Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 92 էջ 216–էջ 217 պարբ. 7
  • Բուժված տասը բորոտներից մեկն է երախտագիտություն դրսևորում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բուժված տասը բորոտներից մեկն է երախտագիտություն դրսևորում
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Վերջին անգամ Երուսաղեմ գնալիս բուժում է տասը բորոտների
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Մի մոռացիր շնորհակալություն հայտնել
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Հիսուսը բազմաթիվ հրաշքներ է գործում
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Այս «ավետիքի օրը» խուսափիր շեղումներից
    2009 Դիտարան
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 92 էջ 216–էջ 217 պարբ. 7
Բուժված տասը բորոտներից մեկը գալիս է ու շնորհակալություն հայտնում Հիսուսին

ԳԼՈՒԽ 92

Բուժված տասը բորոտներից մեկն է երախտագիտություն դրսևորում

ՂՈՒԿԱՍ 17։11–19

  • ՀԻՍՈՒՍԸ ԲՈՒԺՈՒՄ Է ՏԱՍԸ ԲՈՐՈՏՆԵՐԻ

Հիսուսին սպանելու Սինեդրիոնի ծրագրերը ձախողվում են, քանի որ Հիսուսը գնում է Եփրեմ քաղաք, որը գտնվում է Երուսաղեմից մի քանի կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Նա իր աշակերտների հետ մնում է այնտեղ՝ իր թշնամիների աչքից հեռու (Հովհաննես 11։54)։ Սակայն մոտենում է մ.թ. 33-ի Պասեքը, ուստի շուտով Հիսուսը կրկին ճանապարհ է ընկնում։ Նա ուղևորվում է դեպի հյուսիս և անցնելով Սամարիայի տարածքով՝ գնում է Գալիլեա։ Սա նրա վերջին այցելությունն է Գալիլեայի շրջան իր մահից առաջ։

Ուղևորության սկզբում, երբ Հիսուսն անցնում է գյուղից գյուղ, նա հանդիպում է բորոտությամբ տառապող տասը մարդու։ Այդ հիվանդության որոշ տեսակների դեպքում մարդու մարմնի հյուսվածքներն աստիճանաբար քայքայվում են, ինչի հետևանքով մարդը կարող է կորցնել իր ձեռքի ու ոտքի մատները, ականջները և այլն (Թվեր 12։10–12)։ Աստծու Օրենքի համաձայն՝ բորոտը պետք է բղավի. «Անմաքո՜ւր, անմաքո՜ւր»։ Նա նաև պետք է մարդկանցից հեռու բնակվի (Ղևտական 13։45, 46)։

Վարվելով Օրենքի համաձայն՝ այդ բորոտները Հիսուսին չեն մոտենում, այլ հեռվից բղավում են. «Հիսո՛ւս, Վարդապե՛տ, ողորմի՛ր մեզ»։ Նրանց տեսնելով՝ Հիսուսն ասում է. «Գնացեք և ձեզ քահանաներին ցույց տվեք» (Ղուկաս 17։13, 14)։ Այդպիսով նա ցույց է տալիս իր հարգանքը Աստծու Օրենքի նկատմամբ, որը քահանաներին է իրավասություն տալիս բորոտությունից բուժված մարդուն մաքուր հայտարարելու։ Դրանից հետո մարդը կարող է կրկին ապրել առողջ մարդկանց միջավայրում (Ղևտական 13։9–17)։

Հիսուսը հանդիպում է տասը բորոտների

Այդ տասը բորոտները վստահ են, որ Հիսուսը հրաշքներ անելու զորություն ունի։ Ուստի գնում են քահանաների մոտ, չնայած դեռ չեն բուժվել։ Տեղ չհասած՝ բորոտները տեսնում են, որ իրենք բուժվել են։ Այդպես նրանք վարձատրվում են իրենց հավատի համար։

Մաքրված բորոտներից ինը շարունակում են իրենց ճանապարհը։ Իսկ նրանցից մեկը, որը սամարացի է, վերադառնում է ու փնտրում Հիսուսին։ Ինչո՞ւ է նա այդպես վարվում։ Նա անչափ երախտապարտ է Հիսուսին իրեն բուժելու համար։ Այս մարդը «բարձր ձայնով փառաբանում է Աստծուն», քանի որ հասկանում է, որ իրականում Աստծու զորության շնորհիվ է բուժվել (Ղուկաս 17։15)։ Տեսնելով Հիսուսին՝ այդ մարդն ընկնում է նրա ոտքերը և շնորհակալություն է հայտնում նրան։

Այդ ժամանակ Հիսուսն ասում է իր շուրջը գտնվող մարդկանց. «Չէ՞ որ տասն էլ մաքրվեցին։ Որտե՞ղ են մնացած ինը։ Մի՞թե նրանցից ոչ մեկը հետ չդարձավ, որ փառք տար Աստծուն, բացի այս այլազգի մարդուց»։ Իսկ հետո ասում է սամարացուն. «Վե՛ր կաց ու գնա՛. քո հավատը բուժեց քեզ» (Ղուկաս 17։17–19)։

Բուժելով տասը բորոտներին՝ Հիսուսը ցույց է տալիս, որ ինքն ունի Եհովա Աստծու հավանությունը։ Այդ տասը բորոտներից մեկը, ամենայն հավանականությամբ, հասկանում է դա և արդյունքում ոչ միայն բուժվում է, այլև կանգնում է կյանքի տանող ճանապարհին։ Ի տարբերություն այն ժամանակների, երբ Աստված Հիսուսի միջոցով բուժում էր մարդկանց՝ մեր օրերում նա այդպիսի հրաշքներ չի անում։ Սակայն հավատ դրսևորելով Հիսուսի հանդեպ՝ մենք կարող ենք կանգնել կյանքի տանող ճանապարհին և ձեռք բերել հավիտենական կյանք։ Իսկ մենք, սամարացու պես, ցույց տալի՞ս ենք մեր երախտագիտությունը Աստծու հանդեպ։

  • Ինչո՞ւ են ձախողվում Հիսուսին սպանելու ծրագրերը։

  • Ինչո՞ւ տասը բորոտները չեն մոտենում Հիսուսին, և ինչո՞ւ է Հիսուսը նրանց ասում, որ գնան քահանաների մոտ։

  • Ի՞նչ ենք սովորում սամարացու հետ պատահածից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը