Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lmd դաս 4
  • Խոնարհություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Խոնարհություն
  • Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս վարվեց Պողոսը
  • Ի՞նչ ենք սովորում Պողոսից
  • Ընդօրինակիր Պողոսին
  • Եհովայի համար թանկ են իր խոնարհ ծառաները
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Զարգացրու իսկական խոնարհություն
    2005 Դիտարան
  • «Սրտով խոնարհ եմ»
    «Եկ ու իմ հետևորդը դարձիր»
  • Հիսուսը խոնարհության օրինակ թողեց
    2012 Դիտարան
Ավելին
Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր
lmd դաս 4

ԶՐՈՒՅՑ ՍԿՍԻՐ

Պողոս առաքյալը, մի զինվորի շղթայված, հարգալից կերպով խոսում է Ագրիպաս թագավորի, կառավարիչ Ֆեստոսի և Բերնիկեի հետ

Գործ. 26։2, 3

ԴԱՍ 4

Խոնարհություն

Սկզբունք. «Խոնարհամիտ եղեք և ուրիշներին ձեզանից բարձր համարեք» (Փիլիպ. 2։3)։

Ինչպե՞ս վարվեց Պողոսը

Պողոս առաքյալը, մի զինվորի շղթայված, հարգալից կերպով խոսում է Ագրիպաս թագավորի, կառավարիչ Ֆեստոսի և Բերնիկեի հետ

ՏԵՍԱՆՅՈՒԹ։ «Պողոսը քարոզում է Ագրիպասին»

1. Դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կամ կարդա Գործեր 26։2, 3 և մտածիր հետևյալ հարցերի շուրջ.

  1. ա) Ագրիպաս թագավորի հետ խոսելիս Պողոսը ինչպե՞ս խոնարհություն դրսևորեց։

  2. բ) Ի՞նչ արեց Պողոսը, որ մարդկանց ուշադրությունը հրավիրի ոչ թե իր, այլ Եհովայի և Սուրբ Գրքերի վրա (տես Գործեր 26։22)։

Ի՞նչ ենք սովորում Պողոսից

2. Մեր հայտնած լուրը ավելի գրավիչ կլինի, եթե լինենք խոնարհ ու հարգալից։

Ընդօրինակիր Պողոսին

3. Քեզ մյուսներից վեր մի՛ դասիր։ Տպավորություն մի՛ ստեղծիր, ասես ամեն ինչ գիտես, իսկ դիմացինդ ոչինչ չգիտի։ Նրա հետ խոսելիս եղիր հարգալից։

4. Հստակ ցույց տուր, որ քո սովորեցրածների աղբյուրը Աստվածաշունչն է։ Աստծու Խոսքը կարող է մեծ ազդեցություն ունենալ մարդու սրտի ու մտքի վրա։ Երբ դրա միջոցով ենք ուսուցանում, օգնում ենք մարդուն, որ իր հավատը ճիշտ հիմքի վրա կառուցի։

5. Եղիր մեղմ։ Մի՛ պնդիր ասելիքդ. մենք չենք ուզում վիճել մարդկանց հետ։ Խոնարհություն դրսևորիր՝ հանդարտ մնալով և ճիշտ պահին հեռանալով (Առակ. 17։14; Տիտոս 3։2)։ Քո մեղմ պահվածքի շնորհիվ գուցե այդ մարդը հետագայում ցանկանա լսել բարի լուրը։

ՏԵՍ ՆԱԵՎ

Հռոմ. 12։16-18; 1 Կորնթ. 8։1; 2 Կորնթ. 3։5

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը