ԴԱՍ 11
Ոգևորություն
Հռոմեացիներ 12։11
ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Խոսիր խանդավառությամբ, որպեսզի ոգևորես և գործերի մղես ունկնդիրներին։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
Ողջ սրտով ու մտքով յուրացրու նյութը։ Պատրաստվելիս նախևառաջ խորապես մտածիր ներկայացվելիք նյութի կարևորության մասին։ Այնքան լավ յուրացրու նյութը, որ կարողանաս սրտանց խոսել։
Հաշվի առ քեզ լսողներին։ Մտածիր, թե այն, ինչ պատրաստվում ես ընթերցել կամ սովորեցնել, ինչպես կարող է օգնել ունկնդիրներին։ Խորհիր, թե ինչպես կարելի է ներկայացնել այդ տեղեկությունը, որպեսզի նրանք խորությամբ հասկանան դրա արժեքը։
Խոսքիդ աշխուժություն հաղորդիր։ Խանդավառությամբ խոսիր։ Դեմքիդ արտահայտությամբ և բնական ժեստերով զգացմունքներ արտահայտիր։