ Քննենք երեք բան, որ Եհովան ասաց իր Որդուն։

Առաջին՝ «սա՛ է իմ սիրելի Որդին» խոսքերն ասելով՝ Եհովան, ըստ էության, ասաց. «Ես հպարտանում եմ, որ քո Հայրն եմ»։ Երեխաները ուշադրության և ընդունված լինելու կարիք ունեն, և խորաթափանց հայրը բավարարում է այդ կարիքը։ Երեխաներին պետք է վստահեցնել, որ նրանք կարևոր տեղ ունեն ընտանիքում։ Կարելի է պատկերացնել, թե Հիսուսի համար ինչ էր նշանակում իր Հոր կողմից նման հավաստիացում ստանալը, չնայած որ նա արդեն չափահաս էր։

Երկրորդ՝ իր Որդուն «սիրելի» անվանելով՝ Եհովան հանրապես արտահայտեց Հիսուսի հանդեպ իր սերը։ Կարծես Հայրն ասում էր. «Ես սիրում եմ քեզ»։ Սիրող հայրն իր երեխաներին ասում է, որ ջերմորեն սիրում է նրանց։ Այդպիսի խոսքերը բնական կապվածության հետ միասին օգնում են երեխաներին երջանիկ լինել։ Որքան զգացված պետք է լիներ Հիսուսը՝ լսելով իր Հոր ձայնը, երբ նա ասաց, որ սիրում է իրեն։

Երրորդ՝ «ես քեզ հավանել եմ» խոսքերով Եհովան իր հաճությունը ցույց տվեց իր Որդու հանդեպ։ Նա ասես ասում էր. «Որդի՛ս, ես գոհ եմ այն ամենից, ինչ արել ես»։ Սիրող հայրը առիթներ է փնտրում իր երեխաներին ասելու, որ իրեն դուր են գալիս նրանց ասած կամ արած լավ բաները։ Երեխաները զորանում և քաջություն են ձեռք բերում, երբ ստանում են ծնողների հավանությունը։ Անշուշտ, Հիսուսը քաջալերվեց՝ լսելով, որ իր Հոր հավանությունն ունի։

Իսկապես, Եհովան անզուգական Հայր է։ Ուզո՞ւմ ես այդպիսի հայր ունենալ։ Եթե այո, ապա կարող ես ուրախ լինել՝ իմանալով, որ հնարավո՛ր է Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալ։ Եթե հավատաս նրան, սովորես նրա մասին և անկեղծությամբ փորձես կատարել նրա կամքը, նա, անկասկած, կարձագանքի։ Աստվածաշունչն ասում է. «Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։ Ուրիշ ի՞նչը կարող է քեզ ապահովության այնպիսի զգացում տալ, ինչպիսին Եհովա Աստծու՝ ամենալավ Հոր հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալն է։

[ծանոթագրություն]

a Այդ խոսքերի զուգահեռ արձանագրության մեջ Ղուկասի Ավետարանում Եհովան օգտագործում է «դու» և «քեզ» անձնական դերանունները՝ ասելով. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ» (Ղուկաս 3։22)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը